Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիլիթ Հարությունյան 17.03.2019 12:15:04 Նախագծում կիրառված են «մայրենի լեզու», «ազգային լեզու» հասկացությունները, սակայն նախագծի 3-րդ հոդվածում դրանց նշանակությունը սահմանված չէ: Առաջարկում եմ սույն հոդվածով սահմանել «մայրենի լեզու», «ազգային լեզու» հասկացությունները: Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
2 Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 Նախագծի՝ 1) 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված «իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը» դրույթը, 2) 3-ր մասը, 3) 10-րդ հոդվածի 3-րդ մասում որպես 1-ին մաս համարակալված «1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նորմը, 4) նույն մասում որպես 2-րդ մաս համարակալված «2. Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները» նորմը հակասում են` 1) Կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին (Հայաստանի Հանրապետությունում կրթությունն իրականացվում է «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան), 2) «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը (Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է), 3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասին (6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։ Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։ Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։ Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից` 1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից). 2) ինը կարող են ստեղծվել նաև միջազգային պայմանագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։ Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է: Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում)՝ հետևյալ հիմնավորմամբ. 1. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված՝ դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու պահանջը վերաբերում է Հանրապետության տարածքում գործող բոլոր կրթական և ուսումնական համակարգերին: 2. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ միայն Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: 3. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված իրավակարգավորումները չեն տարածվում նախադպրոցական հաստատությունների վրա: 4. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին վերաբերող իրավակարգավորումները նախատեսված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով: Սույն օրենքով Հայաստանի Հանրապետությունը կրթության բնագավառում նրանց նկատմամբ որևէ պարտականություն չունի (սույն օրենքի 2-րդ հոդվածով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)): Վերոգրյալի հիմքով անհրաժեշտ է նախագծի՝ վկայակոչված նորմերը համապատասխանեցնել «Լեզվի մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների պահանջներին, որպեսզի բացառվեն հակասությունները հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև: Նշված հակասությունները չվերացնելը հանգեցնելու է նրան, որ Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելիս, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-ր կետը, օտար լեզվով կրթություն իրականացնելն արձանագրելու է որպես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջի խախտում, որի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-րդ հոդվածով: Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
3 Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 Նախագծի 2-րդ հոդվածի մասերի, 5-րդ, 7-րդ 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների համարակալումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի («3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»), 7- րդ մասի (7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով) պահանջներին: Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
4 Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 Նախագծում նախատեսված չեն 6-րդ և 27-րդ հոդվածներ: Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
5 Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:10:11 Քանի որ կրթական չափորոշիչներով Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվի ուսուցման շեմը սահմանված է հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանը,բացառությամբ ազգային փոքրամասնությունների համայնքների կրթական հաստատությունների, նախադպրոցական կրթական հաստատություններում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է, ուստի այս հիմքով ևս նախագծի՝ ուսուցման լեզվին վերաբերող դրույթները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության պահանջներին: Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
6 Լիլիթ Հարությունյան 20.03.2019 19:46:22 Նախագիծը պետք է ուղարկվի նաև Լեզվի կոմիտե, քանի որ սույն նախագծով կարգավորվող իրավահարաբերություններն առնչվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, որի պահանջների կատարումն ապահովում է Լեզվի կոմիտեն՝ որպես լեզվի բնագավառի լիազոր մարմին::
7 Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 Շնորհակալություն նախագծի համար: Կարծում եմ հոդված 34-ի 2-րդ մասի կետերի համարակալումը խմբագրման կարիք ունի (pdf ֆայլի մեջ:) Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում:
8 Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 Օրենքի նախագծի հոդված 2-ը ներկայացնում է այն ակտերի ցանկը, որոնք կարող են տարածվել նախադպրոցական կրթական հաստատությունների վրա: Հոդված 13-ի 3-րդ մասում ասվում է, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև: Չեք կարծում, որ ոչ պետական (մասնավոր) նախադպրոցական կրթական հաստատությունների վրա այլ օրենքներ ևս կարող են տարածվել: Առաջարկում եմ ներառել այդ օրենքները: Նախադպրոցական կրթական հաստատությունը կարող է գրանցվել որպես հիմնադրամ? Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք
9 Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 Հոդված 13-ի առաջին մասում նշվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ի թիվս այլ տեսակների կարող են լինել նաև ոչ պետական: Հոդված 34-ի երկրորդ մասում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրների թվում նշվում է համայնքային բյուջեն: Եթե ոչինչ բաց չեմ թողել, ստացվում է, որ համայնքային բյուջեի միջոցները պետք է օգտագործվեն ոչ պետական հաստատությունների ֆինանսավորման համար: Եթե «կարող են» օգտագործվել, ապա հոդված 34-ի մաս 2-ը հավանաբար պետք է խմբագրվի: Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք
10 Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 Հոդված 13-ի 2-րդ մասում ասվում է, որ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են: Կարող են այդ հաստատությունները լինել հիմնադրամներ, կամ բյուջետային հիմնարկներ? Այդ դեպքում այդ մասին պետք է նշել հոդված 2-ում: Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք
11 Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 Հոդված 23-ի 2-րդ մասի 6-րդ կետում խոսվում է 1 սանի հաշվով ֆինանսավորման մասին: Առաջարկում եմ ֆինանսավորման մեխանիզմի կարգավորումն իրականացնել ենթաօրենսդրական ակտերով: Կարող են լինել դեպքեր, երբ հաստատությունը ֆինանսավորվի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով: Նույն մասի 8-րդ կետի դեպքում ամենայն հավանականությամբ ֆինանսավորումը բանաձևով չի լինի, այլ կլինի ինչ-որ այլ եղանակով: Ամեն դեպքում 1 սանի հաշվարկով ծախսն այս դեպքում շատ ավելի մեծ կլինի, քան սովորական, ոչ փոքրաթիվ համակազմով հաստատության դեպքում: Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք
12 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված են հիմնական հասակցությունները։ Հաշվի առնելով, որ նախադպրոցական տարիք հասակցությունն արդեն ամրագրված է Նախագծում՝ առաջարկում ենք անհարկի կրկնություններից խուսափելու համար «զարգացման կենտրոն» հասկացության բացատրության մեջից հանել փակագծերում կիրառված (0-6 տարեկան) արտահայտությունը։
13 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է «ներառական կրթություն» հասկացությունը։ Ի թիվս այլնի՝ նշվում է մատչելի միջավայրի եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական գործընթացի ապահովման մասին։ Նախագծում, սակայն, ներառված չեն «մատչելի միջավայր» եւ «խելամիտ հարմարեցումներ» հասկացություններն, ինչն առաջարկում ենք ավելացնել։
14 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի1-ին մասի կետերի հաջորդականությունը խմբագրել, քանի որ բ) եւ գ) ենթակետերը բացակայում են եւ ա) կետից հետո դ) կետն է։
15 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հետո հոդվածի համարակալումը խախտված է եւ չի համապատասախանում «Նորմատիվ իրական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներին։ Համանման տարբերակով առաջարկում ենք նաեւ «Նորմատիվ իրական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնել Նախագծի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների համարակալումները։
16 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարները վերաշադրել, քանի որ Նախագծում բացակայում են 5-րդ եւ 27-րդ հոդվածները։
17 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Առաջարկում ենք Նախագծում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պարտականությունների թվին ավելացնել նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում խտրականության դրսեւորման արգելքը։
18 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 31.03.2019 23:29:24 Նախագծով կանոնակարգված չեն այն դեպքերը, թե ինչպես է իրականացվելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապաստարանում հայտնված երեխաների նախադպրոցական կրթությունը։ Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել նաեւ նշված դեպքի առնչությամբ։