Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Hrach Asatryan 20.03.2019 00:52:32 Ընդհանուր առմամբ նախագծի երկրորդ հատվածի մասով, այն ինչ վերաբերում է գունավոր մետաղներին առարկություններ չունեմ, սակայն ինչ վերաբերում է սև մետաղի ջարդոնին, մի քանի դիտարկում ստորև։ 1․ Նախագծի հիմնավորման մեջ կա պնդում թէ հայաստանի 30 մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններ օգտագորում են որպես երկրորդային հումք մետաղական ջարդոն և թափոն։ Այստեղ առաջանում է հարց թէ կոնկրետ այդ ձեռնարկություններից որոնք են որ օգտագործում են սև մետաղի ջարդոն և ինչպիսի արտադրանք են թողարկում։ Եթե հնարավոր է թվաբանկան պատկեր։ Սև մետաղի ջարդոն/թափոն վերամշակելու համար ձեռնարկությունը պետք է ունենա դոմնային վառարան, իսկ որքան ես տեղյակ եմ ՀՀ-ում նման ձեռնարկություն չկա։ Կան ավելի փոքր հզորության գործարաններ որոնք ունակ են վերամշակել գուանվոր մետաղ և այլ մեթոդներով։ 2 ․Բացի այս սև մետաղի վերամշակմամ արդյունքում ստացված նախնական/վերջնական արտադրանքը ունի արտահանման մեծ խնդիր, մասնավորապես լոգիստիկ առումով, քանզի ծանր է և ծավալուն։ Ուստի մեծ հարց է ինչ մշակել, ինչ արժեքով, ինչ արտադրել և ինչ /ուր արտահանել։ 3․ Նախագծի հիմնավրոման մեջ նշված է որ 2017թ ՀՀ-ից արտահանվել է 8000 տոննա սև մետաղի ջարդոն։ Նախ եթե սա նշվում է որպես հիմնավորում ապա առնվազն պետք ՝ - ունենալ առնվազն տեղեկություն 2016,2018թթ մասով ընդ որում և արտահանված սև մետաղի ջարդոնի մասով և հայկական նշված 30-ից ավել մետաղամշակող գործարանների կողմից ընդունված, վերամշակված սև մետաղի ջարդոնի մասով։ - ունենալ տեղեկություն ընդհանրապես թեկուզ շատ մոտավոր ՀՀ-ում մնացորդ սև մետաղի ջարդոնի քանակների մասին, ինչպես նաև խոշոր հավաքագրողների/գնորդների մասով կոնցետրացիաների մասին - հետաքրքիր է նաև տվյալ 8000 տոնն մետաղը արտահանելիս արդյոք վճարվել է ներկայումս գործող 80 000 ՀՀ դրամ պետ տուրքը 1 տոնայի համար, թէ տվայլ օգտագորվել է օրենքով նախատեսված "արտադրված է Հայասատնում" եզրույթը։ Կարծում եմ ընդհանուր առմամբ նախագծի հիմնավորումը թոերի և լրամշակման և լրացուցիչ աշխատանքի կարիք ունի։ Հարգանքով Հրաչ Ասատրյան
2 Տիգրան Սարաֆյան 20.03.2019 12:31:28 շատ բարձր են նախատեսվել, նվազեցնել է պետք, իսկ կոդերի ցանկը թերի է, վերախմբագրման կարիք կա,
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: