Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ»

Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե):

 

Հայեցակարգում նախանշվում են՝

  1. Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` Համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը:
  2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները:
  3. Ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը:

 

Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն:

 

   Հայեցակարգի ընդունումը կնպաստի՝

1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը,

2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը,

3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը,

 

Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը:

 

  • Տևողություն

    07.03.2019 23.03.2019
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 179

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Առաջարկում ենք առանձին քննարկման առարկա դարձնել անշարժ գույքի բաժանման կամ միավորման դեպքում նոր փոստային հասցե տրամադրելու ընթացակարգը, որին ներկայացված առաջարկության համաձայն` անմիջական մասնակցություն չի ունենալու տվյալ համայնքը: Նշված դեպքում հարց է առաջանում` ինչ ընթացակարգով է որոշվելու անշարժ գույքի նոր ինքնուրույն միավորների՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունը: Օրինակ՝ բնակելի տունը առանց շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացումից հետո բաժանման հատակագծերով առանձնաց-նելու արդյունքում բնակելի տան առանձին հողատարածքների վրա չգտնվող մասերի բաժանելու և դրանց առանձին հասցեներ տրամադրելու դեպքում, դրանք կգրանցվեն որպես բնակելի տներ, որի հետևանքով նոր գույքային միավորների գործառնական նշանակությունը կհակասի փաստացի օգտագործման գործառնա-կան նշանակությանը՝ շինությունների մասով:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Ողջունում ենք ներկայացված առաջարկությունները, առավել ևս, որ քաղաքացին, գտնվելով հանրապետության մի մարզում, հնարավորություն կստանա այլ մարզում իրեն պատկանող անշարժ գույքի հասցեի հետ կապված խնդիրների լուծում ստանալ առանց տվյալ համայնք մեկնելու կամ նամակագրության:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: