Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ

 

Իրավական ակտի հիմնավորումը

 

Պետական գույքի  կառավարման կոմիտեի «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր  միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության  2019 թվականի  պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվում է  ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է  ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման  համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում  բացված  ՀՀ  դրամով անժամկետ արտաբյուջետային հաշվում հավաքագրված միջոցների հաշվին: Հաշվի առնելով ծրագրի շարունակական բնույթը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը, համաձայն որի Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ին վերոնշյալ արտաբյուջետային հաշվի միջոցներից 2019 թվականին կտրամադրվի դրամաշնորհ 28 000.0 հազ. դրամի չափով (ներառյալ       4 431.7 հազ.դրամ ԱԱՀ-ի գումարը): 2019 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է  25 947.6 հազ.դրամ: Հավելեմ նաև, որ 2019 թվականին  պահառության տարածքից աճուրդային կարգով շարժական գույքի օտարման գործընթացը կրում է շարունակական բնույթ, որի արդյունքում կունենանք  հավելյալ հասույթ`  լրացուցիչ մուտքեր ապահովելով ՀՀ պետական բյուջե և Կոմիտեի արտաբյուջե:

2019 թվականին արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող պահառության Ծրագիրը` ներառյալ  ծախսերի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները, կցվում է նախագծին: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության  N  1515-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված և Որոշման իմաստով կիրառվող «սուբսիդիա» և «դրամաշնորհ» հասկացությունները  որոշակիորեն տարբերվում են ՀՀ կառավարության 2003 թվականի  N 1937-Ն որոշմամբ սահմանված հասկացություններից, անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2015 թվականի  օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշման մեջ: ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1033-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված է, որ պահառության, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները կարող են իրականացվել ինչպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության արտա­բյու­ջե­տա­յին միջոցներից  ՊՈԱԿ-ին տրամադր­վող սու­բսիդիայի հաշվին, այնպես էլ ՊՈԱԿ-ի ձեռ­նար­կա­տի­րական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հաշվին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակ նախատեսվում էր պահառության տարածքում ստեղծել պայմաններ ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկատիրական գործունեություն (մասնավոր հատվածի շարժական գույքի պահառություն) իրականացնելու և դրանից ստացված եկամուտների հաշվին պետական գույքի պահառության ծրագրի պետական ֆինանսավորումը նվազեցնելու համար։ Սակայն այդ ուղղությամբ տարիներ շարունակ և՛ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և՛ ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկած քայլերը հաջողություն չբերեցին, քանի որ այդ տարածքի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրությունն այդպես էլ չառաջացավ (մեծապես՝ այդ տարածքի հեռավորության և քաղաքի հասարակական տրանսպորտի կանոնավոր երթուղիների բացակայության պատճառներով):

 Օտարման գործընթացում գտնվող պետական շարժական գույքի պահառությունը հանդիսանում է ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթներից մեկը։

ՊՈԱԿ-ի կողմից պահառության ստորաբաժանման տարածքում ամբողջությամբ ապահովված են պահառվող գույքի.

-       հաշվառումը,

-       տեղակայման տարածքների հարմարեցումն ու բարեկարգումը,

-       անվտանգ պահպանության պայմանները (ներառյալ արտաքին գիշերային լուսավորության ու շուրջօրյա տեսահսկման ժամանակակից համակարգերը, շուրջօրյա պահակային ծառայությունը և այլն),

-       տեխնի­կական սպասարկման և պահառության ընթացքում առաջացող հնարավոր անսարքությունների վերացման պայմանները (ձեռք են բերված համապատասխան գործիքներ ու սարքավորումներ, նախատեսված է ավտոփականագործի հաստիք և այլն),

-       հավանական գնորդների (տարածքի այցելուներ) կողմից շաբաթվա 6 օրերի աշխատանքային ժամերին այդ գույքը զննելու և դրա փաստաթղթերին ծանոթանալու անարգել հնարավորությունները։

Գույքի պահառության գործընթացը կանոնակարգված է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար­ման վարչության պետի 25.04.2016 թ. N 35-Ա հրամանով:

Պահառության ստորաբաժանման տարածքում գույքը զննվում է՝ այն հանձնող պետական հիմնարկի (կազ­մա­կերպության) լիազորված անձի մասնակցությամբ, որից հետո ընդունվում է պահառության և գնահատվում է:

2016-2018 թթ. ՊՈԱԿ-ն իրականացրել է օտարման գործընթացում գտնվող շուրջ 800 միավոր պետական շարժական գույքի պահառություն։

Անհրաժեշտ է արձանագրել, որ oտարման գործընթացում գտնվող պետական շարժական գույքի պահառության վերը նշված ծառայությունները, ՊՈԱԿ-ի հիմնադիրը (ՀՀ կառավարություն) ճանաչել է որպես ոչ առևտրային այն հիմնավորմամբ, որ.

դրանց առևտրային այլընտրանքը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ կազմակերպություն չի մատուցում նման բնույթի ու ծավալի ծառայություններ (այսինքն առևտրային այլընտրանքը բացակայում է ոչ հիմնադրի գործողության պատճառով),

կոնկրետ ծառայությունը համարվում է բացառապես հիմնադրի մենաշնորհ և առևտրային այլըտնրանքի առաջանալը գնահատվում է աննպատակահարմար, քանի որ այդպիսի ծառայություններ որևէ այլ (ներառյալ՝ մասնավոր) կազմակերպության կողմից մատուցելը ի սկզբանե կպահանջի շուրջ 20,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում (անհրաժեշտ տարածքի հարմարեցման ու բարեկարգման, հաշվառման, տեսահսկման, լուսավորության ու անվտանգության համակարգերի ներդնման և գույքի տեխնիկական սպասարկման կազմակերպման  համար), այնպես էլ՝ ակնկալվող շահույթի չափով կառաջացնի պահառության ծառայությունների մատուցման արժեքի էական աճ, այսպիսի հանգամանքներում պարզապես բացառված է oտարման գործընթացում գտնվող պետական շարժական գույքի պահառության ծառայությունների այլընտրանքային մատուցումը:

Այդ ծառայությունները բացահայտորեն չեն կարող և նպատակահարմար էլ չէ կազմակերպել ՊՈԱԿ-ի հիմնադրի (ՀՀ կառավարություն) կամ պետական լիազոր մարմնի (Պետական գույքի կառավարման կոմիտե) աշխատակազմերից և որևէ մեկի ստորաբաժանումների միջոցով:

Ընդ որում՝ հիմնադրի 13.05.2004 թվականի թիվ 689-Ն որոշմամբ սահմանված է, որ ՊՈԱԿ-ը ինչպես կոնկրետ այս ծառայություններից, այնպես էլ իր մյուս կանոնադրական բազմաթիվ գործառույթներից տարբերվող այլ վճարովի ծառայություններ չի կարող մատուցել և չի կարող շահույթ հետապնդել:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     2016 թվականի ապրիլի 1-ից Կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: 2018 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում պահառության է ընդունվել 250 միավոր գույք (տրանսպորտային միջոցներ): 2019 թվականին սույն ծրագրով նախատեսվում է կազմակերպել օտարման գործընթացում գտնվող շուրջ 300 միավոր գույքի պահառություն: Օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում  հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված շարժական գույքը ներկայումս փաստացի պահպանված է թալանից և անտերության մատնված չէ, ապահովված է հավանական գնորդների կողմից գույքի արտաքին զննման մատչելիությունը, հնարավորինս նվազեցված է գույքի արժեքի իջեցմանը սպառնացող ռիսկերը, որն էլ նպաստել է պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: 2018 թվականին շարժական գույքի պահառության ծրագրի արժեքը կազմել է 26 732.4  հազ.դրամ  (ներառյալ ԱԱՀ-ը)։  2019 թվականի համար այն կազմում է 28 000.0 հազ.դրամ  (ներառյալ ԱԱՀ-ը)։ Ծրագրի արժեքի ավելացումը կազմում է ընդամենը 1 267.6  հազ. դրամ, որը գոյացել է ծրագիրն իրականացնող աշխատակիցների տարեկան աշխատավարձի ֆոնդի 2 261.4  հազ. դրամ, կոմունալ ծառայություններ հոդվածով  15.0 հազ. դրամ, կենցաղային նյութեր և պարագաներ հոդվածով 30.7 հազ. դրամ գումարներով ծախսերի  ավելացման արդյունքում: Նշված ծախսերի ավելացումները տեղի են ունեցել նաև շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում հոդվածով 1 178.0 հազ. դրամ , կապի ծառայություններ հոդվածով 36.7 հազ. դրամ և տրանսպորտային նյութեր հոդվածով 112.5 հազ. դրամ գումարների չափով աշխատանքների  նվազեցման  արդյունքում: Ինչի հետևանքով էլ  281.3 հազ. դրամով ԱԱՀ-ի գումարի ավելացում է տեղի ունեցել:

Պահառությունն իրականացնող ՊՈԱԿ-ի ստորաբաժանման աշխատողների տա­րե­կան աշխատավարձի ֆոնդի՝ 2018թ. հա­մե­մատ 2,261.4 հազ. դրամով ավելացումը պայմանավորված է ՊՈԱԿ-ի հաստիքացուցակում 2018 թ. սեպտեմբերի 1-ից կատարված և Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարության հետ համաձայնեցված փոփոխություններով, ըստ որի 9.5 հազ. դրամով և 8.5 հազ. դրամով համապատասխանաբար նվազեցվել է ստորաբաժանման ղեկավարի և տեղակալի ամսական աշխատավարձի դրույքաչափերը և ավելացվել է էլեկտրագետի, վարորդ ավտոփականագործի, պահակների և հավաքարարի  ամսական աշխատավարձի դրույքաչափերը համապատասխանաբար 24.3 հազ. դրամով,  10.0 հազ. դրամով,  20.8 հազ. դրամով  և 5.7 հազ.դրամով, որը բացառապես կապված է սպասարկող անձնակազմի կողմից կատարվող աշխատանքների ծավալների ավելացման և այդ աշխատակիցների սոցիալ-տնտեսական պայմանների մի փոքր բարելավման անհրաժեշտությամբ և որևէ կերպ կապված չէ պետական (ներառյալ՝ քաղաքացիական) ծառայողների աշխատավարձերի ավելացման որևէ գործընթացի հետ։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման գործընթացի աշխատանքների նախապատրաստում և իրականացում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

   Իրավական ակտի նպատակն է շարունակել պետական սեփականություն հանդիսացող  մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները, պետական գույքը զերծ պահել փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից` ապահովելով պահառության ենթակա գույքի հետագա առավել արդյունավետ կառավարումը (օտարում, մասնավորեցում կամ օգտագործման տրամադրում): 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագծի մշակմանը ներգրավված է եղել Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմը և Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը:  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ կշարունակվի մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները` արդյունքում ապահովելով պետակա գույքի կառավարելի և արդյունավետ տնօրինում:

Այլ տեղեկություններ

       Չկան

 

 

 

       

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի  կառավարման կոմիտեի «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր  միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության  2019 թվականի  պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվում է  ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է  ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման  համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում  բացված  ՀՀ  դրամով անժամկետ արտաբյուջետային հաշվում հավաքագրված միջոցների հաշվին: Հաշվի առնելով ծրագրի շարունակական բնույթը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը, համաձայն որի ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ին վերոնշյալ արտաբյուջետային հաշվի միջոցներից 2019 թվականին կտրամադրվի դրամաշնորհ        28 000.0 հազ. դրամի չափով (ներառյալ 4 431.7 հազ.դրամ ԱԱՀ-ի գումարը): 2019 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է           25 947.7 հազ.դրամ: Հավելեմ նաև, որ 2019 թվականին  պահառության տարածքից աճուրդային կարգով շարժական գույքի օտարման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի արդյունքում կունենանք  հավելյալ հասույթ`  լրացուցիչ մուտքեր ապահովելով ՀՀ պետական բյուջե և Կոմիտեի արտաբյուջե:

2019 թվականին արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող պահառության Ծրագիրը` ներառյալ  ծախսերի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները, կցվում է նախագծին: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության  N  1515-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված և Որոշման իմաստով կիրառվող «սուբսիդիա» և «դրամաշնորհ» հասկացությունները  որոշակիորեն տարբերվում են ՀՀ կառավարության 2003 թվականի  N 1937-Ն որոշմամբ սահմանված հասկացություններից, անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2015 թվականի  օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշման մեջ (փոփոխություն կատարելու անհրաժեշտության մանրամասն հիմնավորումը կցվում է):

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     2016 թվականի ապրիլի 1-ից Կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: 2018 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում պահառության է ընդունվել 250 միավոր գույք (տրանսպորտային միջոցներ): 2019 թվականին սույն ծրագրով նախատեսվում է կազմակերպել 300 միավոր գույքի պահառություն: Օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում  հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված շարժական գույքը ներկայումս փաստացի պահպանված է թալանից և անտերության մատնված չէ, ապահովված է հավանական գնորդների կողմից գույքի արտաքին զննման մատչելիությունը, հնարավորինս նվազեցված է գույքի արժեքի իջեցմանը սպառնացող ռիսկերը, որն էլ նպաստել է պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման գործընթացի աշխատանքների նախապատրաստում և իրականացում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

   Իրավական ակտի նպատակն է շարունակել պետական սեփականություն հանդիսացող  մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները, պետական գույքը զերծ պահել փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից` ապահովելով պահառության ենթակա գույքի հետագա առավել արդյունավետ կառավարումը (օտարում, մասնավորեցում կամ օգտագործման տրամադրում): 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագծի մշակմանը ներգրավված է եղել ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմը և Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը:  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ կշարունակվի մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները` արդյունքում ապահովելով պետակա գույքի կառավարելի և արդյունավետ տնօրինում:

Այլ տեղեկություններ

       Չկան

           

 

  • Քննարկվել է

    04.03.2019 - 25.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6976

Տպել