Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից «Ազադ ֆարմասյութիկլ Ինգրեդիենթս Էյ Ջի» ընկերության կողմից ՀՀ-ում սկսվել է արտադրական և գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունը գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել ՀՀ-ում արգելված նյութեր, որոնք ընդգրկված են  ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է), ուստի հնարավոր չէ ներմուծել և օգտագործել գիտական փորձաքննության նպատակներով:

Նման հետազոտությունների  արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

     Նշեմ, որ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր  գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրա­­­­­պետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքակա­նու­թյունն ուղղված է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նաև գիտահետազոտական նպատակներով:
  2. Կարգավորման առարկան և բնույթը. Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որը հնարավորություն կտա ՀՀ-ում արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեպնոլոգիաների վարչության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով:

 

 

Տեղեկանք

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդուն­­ման արդյունքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Եզրակացություն

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվա­զեց­ման կամ ծախսերի ավելացման մասին

  

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդուն­­մամբ պետա­­կան եկամուտ­ների նվա­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա

  • Քննարկվել է

    04.03.2019 - 20.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10717

Տպել

Առաջարկներ`

Arsen Avagyan

17.03.2019

Խելքները հացի հետ կերել են...

Կարինե Այվազյան

15.03.2019

սթափ մտածողությունը գերադասում եմ ամեն ինչից

Աշոտ Սուրմալյան

12.03.2019

Բոլոր պրոբլեմները լուծել են, մնացել ա պլանի վաճառքի օրինականացումը: Գործ արեք, ոչ թե այլասերվածություն տարածեք!

Տեսնել ավելին