Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ  ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

1.      

Անհրաժեշտություն

 

Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: 

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N 1295-Ն որոշումը 2018/2019 ուսումնական տարվանից սկսած «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար հատկացվում են առանձին ընդունելության տեղեր:

2019/2020 ուսումնական տարում նախատեսվում է ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար հատկացնել 350 տեղ՝ կրթության և գիտության նախարարության միջոցների հաշվին:

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով Երևւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացվող տեղերը ավելացել է 4-ով: Հիշյալ տեղերը նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում հատկացնել Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկել է 80-ով ավելացնել Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանին և 16-ով ավելացնել օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններին հատկացվող տեղերը:

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկն ընդունելու դեպքում կրթության և գիտության նախարարության բյուջեից ֆինանսավորվող տեղերի թիվը կավելանա 4-ով, իսկ պաշտպանության նախարարությանը բյուջեից ֆինանսավորվող տեղերի թիվը՝ 96-ով:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝  պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, իրավական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի առնվել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում բարձրագույն կրթությամբ  մասնագետների պատրաստումը, սոցիալապես անապահով դիմորդներին անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, նպատակային ուսուցման տեղեր հատկացնելու միջոցով բարձր լեռնային, սահմանամերձ շրջաններ բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղումը:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

 

6.    

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած ուսանողներ համար:

 

 

  • Քննարկվել է

    01.03.2019 - 17.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11132

Տպել