Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ  մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի  ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի և աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձևով հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: 

Ֆուտբոլի երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 11 մարզիկներ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։

Հետևաբար նպատակահարմար է ֆուտբոլի յուրաքանչյուր տարիքային խմբում տարեկան տարկետում տալ 22 մարզիկների փոխարեն 30 մարզիկների։

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6252

Տպել

Առաջարկներ`

Shushanik Sahakyan

01.03.2019

Այս 30 երիտասարդ քաջ տղաների համար մտածեք կարճաժամկետ դասընթացներ կազմակերպել Ռազմավարության կանոնների մասին։

Տեսնել ավելին