Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

 

             1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N1127-Ա որոշմամբ հաստատված  հավելվածի 1-ին կետի կատարման անհրաժեշտությամբ:

Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը անհրաժեշտ է բացահայտելու համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը: Այն թույլ կտա հողերի վերականգնման/դեգրադացիայի առումով պարզել դրական և բացասական միտումները համայնքներում/մարզերում,  բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու  նպատակով:

Ցամաքային տարածքի ծածկույթը հանդիսանում է  ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի առաջընթացի ցուցանիշ:

Ցամաքային տարածքի ծածկույթի ցուցանիշը  կիրառվում է նաև Եվրոպական միությունում և արտացոլված է ԱՊՀ երկրների ազգային վիճակագրության ծառայությունների համար  առաջարկություններում:

Ցամաքային տարածքի ծածկույթի ցուցանիշը կաջակցի նաև ՄԱԿ-ի «Կայուն Զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված նպատակ 15-ի իրականացմանը: 

            2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՕ-360-Ն օրենքը, որի համաձայն օրենսգրքը լրացվել է 6.1-րդ հոդվածով, որով համապատասխանեցվել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ընդունել  «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

Ցամաքային տարածքի ծածկույթի առաջարկվող տոկոսային հարաբերությունը ստացվել է ելնելով փաստացի հողօգտագործման իրավիճակից, հողօգտագործման բնույթից, ինչպես նաև՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը (ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր):  

            3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

«Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  Կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կողմից:

            4. Ակնկալվող արդյունքը 

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը: 

    Ցամաքային տարածքի ծածկույթի տեղեկատվության հավաքման կազմակերպումը, և ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծումը և այդ տվյալների վերլուծությունը կնպաստի ՄԱԿ-ի «Կայուն Զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված նպատակ 15-ի և թիրախ 15.3-ի  նպատակներին հասնելուն:

Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը  հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության  մակարդակներով հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու  հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Իրավական ակտն  ընդունելու  կապակցությամբ  պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության  մասին

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    27.02.2019 - 20.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կադաստր, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7279

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

28.02.2019

Հողային ֆոնդի կատեգորիաների մեկնաբանության մեջ բնակավայրի կառուցապատման (տնամերձ 60%) և (այգեգործական 60%) ցուցանիշները թվում են մեխանիական բնույթի, քանի որ գյուղական և քաղաքային միջավայրերում առկա պատկերներն այլ են: Առաջարկում եմ լրացուցիչ հիմնավորումներ ու պարզաբանումներ ներկայացնել, թե ինչպես են հաշվարկվել այս տոկոսները, որն է նրա գիտական հիմքը:

Թաթուլ Ստեփանյան

28.02.2019

Առաջարկում եմ տալ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգիչների սահմանումները, եթե դրանք արդեն սահմանված են այլ իրավական փաստաթղթով, հղում արեք:

Տեսնել ավելին