Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածը խմբագրել հաշվի առնելով այն, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում լուծարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, մաքսատները ձեռք են բերել մաքսատուն-վարչությունների կարգավիճակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում, իսկ մաքսային կետերը՝ մաքսային կետ-բաժնի կարգավիճակ մաքսատուն-վարչության կազմում:

Բացի այդ, Օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել՝ միաժամանակ, նախատեսելով, որ տվյալ պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ համաձայնեցնելով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 29-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական ծառայությունն, այլ ծառայություններից բացի ընդգրկում է …մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը….:

Օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, Օրենքին անհրաժեշտ է համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես` առանձնահատկություններ են սահմանվում որոշ պետական ծառայությունների, այդ թվում՝ հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների համար (...):

Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներ իրականացնող միայն որոշակի պաշտոնների համար առանձնահատկությունների սահմանումը և տարբերակված մոտեցումը հարկային և մաքսային ծառայության որոշակի պաշտոնների մասով որևէ կերպ հիմնավորված չէ:

Ավելին, որպես առանձնահատկություն նախատեսող պաշտոններ համարելու՝ հարկային և մաքսային ծառայողների մասով կատարվել է անհասկանալի և չհիմնավորված ընտրություն, մասնավորապես՝ հարկային մարմնի ծառայություն իրականացնող պաշտոններից նշված մասով նախատեսվել են հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնները, իսկ մաքսային մարմնի մասով՝ մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնները, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնները, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնները: Նշվածի հետ կապված հարկ է նշել, որ եթե հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնները համարվել են առանձնահատկություն պարունակող, ապա ինչ չափանիշների հիման վրա են նախատեսվել մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնները, որոնց թվում ներառման ենթակա են  մաքսային գործին առնչվող գործունեություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները: Կամ, մաքսատան և մաքսակետի պաշտոնների ներառման դեպքում ինչ չափանիշների հիման վրա նշված ցանկում չեն ներառվել հարկային տեսչություն-վարչություններում պաշտոոնները, որոնք իրականացնում են հարկային մարմնի նպատակաների և խնդիրների իրականացմանն ուղղված հսկողական գործառույթներ:

Նշվածի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հստակ կանոնակարգվել են հիմնական մասնագիտական և աջակցող ստորաբաժանումները, ինչը հենց կարող է հիմք հանդիսանալ Օրենքով առկա հակասությունները վերացնելու համար: Մասնավորապես՝ առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պաշտոնները նախատեսել որպես հարկային և մաքսային ծառայության պաշտոններ, քանի որ դրանք իրականացնում են հարկային և մաքսային մարմինների իրավասությունը սահմանող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ, իսկ աջակցող ստորաբաժանումների պաշտոնները՝ քաղաքացիական պաշտոններ, ինչի իրավական հիմնավորումը սահմանված է Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում, այն է՝ պետական ծառայության այլ օրենքներով առանձնահատկություններ նախատեսող ծառայություններում (մարմիններում) աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող ծառայողները քաղաքացիական ծառայողներ են:

Հաշվի առնելով ՊԵԿ համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև  սահմանված պաշտոնների առումով անհստակությունը՝ անհրաժեշտություն է առաջացել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում նշված առանձնահատկություն պարունակող պաշտոնների ցանկը փոփոխել:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է  «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պաշտոնների ցանկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.02.2019 - 13.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6618

Տպել