Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԳԱՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԵՐԴԻՆԱՆԴ ԳԱՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի № 1297-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային  զորակոչը։ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

  • Քննարկվել է

    22.02.2019 - 14.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5898

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

24.02.2019

Առաջարկում եմ «Դեմ քվեարկողներին» ներկայացնել պարզաբանումներ և մեկնաբանություններ

Արտակ Պողոսյան

24.02.2019

Նման նախագծերն առաջարկում եմ հանել քննարկումից, հաշվի առնելով անձի բացառիկ լինելու հանգամանքը և ՀՀ պաշտպանության նախարարության դրական եզրակացությունը ստանալուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն «առանց քննարման» հաստատելու համար: Միաժամանակ, առաջարկում եմ նախագծում ավելացնել կետ՝ հանձնարարական ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ մեկ ամսյա ժամկետում ապահովել համապատասխան զինվորական ծառայությունից ազատման փաստաթղթերը՝ վարչարարությունից խուսափելու համար:

Տեսնել ավելին