Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

 

Նախագիծ

արձանագրային

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------

         

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպ­տեմ­բերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած «Գյուղա­տնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման հավելվածում կատա­րել հետևյալ փոփոխությունները՝

  1. 10-րդ կետի 2)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) կապի­տալ ներդրումների ավելացմանը, տնտե­սությունների խոշորացմանը, արդիական տեխ­նոլոգիաների ներդրմանը։».
  2. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրագրի հիմնական նպա­տակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջո­ցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորաց­մանն ու զարգացմանը, արդիական տեխնոլո­գիա­ների ներդրմանը, գյուղատն­տե­սության արտադրողականության բարձ­րացմանը և արտադրության ծավալների ավելացմանը».
  3. 12-րդ կետի 1)-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) վար­կավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների՝ կապի­տալ ներդրումների, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, գյուղա­տնտե­սական մթերքների վերամշակման և ընթացիկ աշխատանքների կատար­ման.».
  4. 14-րդ կետից հանել «2018-2020 թվականների» բառերը, իսկ «ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» բառերից հետո լրացնել «Հայաս­տանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինան­սական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» բառերը.
  5. 15-րդ կետի՝
    • 1)-ին ենթակետում «գործունեություն» բառից առաջ լրացնել «գյուղատն­տե­սական» բառով.
    • 2)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ծրագիրն իրակա­նացվում է սկսած 2017 թվականի երրորդ եռամսյակից և լինելու է շարունակա­կան.».
    • 3)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ծրագրի մասնա- կիցներն են գյուղա­տնտե­սական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրա­վաբանական անձինք, առևտրային բանկերը կամ վարկային կազ­մա­կերպություները (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), Հայաստանի Հանրա- պետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինան­սա­վորման կառույցը (այսու­հետ` Գյուղական ֆինանսավորման կառույց).
    • 4)-րդ ենթակետում «3-10 մլն դրամ» բառերը փոխարինել «3-15 մլն դրամ» բառերով.
    • 9)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ֆինանսական կա­ռույցի համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը սկսելու համար հայտի ընդունման, քննարկ­ման և վարկի տրամադրման նախապայման է համար­վում Նախարարության կողմից տնտե­սավարողներին տրված հավաստա­գիրը։ Հավաստագրի տրամադր­ման կարգն ու պայմանները սահմանում է Նախարարությունը:».
  6. 17-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով.
  7. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյուն­քում Գյուղական ֆինանսավորման կառույցը և Նախարարությունը ձևավորում են վիճակա­գրական տվյալների շտե­մարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղե­կատվությունը, արձանա­գրված խնդիր­ները և իրա­գործման դժվարու­թյունները».
  8. 20-րդ կետում «Հիմնադրամին» բառը փոխարինել «Նախարարությանը» բառով.
  9. 22-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
  10. 22-րդ և 25-րդ կետերում «Հայաստանի Հանրա­պե­տության գյուղատնտե­սության նախարարություն» բառերը փոխարինել «Նախարարություն» բառով.
  11. հանել 26-րդ կետը.
  12. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրագրի պայմաններով նախատեսվում է յուրաքանչյուր տարի տրամադրել շուրջ 20-22 մլրդ դրամի վարկեր։ Մայր գումարի, սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները ներկայացված են աղյուսակում».
  13. 29-րդ կետի 6)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) ոլոր­տում մասնավոր ներդրումները կավելանան տարեկան միջին հաշվով 20.0 մլրդ դրամով, որը հնարավորություն կստեղծի շահառու տնտեսավարողների տնտեսու­­թյունների կայունաց­ման, կապիտալ ներդրումների ավելացման, ընդլայնված ծավալ­ներով արտադ­րության շարունակման և արդիական տեխնոլո­գիաների ներ­դրման համար:».
  14. «Ծրագրի իրականացման համար պահանջվող մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները» աղյուսակը փոխարինել ստորև ներկայացված աղյուսակով։

                                                                                                                           

                                                                                   Աղյուսակ

 
 

ՀՀ կառավարության 2011թվականի մարտի 31-ի թիվ 349-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված <<Գյուղատնտեսության ոլորտին  տրամադրվող վարկեր տոկոսադրույքների սուբսիդավորման >> Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ

 
 

Ֆինանասական կառույց

01.01.2018թ-30.09.18թ տրամադրված վարկեր

30.09.18թ դրությամ վարկերի մնացորդ

01.01.18թ-31.10.18թ  ժամանակահատվածում փաստացի  սուբսիդավորված գումար

01.11.18թ-31.12.18թ-ի համար սուբսիդավորման ենթակա գումարների կանխատեսում

01.01.19թ-31.12.19թ-ի համար սուբսիդավորման ենթակա գումարների կանխատեսում

 
 
 

քանակ

գումար

 

Ընդամենը

0

                  12,300

         4,721,035,870

                                                                        461,824,567

                    53,000,000

                                                        43,000,000

 
                         

 

 

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 39 արձանագրային որոշմամբ հաստատված << Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> Ծրագրի շրջանակներում 2019 թվականին իրականացվելիք  աշխատանքների վերաբերյալ

 
 
 

Ֆինանսական կառույց

Կանխատեսվող վարկերի քանակ(01.01.19-31.12.19թ)

Կանխատեսվող վարկերի գումար (01.01.19-31.12.19թ)

Կանխատեսվող սուբսիդավորման ենթակա գումար (01.01.19-31.12.19թ)՝ ծրագրի սկզբից մինչ 31.12.19թ տրամադրված վարկերի համար

 
 
 

Ընդամենը

5094

                                                                  21,665,000,000

                                                                                              2,151,037,710

 
                             
                     

 

 

2,194,037,710

 
                         

            

 
                                                             

 

                                                                                                                                                              Նիկոլ Փաշինյան

  • Քննարկվել է

    18.02.2019 - 05.03.2019

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1257

Տպել