Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետի վերաբերյալ՝ դատական ակտի բեկանման դեպքում սնանկության գործը վարող նույն դատավորի կողմից գործի քննությունը չի կարող ապահովել արդար դատաքննությունը և դատավորի անաչառությունը, քանի որ տվյալ դատավորը գործի քննության սկզբնական փուլում իր իրավական գնահատականն արդեն տվել է վեճին և բեկանումից հետո չի կարող անկանխակալ վերաբերմունք չունենալ դրա նկատմամբ՝ ենթագիտակցորեն կաշկանդված լինելով վեճի վերաբերյալ իր կողմից նախօրոք արտահայտված դիրքորոշմամբ: Առաջարկում եմ առանձին քաղաքացիական գործով կայացված դատական ակտի բեկանման դեպքում գործը քննվի սնանկության դատարանի այլ դատավորի կողմից: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
2 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագածի 5-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ՝ նշված հոդվածում տրված ձևակերպումը՝ «դիմումը ներկայացվելուց հետո» հստակ չէ, մասնավորապես, ո՞ր պահը պետք է դիտվի «դիմում ներկայացվելը»՝ փոստին հանձնելու՞, դատարանի գրասենյակ մուտքագրվելու՞, թե՞ դատարանին մակագրելու պահը: Առաջարկում եմ ավելի որոշակի կարգավորում նախատեսել: Չնայած ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպերով այս հարցը կարգավորված է, այդուհանդերձ, կարծում եմ օրենսդրական մակարդակով հարցի լուծումն առավել արդյունավետ կլինի: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
3 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ կետ՝ Առաջարկում եմ «ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին» բառերը փոխարինել «վարույթին մասնակցող անձանց» բառերով, քանի որ եթե ոչ կառավարչից ավել, ապա առնվազն կառավարչի չափ շահագրգռված անձինք են համարվում նաև պարտապանն ու պարտատերերը: Ընդունվել է ի գիտություն: Վարույթին մասնակցող անձանց դատական ակտերն ուղարկվելու են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժով:
4 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագշի 15-րդ հոդված՝ նշված կարգավորումն ուղղակիորեն կարող է զրկել վարույթին մասնակցող անձանց հաշտություն համաձայնություն կնքելու հնարավորությունից: Մասնավորապես, սույն նախագծով առաջարկվող փոփոխություններով՝ պարտատերը դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ գործող օրենքով՝ սնանկության դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, այսինքն, գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ սնանկության դիմումը ներկայացվելուց հետո 15 օրյա ժամկետում պարտապանը դեռ ստացած չլինի սնանկության վարույթի որոշումը և տեղեկացված չլինի նման վարույթի առկայության մասին, որպեսզի հաշտության գալու տարբերակներ առաջարկի պարտատերերին, և արդյունքում՝ հաշտության համար նման սեղմ ժամկետ նախատեսելու պայմաններում, կողմերը կարող են զրկվել հաշտություն կնքելու հնարավորությունից: Կարծում եմ նման կարգավորումն անթույլատրելի է, հատկապես, որ սնանկության վարույթը արհեստականորեն չերկարաձգելու և շուտ ավարտելու գրավականներից մեկն էլ հաշտություն կնքելու տարբերակն է: Ոսւտի, առաջարկում եմ հաշտություն կնքելու համար ժամկետ սահմանել մինչև անձին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հանրային քննարկման արդյունքում նախատեսվել է հաշտության համաձայնություն կնքելու ժամկետը երկարաձգելու մասին դրույթ:
5 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ նախադասություն՝ Կարծում եմ առաջարկվող փոփոխությունը պետք է ավելի որոշակիացնել՝ դատական ակտերի ուժը կորցնելու մասով, այսինքն՝ դատական ակտերի ուժը կորցնելը չսահմանել ինքնաշխատ կերպով: Համապարփակ կարգավորման համար առաջարկում եմ սահմանել, որ սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և փոփոխվելու դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանը, իսկ նոր քննության ուղարկվելու և սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքում՝ սնանկության գործը քննած դատարանը կայացվող դատական ակտով պետք է սահմանի նաև, որ մինչ այդ կայացված դատական ակտերը կորցնում են իրենց ուժը: Նշված դատական ակտով անհրաժեշտ է հստակ նախատեսել մյուս՝ ավելի վաղ կայացված դատական ակտերի ուժը կորցնելու հատվածը և որ նշված դատական ակտը հիմք է Օրենքով նախատեսված սահմանափակումները, արգելանքները և կասեցումները վերացնելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում շահագրգիրռ անձանց տրամադրվի նաև կատարողական թերթ: Բացի այդ, նշված դատական ակտն անհրաժեշտ է անհապաղ ուղարկել Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան անձանց: Չի ընդունվել: Սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր քննության ուղարկվելու և սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում սնանկության գործի քննության ընթացքում կայացված դատական ակտերը կորցնելու են իրենց ուժը վճռի կայացման փաստով, իսկ դատական ակտում ուժը կորցնող ակտերի թվարկումը պարունակում է որևէ ակտ բաց թողնելու (վրիպելու) վտանգ:
6 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 26-րդ հոդված՝ նման կարգավորման փոխարեն առաջարկում եմ ստեղծել ԻԿԿ-ին կից սնանկության գործով կառավարիչների դպրոց, որտեղ որոշակի ժամանակ սովորելուց և համապատասխան որակավորման քննություններ հանձնելուց հետո կտրվի լիցենզիա, ավելին՝ նույն այդ դպրոցը կապահովի սնանկության գործով կառավարիչների տարեկան վերապատրաստումները: Ընդ որում, որպես օրինակ կարող է ծառայել ՀՀ փաստաբանների պալատին կից գործող ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամը: Ընդունվել է ի գիտություն: Վերապատրաստումների անցկացման կարգը սահմանվելու է Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրաավական ակտով:
7 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մաս՝ կարծում եմ նշված սահմանափակումը կարող է խոչընդոտել իրական առիթներով վարույթ հարուցելու դեպքերը այն դեպքում, երբ հաղորդում ներկայացրած անձը չի ցանկանում, որ իր ինքնությունը բացահայտվի, այսինքն, անձը կարող է ունենալ կառավարչին պատասխանատվության ենթարկելու իրական տեղեկություններ կամ կառավարչի ապօրինի գործողությունների զոհ դարձած լինել և չցանկանա բացահայտել իր անձը, և փաստորեն, նշված կարգավորման պայմաններում նման անձանց կողմից հաղորդում ներկայացնելու հնարավորությունը վերանում է: Կարծում եմ արդարացված կարգավորում չէ: Այն կարելի է պարզապես հանել նախագծից: Չի ընդունվել: Անձանց հաղորդումների հիման վրա վարույթների հարուցման վերաբերյալ օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անանուն հաղորդումները հիմք չեն հանդիսանում վարույթի կամ գործի հարցուման համար (տե՛ս, օրինակ, Քրեական դատավարության օրենսգիրք կամ Դատական օրենսգիրք` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի մասով):
8 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 30-րդ հոդվածի 4-րդ մաս՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելը 1 տարի ժամկետով սահմանափակելը արդարացված չէ, քանի որ պրակտիկայում հնարավոր են դեպքերն, որ պատասխանատվության համար հիմք հանդիսացող արարքը բացահայտվի արարքը կատարելուց տևական ժամանակ անց, և փաստորեն, նման պայմաններում, սնանկության կառավարիչը հնարավորություն է ստանում խուսափել պատասխանատվությունից: Առաջարկում եմ այս ժամկետը սահմանել գոնե 2 տարի՝ նույնիսկ չսահմանափակել սնանկության գործի ավարտով: Չի ընդունվել: Խախտումը կատարելուց տևական ժամանակ հետո անձին պատասխանատվություն ենթարկելը չի ծառայում իր բուն նպատակին, բացի այդ՝ խախտումը կատարելուց որոշակի տևական ժամանակ հետո պատասխանատվության հարցը քննարկելիս խնդիրներ կարող են առաջանալ նաև խախտման առկայությունը ապացուցելու հարցում:
9 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 47-րդ հոդվածի 8-րդ մասի 10.1 կետ՝ ձևակերպման որոշակիության հետ կապված խնդիրներ կան, կարգավորումն անհասկանալի է: Չի ընկալվում, թե որ սնանկության վարույթով ապահովված պարտատերն է առաջնային բավարարում ստանում՝ պարտապանի, թե՞ պարտապան-գրավատուի: Կարծում եմ հստակեցման կարիք կա՝ պարզ և մատչելի լինելու և տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չտալու նպատակով: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
10 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 47-րդ հոդվածի 9-րդ մաս՝ շատ խրթին ձևակերպում է: Տե´ս նախորդ մեկնաբանությունս: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
11 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 48-րդ հոդված՝ առաջարկում եմ առանձին կարգավորմամբ սահմանել նաև, թե որոնք են պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող և պարտապանի համար ակնհայտ ծանր պայմանները, քանի որ նման ձևակերպումը շատ ընդհանրական է և կարող է կամայական մեկնաբանությունների հիմք հանդիսանալ: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հանրային քննարկման արդյունքում նշված պայմանագրերի բնորոշումը տրվել է` հղում կատարելով ստրկացուցիչ գործարքներին, իսկ դրանց անվավերության հետևանքներն արդեն իսկ սահմանված են քաղաքացիական օրենսդրությամբ:
12 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 50-րդ հոդված՝ առաջարկում եմ փոփոխություն կատարել նաև հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում: Չնայած, որ հոդվածը վերաբերվում է գույքի տնօրինմանը, այդուհանդերձ պրակտիկայում բավականին շատ խնդիրներ են առաջանում կառավարչի և պարտապանի իրավասությունների սահմանազատման հետ կապված, մասնավորապես, ինչպիսի՞ գործողություններ կատարելիս է պետք կառավարչի համաձայնությունը, կամ հսկողությունն ի՞նչ բնույթ պետք է ունենա՝ կառավարիչը պետք է տեղեկացված լինի պարտապանի որոշակի գործողությունների մասին, թե՞ վերջինիս կողմից այդպիսի գործողություններ կատարելու համար պետք է թույլտվություն տա: Դատական պրակտիկայում եղել են դեպքեր նաև, որ սույն հոդվածը մեկնաբանվել է այնպես, որ պարտապան իրավաբանաան անձի դեպքում տնօրենը, ով ի պաշտոնե ընկերության ներկայացուցիչն է, պետք է կառավարչից առանձին լիազորություն ստանա որոշակի իրավունքներ իրացնելու համար: Բացի այդ, որոշակի խնդիրներ են առաջանում նաև բանկային հաշիվների տնօրինման հետ կապված: Նշված փոփոխությունները, ըստ նպատակահարմարության, կարող են կատարվել ոչ թե այս հոդվածում, այլ, օրինակ, Օրենքի 29-րդ հոդվածում՝ կառավարչի լիզաորությունների կոնտեքստում: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկությունը որոշակիացված չէ:
13 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 53-րդ հոդված՝ հաշվի առնելով, որ 54-րդ հոդվածը առավել ամբողջական կարգավորման անհրաժեշտություն ունի, ավելին՝ նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 19.10.2012թ. իր թիվ ԵՔԴ/1165/02/08 որոշմամբ արձանագրել է նշված հոդվածում առկա օրենսդրական բացը, միևնույն ժամանակ դրա կիրառման վերաբերյալ ձևավորվել է հակասական դատական պրակտիկա, ուստի անհրաժեշտ են առարկայական և համալիր փոփոխություններ կատարել դրանում` օրենսդրական բացը լրացնելու և ձևավորված հակասական դատական պրակտիկան հնարավորնս միասնական դարձնելու ուղղությամբ: Ընդունվել է ի գիտություն: Քննարկվող հարցի լուծումը գտնվում է իրավակիրառ պրակտիկայի դաշտում:
14 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 55-րդ հոդված, 5-րդ կետ՝ կարծում եմ արդարացված չէ կառավարչին նման լիազորություններ տալը, ուստի այս դեպքում ևս պետք է նախատեսել դատարանի որոշման առկայություն, որպեսզի կառավարչի գործողությունները չվերածվեն չարաշահումների: Ընդունվել է ի գիտություն: Հոդվածը հանվել է Նախագծից:
15 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 56-րդ հոդված, 2-րդ կետ՝ առաջարկում եմ ավելացնել. կամ բենեֆիցիարը երաշխիք տված անձից արդեն չի պահանջել և ստացել կատարումը: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
16 Նարե Սահակյան 21.02.2019 15:09:53 Նախագծի 58-րդ հոդված, 1-ին կետի 2-րդ նախադասություն՝ նման բովանդակությամբ քվերակությանը մասնակցելու իրավունք պետք է վերապահվի վերջնական ցուցակում գրանցված բոլոր պարտատերերին՝ անկախ նրանց դասերից: Նշվածը բխում է սնանկության ինստիտուտով հետապնդվող նպատակներից, որի համաձայն պարտատերերի շահերը պետք է պաշտպանվեն հավասար, իսկ այն դեպքում, երբ այսպիսի կարևոր հարցի մասով ապահովված պարտատերը քվարկելու իրավունք չի ունենում, դա չի կարող վկայել բոլոր պարտատերերի շահերի հավասար պաշտպանության մասին: Եվ ի վերջո, նշված քվարկության արդյունքում տեսականորեն կարող է հաստատվել այնպիսի ծրագիր, որով պարտատերերի պահանջների բավարարման որոշակի հերթականություն կարող է սահմանվել և դրա վերաբերյալ իր կարծիքը պետք է հայտնի յուրաքանչյուր օրինական և գրանցված պարտատեր, հակառակ իրավիճակը ուղղակիորեն իրավունքների չարդարացված սահամանփակում է: Բացառություն կարելի է սահմանել միայն այն ապահովված պարատտիրոջ համար, ում օգտին գրավադրված գույքի մասով առկա է համարժեք պաշտպանություն տրամադրելու մասով կնքված համաձայնություն, քանի որ տվյալ դեպքում նշված համաձայնությամբ այդ պարտատերը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը այդ ծրագրի պայմաններին: Ընդունվել է ի գիտություն: Քննարկվող կարգավորումները հանվել են Նախագծից:
17 Ազատ Դունամալյան 21.02.2019 15:18:32 Նախագծի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության «երեք ամսվա» վերաբերյալ՝ Նախ, որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչով է պայմանավորված երեք ամսվա ժամկետ ընտրելու հանգամանքը: Կարծում եմ՝ պետք է սահմանել, որ սնանկ ճանաչվելուց հետո մինչև վերջնական ցուցակը հաստատվելուց հետո մեկ ամիսը ընկած ժամանակահատվածում կառավարիչը կարող է հայց հարուցել այդ հոդվածով սահմանված պահանջներով: Նշվածը հավելյալ անգամ կկաշկանդի կառավարչին համապատասխան հայց հարուցելու համար նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կատարելու և համապատասխան քայլերի դիմելու առումով մինչև պարտապանի լուծարման վարույթ և գույքի իրացման գործընթաց սկսելը, քանի որ միայն պարտապանին պատկանող ամբողջական գույքի մեկ վայրում կենտրոնացմամբ է հնարավոր բացահայտել պարտապանի ֆինանսական իրական վիճակը և նաև լիկվիդայնությունը, պարտատերերի պահանջների բավարարման իրական հնարավորությունը: Նշվածիս հավելյալ հիմնավորումը հանդիսանում է նաև այն հանգամանքը, որ կառավարիչը պարտապանի գործունեության վերլուծություններ սկսում է կատարել սնանկ ճանաչվելուց հետո, ավելին՝ սույն նախագծով հստակ նախատեսվել է, որ այդպիսի վերլուծության բովանդակություն եպտք է կազմի նաև 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների բացահայտման պարտականությունը: Արդյունքում, եթե առկա են գույքեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, որոնք համապատասխանում են 54-րդ հոդվածի պահանջներին, ապա դրանց մասին կառավարիչը նախքան պահանջների վեջնական ցուցակը հաստատելու մասին որոշում կայացնելն է իմանում: Հետևապես, երբ արդեն ցուցակը հաստատված է, ըստ էության, հաջորդ գործողությունները պետք է լինեն պարտապանի գույքի իրացման հաշվին պարտատերերի պահանջների բավարարումը, եթե այլ ընթացք չի ստանում վարույթը (առողջացման ծրագրի հաստատում և այլն): Ինչից էլ հետևում է, որ որքան շուտ կազմակերպվի այդպիսի հայցերի հարուցումը, այնքան ավելի արագ և արդյունավետ կլինի պարտատերերի պահանջների բավարարումը կամ պարտապանի ֆինանսական առողջացումը: Չի ընդունվել: Գործող օրենսդրությամբ սահանված է դատարան դիմելու 1 տարվա ժամկետ, իսկ Նախագծով այդ ժամկետն էականորեն կրճատվել է՝ հասնելով 3 ամսվա: Ընդ որում, ժամկետ սահմանելիս պետք է նկատի ունենալ, որ այդ ժամկետում կառավարիչը պետք է կարողանա իրականացնել պատշաճ գույքագրում, ֆինանսական վիճակի վերլուծություն, որպեսզի կարողանա ճիշտ որոշումներ կայացնել երրորդ անձանց կատարված փոխանցումները հետ պահանջելու անհրաժեշտության, նպատակահարմարության և հնարավորության վերաբերյալ:
18 Ազատ Դունամալյան 21.02.2019 15:18:32 Նախագծի 53-րդ հոդվածի 3-րդ մաս՝ առաջարկում եմ, որ 1.1 կետում լրացում կատարվի նաև հետևյալ բովանդակությամբ. «Սույն դրույթով նախատեսված անհնարինության մասին կառավարիչը պետք է անդրադարձ կատարի հայցադիմումի մեջ, այլապես այդպիսի հայցի վարույթ ընդունելը դատարանի կողմից պետք է մերժվի: Անհնարինության հիմնավորվածությունը պետք է քննարկման առարկա դարձվի հայց հարուցելուց հետո դատաքննության կանոններին համապատասխան, որի վերաբերյալ առարկություն ներկայացնելու դատավարության մասնակիցների իրավունքները պետք է իրացվեն ընդհանուր կարգով: Անհնարինությունը հիմնավորված լինելու կամ չլինելու վերաբերյալ դատարանը կայացնում է առանձին դատական ակտ, որտեղ անհնարինություն չհիմնավորված լինելու մասին դատարանի եզրակացության դեպքում, գործի քննությունը պետք է հայտարարվի ավարտված և նշանակվի վճռի հրապարակում, որով պետք է կայացվի հայցը մերժելու մասին վճիռ»: Չի ընդունվել: Հոդվածով սահմանված ժամկետն ըստ էության հայցային վաղեմության ժամկետ է, որը չպահպանելու դեպքում հայցը ենթակա է մերժման:
19 Ազատ Դունամալյան 21.02.2019 15:18:32 Նախագծի 59-րդ հոդվածի 4-րդ մաս՝ ընթացակարգային որոշակիություն է անհրաժեշտ: Նախ, գույքի իրացված չլիենլու հանգամանքը կարող է բազմաթիվ օբյեկտիվ պատճառների արդյունք լինել, այդ թվում նաև այնպիսի դեպքում, երբ գույքի իրացումը կազմակերպվել է աճուրդի միջոցով, որին սակայն մասնակից չլինելու հիմքով դեռևս չի իրացվել և 2-րդ անգամ նշանակվել է աճուրդ՝ լոտի գնի օրենքով սահմանված կարգով իջեցմամբ: Իսկ նմանատիպ կարգավորման դեպքում, փաստորեն, գույքի վերաբերյալ կրկին պետք է կատարվեն նախապտարաստական գործողություններ (գնահատում, աճուրդի կազմակերպիչի հետ համաձայնություն և այլն) և դրվի վաճառքի կրկին բարձր գնով, որին արդեն մեկ անգամ կազմակերպված աճուրդի շրջանակներում գնելու առաջարկ չի ներկայացվել: Հետևապես, առաջարկում եմ, որպեսզի այս կարգավորումը լրամշակվի այնպես, որ բացառվի մեկ աշխատանքի կատարումը երկու կամ ավելի անգամ: Բացի այդ, քննարկվող դրույթում նշված հանգամանքների առկայության դեպքում կառավարչին միջնորդությամբ հանդես գալու իրավունք պետք է վերապահվի միայն այն դեպքում, երբ ապացուցված համարվի ապահովված պարտատիրոջ կողմից անբարեխիղճ կերպով անգործության դրսևորման կամ գործողություններով այնպիսի իրավիճակի ստեղծման փաստերը, որոնց պարագայում գույքի իրացումը միտումնավոր տեղի չի ունեցել: Չի ընդունվել: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ապահովված իրավունքի առարկան դեռևս չի գտնվում դատական բռնագանձման փուլում կամ իրացման գործընթացում, այսինքն` ապահովված պարտատերը ցուցաբերել է անգործություն և չի սկսել իրացման գործընթացը:
20 Ազատ Դունամալյան 21.02.2019 15:18:32 Նախագծի 61-րդ հոդված՝ ողջունելի փոփոխություն է, քանի որ կարգավորում է պարտապանի անշարժ գույքի վաճառքից հետո պրակտիկայում ներկայումս առաջ եկող խոչընդոտներն առ այն, որ նոր սեփականատերերը ստիպված են լինում հավելյալ գործողություններ ձեռնարկել գույքի նաև փաստացի տիրապետմանն անցնելու համար: Ընդունվել է ի գիտություն: Տե՛ս նախորդ մեկնաբանությունը:
21 Ազատ Դունամալյան 25.02.2019 11:53:28 Նախագծի 20-րդ հոդվածի 13-րդ կետի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարությունը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես հարկային մարմին, որն առնվազն չի բխում արդարադատության նախարարության գործառույթներից: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հանրային քննարկման արդյունքում Նախագծով նախատեսված` արտաբյուջետային հաշվին կատարվող վճարումները սահմանվել են որպես պետական տուրքի գումարներ:
22 Ազատ Դունամալյան 25.02.2019 11:53:28 Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մաս՝ եթե սույն նախագծի նպատակը սնանկության կառավարիչների գործունեությունը վերահսկելն է, ապա դա չպետք է արվի այս ոլորտում պետական մարմնին աննախադեպ լիազորություններ տալով, փոխարենը սահմանափակելով այդ ոլորտում դատարանների իրավասությունը, ովքեր ցանկացած պարագայում առաջնորդվում են դատավարության բոլոր մասնակիցների շահերով՝ հաշվի առնելով մրցակցության սկզբունքը: Ավելին՝ վերահսկողության ամրապնդման գրավական կարող է լինել սնանկության կառավարիչների կողմից որոշակի գործողություններ կատարելը ժամկետներով սահմանափակելը և ցանկացած հայեցողական վարքագիծ դրսևորելու հնարավորությունը բացառելը, որը հնարավորություն կտա գործող օրենքի 31-րդ հոդվածի հիմքով դատական կարգով բողոքարկելու կառավարիչների գործողությունները: Ընդունվել է ի գիտություն: Սույն մեկնաբանությամբ ներկայացված չէ որևէ կոնկրետ առաջարկություն, իսկ Արդարադատության նախարարությանը սնանկության ոլորտում կարգավորիչ լիազորություններ վերապահելու առնչությամբ նախորդ մեկնաբանություններում, ինչպես նաև լրամշակված Նախագծում ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ:
23 Ազատ Դունամալյան 25.02.2019 11:53:28 Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ՝ նշված հոդվածի 1-ին մասը առաջարկում եմ խմբագրել հետևյալ բովանդակությամբ. Դատարանը ապահովված պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից՝ մեկշաբաթյա ժամկետում առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է հետևյալ որոշումներից մեկը` միաժամանակ հրապարակելով այն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (որոշումները կա´մ կարող են ամբողջությամբ հրապարակվել, կա´մ միայն «որոշեց» մասը). 1. ծանուցումն ի գիտություն ընդունելու, կամ 2. ծանուցումը հիմք չընդունելու մասին, եթե պարզում է, որ ապահովված պարտատերը չունի ապահովված իրավունք: Եթե դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ծանուցումը հիմք չընդունելու մասին որոշումը չի հրապարակվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա համարվում է, որ ծանուցումն ընդունվել է դատարանի կողմից ի գիտություն, և այդ պահից ապահովված պարտատերն իրավունք է ստանում ձեռնամուխ լինել ապահովված իրավունքի առարկայի իրացմանը: Նշածս առաջարկության նպատակն այն է, որ ապահովված պարտատերը իր իրավունքներն իրացնելիս կախվածության մեջ չդրվի դատարանի կողմից որոշում կայացնելու հանգամանքից, և համապատասխանաբար, երբ պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթվա ընթացքում ազդարարում տեղեկություն չի արտացոլվի ծանուցումը հմիք չընդունելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ապա պարտատերն արդեն լիիրավ կիրացնի իր ապահովված իրավունքները: Նշված կարգավորման շրջանակներում ազդարարին հետևելը ծանուցումն ուղարկած պարտատիրոջից, որպես շահագրգիռ անձից համար որևէ լրացուցիչ ջանք չի պահանջվի: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկվող կարգավորումը ըստ էության բովանդակային առումով չի տարբերվում Նախագծով առաջարկվող կարգավորումներից: Հարկ է նշել նաև, որ սույն մեկնաբանությամբ առաջարկվող կարգավորումը առկա է եղել Նախագծի նախորդ խմբագրությամբ, սակայն հանվել է` արդեն իսկ որոշումների անվանումների մասով ձևավորված դատական պրակտիկան չփոփոխելու մտադրությամբ, իսկ Նախագծի լրամշակված տարբերակում հստակեցվել են միայն ապահովված իրավունքի առարկայի իրացման թույլտվության առնչությամբ որոշումների կայացման հիմքերը: Բացի այդ, իրավունքի ուժով դատական ակտ ընդունված համարելու օրինակ կար ՀՀ նախկին քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որը գործնականում առաջացնում էր կիրառական խնդիրներ:
24 Ազատ Դունամալյան 25.02.2019 11:53:28 Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ՝ նախորդ մեկնաբանության հիման վրա առաջարկում եմ «դիմումը մերժվելու» բառերը փոխարինել «ծանուցումը հիմք չընդունելու» բառերով: Ընդունվել է ի գիտություն:
25 Ազատ Դունամալյան 25.02.2019 11:53:28 Նախագծի 44-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ՝ կարծում եմ չպահանջված վերահսկողական գործառույթ է վերապահվել սնանկության կառավարչին, և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունը որևէ կերպ չի բացահայտվում: Ավելին, այն դեպքում, երբ պարտատերը բանկը լինի, ապա նման փաստաթղթերը կարող են նաև բանկային գաղտնիք պարունակել, ուստի առաջարկում եմ նշված կետը խմբագրել և սահմանափակվել պարտատիրոջ կողմից կառավարչին միայն տեղեկատվության տրամադրմամբ, և ոչ թե հավելյալ փաստաթղթերի: Չի ընդունվել: Սնանկության կառավարիչն այսպես, թե այնպես տիրապետում է պարտապանի ֆինանսական պարտավորություններին, բացի այդ` հանդես է գալիս պարտապանի անունից, հետևաբար բանկային գաղտնիքի խնդիր չի կարող առաջանալ, իսկ առաջարկվող կարգավորումն ուղղված է Նախագծի 59-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև ապահովված իրավունքի առվարկայի իրացման դեպքում պահանջի չափը գրեազանցող գումարները սնանկության վարույթ հետ բերելու պահանջի ապահովմանը: