«Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:
Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը կազմվել է Երևանի քաղաքապետի 27.03.2018թ. 1105-Ա որոշմամբ ընդունված ձևաչափով։
Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Ծրագրի կամ միջոցառման անվանում», «Նախատեսված աշխատանքների նկարագիր», «Աշխատանքների իրականացման գործընթաց» և «Իրականացնող կազմակերպություն, կատարման ժամկետ»։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։
Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Երևան քաղաքի ավագանուն է ներկայացվում Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
-
Քննարկվել է
05.02.2019 - 20.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Երևանի քաղաքապետարան
-
Կարգավիճակ
-
Հանրային հարցման ամսաթիվ
20.02.2019
-
Հանրային հարցման հասցե
Փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 8868
Տպել