Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Տեղեկանք-հիմնավորում)

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան

 

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, որի հիմքում ընկած է հավաստիությունը և հստակությունը։ 

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 68,668,058.8 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 82,134,086.0 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 83.6%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 79,780,584.9 հազար դրամ եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 67,991,674.8  հազար դրամ՝ ապահովելով 85.2% կատարողական:

Երևան քաղաքի 2018 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 22,021,449.5 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 21,405,096.7 հազար դրամ կամ 97.2%, որն ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից 1,063,686.1 հազար դրամով։

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 62,808,839.2 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 70.5%-ը։ Ծրագրված ցուցանիշների նկատմամբ թերֆինանսավորումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:

Հարկ է նշել, որ 2018 թվականի բյուջեի ծրագրված 3,933,350.7 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 5,859,219.6 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։

Ստորև ներկայացվում է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի փաստացի եկամուտների և ծախսերի առավել մանրամասն քանակական և համեմատական վերլուծությունը։

 

Եկամուտներ

 Երևանի 2018 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 20.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 6.9%-ը` գույքային հարկեր անշարժ գույքից, 9.4%-ը` գույքային հարկեր այլ գույքից, 4.0%-ը` ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներից, 0.6%-ը` ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներից։ Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 32.5%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 46.6%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից 0.1%-ը` շահաբաժիններից, 1.3%-ը` գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 36.4%-ը` համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, 7.4%-ը` վարչական գանձումներից,0.4%-ը՝ մուտքեր տույժերից և տուգանքներից, 1%-ը` այլ եկամուտներից՝ համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մոտքագրման ենթակա այլ եկամուտներ։

 

Հարկեր և տուրքեր.

Տեղական տուրքերի կազմում 50.6% տասակարար կշիռ է ապահովել  արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1,384,922.3 հազար դրամի չափով փաստացի հավաքագրված տուրքը։ Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 517,362.0 հազար դրամ ծրագրված 458,800.0 հազար դրամի նկատմամբ:

Թեև տեղական տուրքերի որոշ տեսակների մասով առկա են ծրագրված ցուցանիշների թերակատարումներ, սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշները ծրագրվում են կանխատեսելիության սկզբունքով, իսկ գանձումն իրականացվում է հաշվետու տարում փաստացի հաշվառման տվյալներով, որն իր հերթին իրականացվել է ամբողջությամբ:

Այսպիսով հարկային եկամուտների և տուրքերի մասով 2018 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 14,341,056.0 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 14,427,068.9 հազար դրամի նկատմամբ:

Այդ թվում`

- գույքահարկի գծով փաստացի կատարողական ցուցանիշները կազմել են 10,583,630.9 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 10,771,094.4 հազար դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 98.3%, որը 2017 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 70,596.1 հազար դրամով, 

- հողի հարկի մասով մուտքերը կազմել են 580,972.0 հազար դրամ, նախատեսված 663,823.6 հազար դրամի դիմաց,

- տեղական տուրքերի գծով փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 2,736,192.8 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 2,605,150.9 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 105.0%,

- պետական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 440,260.3 հազար դրամ` ծրագրված 387,000.0 հազար դրամի դիմաց, որից.

  • քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  75,405.8 հազար դրամ,
  • նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 364,854.5 հազար դրամ։

 

Պաշտոնական դրամաշնորհներ.

Պաշտոնական դրամաշնորհների մասով մուտքերը կազմել են 22,287,994.9 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 24,044,506.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարվել է 92.7%-ը, որից ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և այլ դոտացիաների գծով փաստացի մուտքերը կազմել են 13,430,355.1 հազար դրամ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներից (սուբվենցիաներից) մուտքերը՝ 8,199,132.6 հազար դրամ, կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված միջազգային կազմակերպություններից մուտքերը կազմել են 308,501.1 հազար դրամ, իսկ կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից մուտքերը կազմել են 350,006.1 հազար դրամ։

 

Այլ եկամուտներ.

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 43,662,510.2 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 32,032,008.0 հազար դրամ, որից.

- շահաբաժինների գծով փաստացի մուտքերը կազմել են 77,478.2 հազար դրամ` կանխատեսված 79,242.1 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 97.8%,

- գույքի (այդ թվում հողերի) վարձակալությունից եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 914,329.4 հազար դրամ, ծրագրված 1,072,370.0  հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 85.3%, ինչը պայմանավորված է Երևան քաղաքի զբոսայգիներում, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած տարածքների հաշվառման, գույքագրման, իրավական փաստաթղթերի հավաքագրման, ինչպես նաև վերջիններիս կողմից փաստացի զբաղեցրած հողամասերի սահմանների վերաճշտման և Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով պայմանագրերի վերանայման ու տեղեկատվական բազայի հստակեցման գործընթացով,

- պետության կողմից կրթության, մետրոպոլիտենի կառավարման, քաղաքային լուսավորության, կոշտ թափոնների կառավարման, սոցիալական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների  գործունեության կազմակերպման, պետական կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ոլորտներում Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով փաստացի եկամուտները կազմել են` 24,974,967.3 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 36,068,129.6 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 69.2%-ը,

- օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է  18,704.8 հազար դրամ,

- տեղական վճարների գծով փաստացի եկամուտները կազմել են`  4,819,265.3 հազար դրամ, նախատեսված 5,411,212.4 հազար դրամի նկատմամբ կամ նախատեսվածի 89.1%-ը,  ինչը պայմանավորված է աղբահանության վճարների գծով կանխատեսված (ըստ մակերեսի) և փաստացի հավաքագրված ցուցանիշների տարբերությամբ: Աղբահանության վճարների մասով մուտքերը կազմել են 2,850,660,5 հազար դրամ, ծրագրված 3,309,559,9 հազ. դրամի դիմաց կամ նախատեսվածի 86,1 %-ը: Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի մասով մուտքերը կազմել են 105,416.0 հազար դրամ, ծրագրված 139,701.7 հազ. դրամի դիմաց:  Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայատեղում կայանելու համար տեղական վճարի գծով ծրագրված 1,021,000.0 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1,023,582,7 հազար դրամ, որից 43,726.0 հազար դրամը՝ ծառայողական մեքենաների ավտոկայանտեղի վճարն է: Համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարների գծով ծրագրված 4,000.0 հազար դրամ  ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1,749.4 հազար դրամ, հասցեի տրամադրման համար ծրագրված 115,010.0 հազ. դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 113,258.7 հազար դրամ, համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար ծրագրված 43,200.0 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 48,096.8 հազար դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական,  նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար ծրագրված 737,040.0 հազ. դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 659,046.4 հազար դրամ, համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային սեփականության թանգարանների մուտքի համար ծրագրված 13,868.9 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 17,442.2 հազար դրամ, համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար ծրագրված 20,000.0 հազ. դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 12.7 հազար դրամ:

- ինքնակամ կառույցների օրինականացման վճարների մասով փաստացի մուտքերը կազմել են 233,798.6 հազար դրամ` ծրագրված 240,000.0 հազար դրամի դիմաց, կամ նախատեսվածի 97.4%-ը,

- վարչական իրավախախտումներից փաստացի մուտքերը կազմել են 272,185.5 հազար դրամ, նախատեսված 460,178.4 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 59.1%-ը, ինչը պայմանավորված է ինչպես որոշումների թվի կրճատմամբ, այնպես էլ առաջին և վերաքննիչ դատարաններում քննվող գործերի ժամանակատարությամբ,

- համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից մուտքերը նախատեսված 5,000.0 հազար դրամի դիմաց կազմել են 15,602.4 հազար դրամ,

- համայնքի գույքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքերը կազմել են 14,958.7 հազար դրամ,

- օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 694,799.5 հազար դրամ` նախատեսված 316,377.7 հազար դրամի դիմաց։

Ծախսեր

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 62,808,839.2 հազար դրամի ծախսեր, ծրագրված (ճշտված) 85,527,436.70 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 73.4%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 91,4%։ Ընդամենը փաստացի ծախսերից 63,413,906.6 հազար դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 3,831,582.7 հազար դրամը կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 4,436,649.9 հազար դրամ։

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46.76%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 14.16%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 12.47%։

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի ունի հետևյալ պատկերը.

հազար դրամ

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի անվանումը

 

Տարեկան ճշտված բյուջեով նախատեսված

 

Փաստացի ծախս

 

Կատարման %

Աշխատանքի վարձատրություն

6,404,795.7

5,946,638.2

92.8%

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման

17,009,471.6

14,417,786.9

 

84.7%

 

Սուբսիդիաներ

35,157,112.2

34,543,263.7

98.2%

Դրամաշնորհներ

308,173.1

271,512.7

88.1%

Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ

942,114.8

719,575.4

76.37%

Այլ ծախսեր

19,958,647.5

7,515,129.7

37.65%

Հիմնական միջոցներ

10,028,732.0

3,704,879.5

36.94%

Պաշարներ

134,158.0

126,703.1

94.44%

Հիմնական միջոցների իրացումից մուտքեր

-600,000.0

-711,117.6

118.5%

Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր

-3,650,000.0

-3,725,532.3

102.1%

Ընդամենը

85,693,204.9

 

62,808,839.3

 

73.29%

 

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների ունի հետևյալ

պատկերը.                                                                                                                                                                                                   

հազարդրամ

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի անվանումը

Տարեկան (ճշտված) բյուջեով նախատեսված

Փաստացի կատարված

Կատարման %

Ընդհանուր  բնույթի հանրային ծառայություններ

8,623,349.0

7,335,629.3

85.06%

Պաշտպանություն

50,930.0

21,022.0

41.27%

Տնտեսական հարաբերություններ

16,551,392.9

5,573,675.3

33.67%

Շրջակա միջավայրի պաշտպանություն

10,130,590.7

7,834,245.2

77.33%

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

8,164,713.6

4,651,379.6

56.96%

Առողջապահություն

263,400.0

172,033.5

65.31%

Հանգիստ, մշակույթ և կրոն

4,263,855.4

3,332,694.1

78.16%

Կրթություն

28,485,908.5

27,549,500.9

96.71%

Սոցիալական պաշպանություն

2,170,394.1

1,651,710.4

76.1%

Պահուստային ֆոնդեր

6,822,902.5

4,686,948.9

67.06%

Ընդամենը

85,527,436.7

62,808,839.2

73.43%

 

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի կատարողականի` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների և տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի վերլուծությամբ (բացառությամբ պատվիրակված լիազորությունների)  նախատեսված ցուցանիշներից փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է ծրագրերի գծով առկա տնտեսումներով։

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարողականն ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց վարչական շրջանների) հետևյալն է`

 

հազար դրամ

հ/հ

Վարչական շրջանի անվանումը

2018թվականի բյուջեով նախատեսված

2018թվականին փաստացի ծախսը

Կատարման %-ը 2017 թ. նախատեսվածի նկատմամբ

 

1.

Երևանի քաղաքապետարան (առանց վարչական շրջանների)

63,163,633.70

19,093,737.64

30.23%

2.

Աջափնյակ

2,619,584.20

2,353,731.95

89.85%

3.

Ավան

1,618,703.30

1,489,399.05

92.01%

4.

Արաբկիր

2,949,214.70

2,650,462.54

89.87%

5.

Դավթաշեն

1,249,830.00

1,076,749.05

86.15%

6.

Էրեբունի

2,465,077.40

2,054,527.70

83.35%

7.

Կենտրոն

3,813,650.50

3,518,036.85

92.25%

8.

Մալաթիա-Սեբաստիա

3,080,480.83

2,861,911.83

92.90%

9.

Նոր Նորք

3,112,105.00

2,796,484.77

89.86%

10.

Նորք-Մարաշ

551,357.90

501,125.46

90.89%

11.

Նուբարաշեն

397,939.80

347,301.62

87.27%

12.

Շենգավիթ

2,974,155.70

2,684,511.14

90.26%

13.

Քանաքեռ-Զեյթուն

1,837,625.68

2,042,469.20

89.97%

 

ԸՆԴԱՄԵՆԸ

90,038,202.0

43,265,605.26

70.5%

 

Ստորև ներկայացվում են Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով կատարված ծախսերի վերլուծությունը և հիմնավորումը՝ ըստ ծախսային ծրագրերի.

  1. Կառավարման մարմնի պահպանում ծրագրով 2018 թվականի ճշտված բյուջեով նախատեսվել էր 8,133,665.3 հազար դրամ, որից փաստացի կատարվել է 7,144,191.26 հազար դրամ կամ նախատեսվածի 87.8%–ը, որը պակաս է 2017 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 48,088.06 հազար դրամով։ Ծրագրի գծով 2018 թվականի խնայողությունը կազմել է 989,474.04 հազար դրամ։ Այս ծախսերն իրականացվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները, խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկի՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմե համայնքային կառավարչական հիմնարկի) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին (ներառյալ վարչական շրջաններին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման համար դրանց գործունեության առանձնահատկությունները։ Նշված ծրագրով նախատեսված ծախսերում մեծ տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի գծով ծախսերը՝ 4,934,858.02 հազար դրամ՝ նախատեսված 5,212,785.9 հազար դրամի դիմաց կամ 94.67%։ Աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընդ որում հաստատված (ճշտված) հաստիքացուցակով նախատեսված 1998 միավոր հաստիքի դիմաց աշխատավարձի փաստացի վճարում իրականացվել է միջինը 1788 հաստիքի համար։

         Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 589,011.73 հազար դրամ՝ նախատեսված 758,138.4 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 77.69%։ Պարգևատրման ֆոնդի հաշվին պարգևատրվել են հիմնականում տարվա ընթացքում լրացուցիչ աշխատանք կատարող աշխատողները, ինչպես նաև տարեվերջին Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատողները՝ բացառությամբ տարվա ընթացքում նկատողություն ստացած աշխատողների:   

         Էներգետիկ ծառայությունների գծով ծախսերը կազմել են 210,784.95 հազար դրամ՝ նախատեսված 270,678.5 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 77.87%, որը ներառում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների վարչական շենքերի էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսերը։

         Կոմունալ ծառայությունները ներառում են վարչական շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև միջատազերծման ծառայությունների հետ կապված ծախսերը, որի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 15,520.01 հազար դրամ նախատեսված 19,609.8 հազար դրամի դիմաց։

Կապի ծառայությունների գծով ծախսերը կազմել են 145,683.83 հազար դրամ՝ նախատեսված 202,352.5 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 72.0% և  ներառում են փոստային և սուրհանդակային ծառայությունների, քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային և օպտիկական կապուղու ծառայությունների համար տրամադրված գումարները։

Ապահովագրական ծախսերը կազմել են 4,542.0 հազար դրամ՝ նախատեսված 5,393.3 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 84.22%, որն ուղղվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական գործընթացն իրականացնելուն։

Գույքի և սարքավորումների վարձակալության գծով ծախսերը կազմել են 63,546.50 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 93.34%, որը պակաս է 2017թվականի փաստացի ցուցանիշից 19,546.50 հազար դրամով։ Այս գումարի շրջանակներում տարեսկզբից ապահովվել է քաղաքապետարանի թվով 15, իսկ օգոստոս ամսից թվով 9 ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունը, որը ներառում է նաև այդ ավտոմեքենաների ընթացիկ նորոգումը, վառելիքի ծախսը, վարորդի աշխատավարձը և այլն, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության իրականացման համար վարձակալված տարածքի վարձավճարի մի մասը։

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 6,322.4 հազար դրամ՝ նախատեսված 60,410.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 10.5 % կամ խնայողությունը կազմել է 54,098.6 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում Երևանի ավագանու, քաղաքապետարանի և վարչական շրջանների թվով 10 պատվիրակություններ գործուղվել են թվով 10 քաղաքներ: Գործուղումների գծով բոլոր ծախսերը հաշվարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով։

Վարչական ծառայությունների գծով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գրքերի (փաստաթղթերի) կարման համար ծախսերը կազմել են 3,083.3 հազար դրամ՝ նախատեսված 3,829.9 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 80.5%, որն ավելի է 2017 թվականի փաստացի ցուցանիշից 77.9 հազար դրամով։

Համակարգչային ծառայությունների գծով ծախսերը կազմել են 46,144.1 հազար դրամ՝ նախատեսված 49,411.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 93.4%-ով, ինչը ներառում է քաղաքապետարանի գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի, աղբահանության վճարների և հողի վարձակալության հաշվառման (բազայի), վճարումների ընդունման առցանց համակարգի և գանձապետական համակարգչային առկա ծրագրերի, ինչպես նաև վարչական շրջանների ՀԾ համակարգի սպասարկման ծառայությունները։

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների գծով ծախսերը կազմել են 5,771.82 հազար դրամ՝ նախատեսված 9,262.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 62.32%-ով, ինչը 5,035.18 հազար դրամով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Նշված գումարի շրջանակներում իրականացվել է թվով 309 համայնքային ծառայողների ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վերապատրաստման գործընթացը։

Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը կազմել են 30,260.84 հազար դրամ՝ նախատեսված 57,416.4 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 52.70%-ով, ինչը պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 1,673.83 հազար դրամով։ Այս ծախսերը ներառում են պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի,  բրոշյուրների տպագրության, թերթերի և ամսագրերի, տպագրական աշխատանքների (ներառյալ բլանկների) իրականացման, լրատվական ծառայությունների ձեռք բերման ծախսերը։

Կառավարչական ծառայությունների գծով ծախսերը կազմել են 1,392.0 հազար դրամ՝ նախատեսված 1,600.0 հազար դրամի դիմաց կամ 87.0%-ով, ինչի շրջանակներում իրականացվել է Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեի անկախ աուդիտ անցկացնելու աուդիտորական մասնագիտացված կազմակերպության ծառայությունների ձեռք բերումը։ Հարկ է նշել, որ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե նախատեսվել էր 10,000.0 հազար դրամ, սակայն մրցույթի ընթացքում ծառայությունը ձեռք է բերվել շատ ավելի ցածր գնով։

Ներկայացուցչական  ծախսերի գծով փաստացի կատարողականը կազմել է 38,788.6 հազար դրամ՝ նախատեսված 179,863.9 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 21.57%-ով, ինչի շրջանակներում ապահովվել է պատվիրակությունների և հյուրերի ընդունելությունների և արարողակարգային բնույթի միջոցառումների (ներառյալ արարողական հուշանվերների, հյուրանոցային և տրանսպորտային ծախսերի, թարգմանչական ծառայությունների, հյուրասիրության և այլն) հետ կապված ծախսերը, ինչպես նաև ապահովվել են Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում առօրյա ներկայացուցչական ծախսերը։ Երևանի հետ համագործակցության շրջանակներում 2018 թվականին մայրաքաղաք է այցելել գործընկեր քաղաքների շուրջ 10 պատվիրակություն, իսկ Էրեբունի-Երևան-2800 տոնակատարության շրջանակներում Երևանը հյուրընկալել է 11 երկրի 16 քաղաքների պատվիրակությունների։

Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով ծախսերը ներառում են Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերի պահպանման ծախսերը, այդ թվում՝ մաքրման ծառայությունները (հավաքարարների աշխատավարձ), նյութերի ձեռք բերումը, ընթացիկ այլ աշխատանքները, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի գործառույթներով պայմանավորված օպերատիվ հաղորդակցման համար անհրաժեշտ ծառայությունները, որի գծով փաստացի կատարողականը կազմել է 86,118.39 հազար դրամ կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 87.41%-ով։

Մասնագիտական ծառայությունների գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 5,506.96 հազար դրամ՝ նախատեսված 11,151.1 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 76.29%-ով, ինչը 437.56 հազար դրամով ավել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ մատուցված ծառայությունները ներառում են փաստաթղթերիարխիվացման, գազի, ավտոմատ հեռախոսակայանների սպասարկման, ինչպես նաև հնոցապահի ծառայությունները։

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով փաստացի կատարողականը կազմել է 240,249.95 հազար դրամ՝ նախատեսված 273,490.6 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 87.85%։ Այս հոդվածով նախատեսված գումարների շրջանակներում իրականացվել են քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման և նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի և շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը։

Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով փաստացի իրականացվել է 63,831.67 հազար դրամի ծախս՝ նախատեսված 73,155.7 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 87.25%-ով։ Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել գրասենյակային նյութեր (թուղթ, գրիչ, արագակար, մատիտ, թղթապանակ, ռեգիստր և այլն), իսկ նախատեսված ցուցանիշի նկատմամբ շեղումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած տնտեսումներով։

Տրանսպորտային նյութերի գծով փաստացի կատարողականը կազմել է 207,588.03 հազար դրամ՝ նախատեսված 209,037.7 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 99.31%, ինչը ներառում է վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի, քսանյութի և անվադողերի ձեռք բերման ծախսերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումների գործառութային առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործման համար տրված վառելիքի ծախսերը:

Կենցաղային և հանրային սննդի նյութերի գծով փաստացի ծախսը կազմել է 16,713.0 հազար դրամ՝ նախատեսված 22,583.4 հազար դրամի դիմաց, ինչը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով։

Հատուկ նպատակային այլ նյութերի գծով փաստացի կատարողականը կազմել է 6,366.30 հազար դրամ՝ նախատեսված 8,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 79.58% և ներառում է տոնական և հիշատակի օրերի, ինչպես նաև այլ միջոցառումների համար նախատեսված ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերումը։

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հոդվածով փաստացի կատարողականը կազմել է 288,653.5 հազար դրամ, նախատեսված (ճշտված) 288,653.5 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 100.0%։ Այն իրենից ներկայացնում է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման¦ ՓԲԸ-ի պահպանման ծախսերը։

Այլ նպաստներ բյուջեից հոդվածով փաստացի կատարողականը կազմել է 38,904.8 հազար դրամ՝ նախատեսված 43,100.0 հազար դրամի դիմաց, ինչի շրջանակներում Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Դրամական փոխհատուցում տրամադրելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի ապրիլի 5-ի N 629-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 25-Ա և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասինե N 20-Ա որոշումներով սահմանված կարգով կատարված ծախսերի դիմաց փոխհատուցում է վճարվել Երևան քաղաքի ավագանու անդամներին, ինչպես նաև մեկ անձի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվել է խեղման նպաստ։

Պարտադիր վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է 2,294.15 հազար դրամ՝ նախատեսված 3,426.3 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում նախատեսվել և իրականացվել է քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մեքենաների տեխնիկական զննման և տուրքերի վճարման ծախսերը։

Այլ ծախսեր հոդվածով նախատեսված 28,873.2 հազար դրամի դիմաց ծախս չի կատարվել։

Տրանսպորտային սարքավորումների հոդվածով ավտոմեքենայի ձեռք բերման համար նախատեսվել էր 20,000.0 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 13,550.0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 67.75%։

Վարչական սարքավորումների գծով փաստացի ծախսը կազմել է 44,285.2 հազար դրամ՝ նախատեսված 58,295.2 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 83.09%, ինչը 2,343.82 հազար դրամով ավել է2017 թվականի նույն ցուցանիշից։Այն ուղղվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում անհրաժեշտ գույքի ձեռք բերմանը, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի գույքի և տեխնիկայի (այդ թվում՝ համակարգչային) փոխարինմանը։

Այլ մեքենաներ ևսարքավորումներ հոդվածով նախատեսված 29,054.40 հազար դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է 29,857.23, որն ուղղվել է Երևանի քաղաքապետարանում տեղադրված ֆանկոլների՝ նորերով փոխարինմանը, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումներումանհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածով փաստացի ծախսը կազմել է 1,562.0 հազար դրամ նախատեսված 8,495.0 հազար դրամի դիմաց։

  1. Վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,256.88 հազար դրամ՝ նախատեսված 3,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 41.9%։ Նշված ծրագրի շրջանակներում իրականացվել են Երևանի Նոր Նորք վարչական շենքի նկուղի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։
  2. Երևան քաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու ծառայությունների դիմաց վճարման ծախսեր ծրագրով փաստացի ծախսը կազմել է 9,798.0 հազար դրամ նախատեսված 14,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում Ֆիտչ միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքին շնորհված B+ վարկանիշը դրական կանխատեսմամբ։
  3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 84,727.15 հազար դրամ՝ նախատեսված 92,881.6 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 91.22%։ Այս ծրագրով բոլոր ծախսերը իրականացվել են ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված կարգով։
  4. Նախագծային աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 25,560.58 հազար դրամ՝ նախատեսված 131,650.0 հազար դրամի դիմաց, ինչպես նաև 2017 թվականի փաստացի ցուցանիշից 35,358.68 հազար դրամով պակաս։ Նշված գումարի շրջանակներում ձեռք են բերվել ինչպես Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով, այնպես էլ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված որոշ կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
  5. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 7,920.0 հազար դրամ՝ նախատեսված 20,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 39.6%, ինչի շրջանակներում նախորդ տարիների կատարված աշխատանքների վերլուծության հիման վրա կատարվել են Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջներով պայմանավորված վերլուծական աշխատանքներ։
  6. Գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակում ծրագրով փաստացի ծախս չի եղել:
  7. Դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումների և վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս սահմանված վճարներ և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումներ ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 62,175.40 հազար դրամ՝ նախատեսված 168,152.1 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 36.98%։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել են դատարան դիմելու պետական տուրքերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գրանցման և գնահատման հետ կապված ծախսերը։
  8. Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն և զորակոչի կազմակերպմանն աջակցություն ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 3,595.31 հազար դրամ՝ նախատեսված 33,500.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 10.73%, որոնց շրջանակներում վառելիքով, տրանսպորտային միջոցներով և գրասենյակային նյութերով աջակցություն է ցուցաբերվել Երևան քաղաքի տարածքային զինկոմիսարիատներին և քաղաքացիական պաշպանության կառույցներին։
  9. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմել է 17,426.7 հազար դրամ՝ նախատեսված 12,660.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.98% և նախատեսված (ճշտված) 17,430.0 հազար դրամի դիմաց։ Փաստացի կատարողականի շեղումը պայմանավորված է հաշվետու տարվա ընթացքում զորակոչի արդյունքում Երևանի ենթակայության կազմակերպություններում նոր այլընտրանքային աշխատանքային ծառայողներ ներգրավելու հանգամանքով։
  10. Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20,373.92հազար դրամ՝ նախատեսված 74,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 27.53%։ Ծրագրի շրջանակներում ավարտվել են Մոսկովյան-Նալբանդյան փողոցների (Մոսկովյան-Իսահակյան փողոցների միջանկյալ հատվածի), Շիրակի փողոցի և Մանանդյան փողոցի՝ Գ. Նժդեհի փողոցից մինչև Հայէլեկտրոն գործարան¦ հատվածում ոռոգման ցանցի կառուցումը, ինչպես նաև իրականացվել են գոյություն ունեցող ջրագծերին միացնելու աշխատանքներ։
  11. Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 3,212,631.94 հազար դրամ՝ նախատեսված 3,482,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 92.26%, ինչի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում, մայթերում և բակային տարածքներում իրականացվել են շուրջ 708.878 հազար քառակուսի մետր մակերեսով ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Իրականացվել են նաև փողոցների ճաքալցման աշխատանքներ։
  12. Ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 69,791.03 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 70,000.0 հազար դրամի դիմաց, ինչը պակաս է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից 13572.18 հազար դրամով։ Իրականացվել է 64.131 քմ ասֆալտապատման, 402.187գմ ճաքալցման, գրունտային 5007քմ հողային պաստառով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։
  13. Եզրաքարերի վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 22,124.07 հազար դրամ՝ նախատեսված 48,519.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 45.6%, որից 13,481.3 հազար դրամը թվով 5 վարչական շրջաններում եզրաքարերի ընթացիկ նորոգման, իսկ 8642.78 հազար դրամը Երևան քաղաքի եզրաքարերի ընթացիկ նորոգման, ինչպես նաև փողոցների հին եզրաքարերի փոխարինման համար՝ ընդհանուր 361.95գծմ նոր եզրաքարերի տեղադրում, 715.81 գծմ հնի վերատեղադրմամբ, մայթերում տեղադրվել են նաև 5,270.2 գծմ երկարությամբ բետոնե, 93.9քմ բազալտե և 7.3քմ տրավերտինե սալիկներ:
  14. Հենապատերի վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 44,735.43 հազար դրամ՝ նախատեսված 90,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 49.71%, որն ավելի է նախորդ տարվա փաստացի ցուցանիշից 31,009.47 հազար դրամով։ Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են մասնագիտական ուսումնասիրության արդյունքում առաջնահերթ և հրատապ հիմնանորոգման ենթակա թվով 42 հենապատեր։
  15. Հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,381.03 հազար դրամ՝ նախատեսված 410,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում վերանորոգվել են Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի հրապարակի գետնանցման աստիճանները, իսկ նախատեսված վերգետնյա անցումները չեն կառուցվել, գնման հայտեր չլինելու պատճառով։
  16. Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 90,000.0 հազար դրամ՝ նախատեսված 90,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում ֆինանսավորվել են Երևան քաղաքի թվով 37 կամուրջների, էստակադաների, հետիոտն վերգետնյա անցումների, ուղեանցերի, տրանսպորտային հանգույցների և ուղետարերի շահագործումն ու պահպանումը։
  17. Հրազդանի կիրճի բարեկարգումծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,819.9 հազար դրամ՝ նախատեսված 2,000.0 հազար դրամի դիմաց, ինչի շրջանակներում իրականացվել են թափվող քարերից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
  18. Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 604,207.59 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 1,376,632.6 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 43.89%, որի շրջանակներում իրականացվել են Զվարթնոց օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքներ, Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի և Մոսկովյան փողոցի (Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատված) հիմնանորոգման աշխատանքներ:
  • Փողոցների պահպանում և շահագործում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 54,126.8 հազար դրամ՝ նախատեսված 83,500.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում իրականացվել են Երևան քաղաքի որոշ փողոցների մետաղական ցանկապատերի և միջնապատերի վերանորոգման և ներկման աշխատանքներ։
  1. Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 487,820.80 հազար դրամ, ինչը Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման համար«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ ՝ ամսական 30.0 մլն դրամ հաստատուն գնով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 360.0 մլն դրամով, և հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման համար «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ` ամսական 7.0 մլն դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ), կամ տարեկան 84.0 մլն դրամով, երկու նոր պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տարեկան ծախսերի և Երևանտրանս¦ ՓԲԸ-ին տրված 43,820.80 հազ դրամ գումարի հանրագումարն է։
  2. Թեքահարթակների կառուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 19,129.61 հազար դրամ՝ նախատեսված 35,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 54.66%, որի շրջանակներում Երևան քաղաքի փողոցների խաչմերուկների մայթերի մուտքերում կառուցվել են թվով 200 թեքահարթակներ, ինչպես նաև 48 հասցեներում տեղադրվել են մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ դեղին սալահատակներ` տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։
  • Ավտոբուսներում թեքահարթակների ապահովում ծրագրով ծախս չի իրականացվել:
  • Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 244,604.02 հազար դրամ՝ նախատեսված 281,350.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 86.94%, ինչի շրջանակներում ձեռք է բերվել տարբեր տիպի 500 Երևան գրվածքով նստարաններ, 800 հասարակ նստարան, 600 աղբաման, ամբողջությամբ կամ մասնակի նորոգվել են համապատասխանաբար թվով 100 և 1620 նստարան ու թվով 200 և 1600 աղբաման։
  • Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 26,255.65 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 105,159.80հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 24.97%՝ Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվողօտարվող սեփականության (հողի) դիմաց փոխհատուցում տրամադրելու համար։
  • Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրով (պատվիրակվածլիազորություններ) փաստացի ծախսը կազմում է 301,364.18 հազար դրամ նախատեսված (ճշտված) 2,531,029.60 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 11.91%։
  1. Լուսացույցային օբյեկտների տեղադրում ծրագրով փաստացի ծախսը կազմում է 19,119.75 հազ. դրամ, նախատեսված (ճշտված) 19,750.00 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 96.81%։
  2. Հասարակական տրանսպորտի կանգառների վերակառուցում ծրագրով ծախս չի կատարվել:
  • Վերելակների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 96,520.86 հազար դրամ՝ նախատեսված 108,655.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 88.83%, որի շրջանակներում թվով 9 վարչական շրջաններում իրականացվել են վերելակների հիմնանորոգման աշխատանքներ։
  1. Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,710,594.19 հազար դրամ՝ նախատեսված 2,712,346.0 հազար դրամ գումարի չափով, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ընթացիկ ծախսերի սուբսիդավորմանը։
  2. Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 602,201.9 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Երևանիէլեկտրատրանսպորտ»ՓԲԸ-ի ընթացիկ ծախսերի սուբսիդավորմանը։
  • Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ, ինչպես նաև Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ դրամաշնորհային ծրագրերով (պատվիրակված լիազորություններ) փաստացի ծախսը կազմել է 288,043.44 հազ. Դրամ նախատեսված (ճշտված) 3,045,778.40 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 9.45%։
  1. Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագրով ծախս չի կատարվել:
  2. Զբոսաշրջության զարգացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 37,710.00 հազար դրամ՝ նախատեսված 108,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 34.92%։ Ծրագրի շրջանակներում մշակվել և տպագրվել է Երևանի միասնական զբոսաշրջային քարտեզ, իրականացվել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը կրթական կամավորական ծրագիրը, իսկ իրադարձային զբոսաշրջության զարգացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են արդեն ավանդական դարձած «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ» և «Երևանի գարեջրի» փառատոնները։
  3. Դրոշների տեղադրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 41,676.52 հազար դրամ՝ նախատեսված 45,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 92.61%, որի շրջանակներում ձեռք են բերվել և փոխվել են դրոշներ Երևան քաղաքի փողոցներում, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում﹐մանկապարտեզներում, երաժշտական և արվեստի դպրոցներում﹐ այլ մշակութային կազմակերպություններում, սպորտ-դպրոցներում և  շախմատի դպրոցներում, ինչպես նաև օտարերկյա նախագահների այցերի ընթացքում թվով 700 դրոշակների տեղադրմամբ իրականացվել են դրոշակազարդարման աշխատանքներ։
  4. Աջակցություն համայնքային կազմակերպություններին հուղարկավորությունների հետ կապված անվճար ծառայությունների մատուցման և գերեզմանատների պահպանման համար ծրագրով փաստացի ծախսը կազմել է 23,591.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ինչը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի հ. 1910-Ն որոշման հ.1 հավելվածի 16-րդ կետը, ուղղվել է գերեզմանատների վրա անվճար տեղադրվող մետաղական ցուցանակների ձեռք բերմանն ու տեղադրմանը, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի պահպանությանը։
  • Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 200,973.4 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ինչն ամբողջությամբ ուղղվել է քաղաքապետարանի ծրագրային ապահովում և ցանցային ղեկավարում իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»ՓԲԸ-ի սուբսիդավորմանը։
  1. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին ծրագրով փաստացի ծախսը կազմել է 135,736.09 հազար դրամ՝ նախատեսված 220,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 61.7%, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 45 կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների (ՀՈԱԿ, ՊՈԱԿ, հասարակական կազմակերպություն և այլն)։
  2. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր ծրագրով փաստացի մուտքերը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում՝ հողի իրացումից մուտքերի մասով կազմել են 4,436,649.95 հազար դրամ։
  3. Տոնական ձևավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 108,185.0 հազար դրամ՝ նախատեսված 165,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 65.57%։ Ֆինանսական միջոցները հատկացվել են տոնական օրերին Երևան քաղաքը՝ ներառյալ բոլոր վարչական շրջանները պատշաճ ձևավորելու, այդ թվում՝ տոնական դեկորատիվ առարկաներ, լույսեր և այլ զարդարանքներ ձեռք բերելու համար։
  4. Հասցեավորման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 112,475.0 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 115,511.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 97.37%, որն ամբողջությամբ ուղղվել է Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն որոշման համաձայն հասցեավորման ծառայություններ ձեռք բերմանը։
  • Ներդրումային ծրագրերի իրականացման ծրագրով փաստացի ծախսը կազմել է 130,000.0 հազար դրամ՝ նախատեսված 130,000.0 հազար դրամի դիմաց,կամ ընդհանուր կատարողականը կազմել է 94.07%, որն էլ ամբողջությամբ ուղղվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի սուբսիդավորմանը։
  1. Պարտադիր վճարների գանձման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 285,449.86 հազար դրամ՝ նախատեսված 345,925.9 հազար դրամի դիմաց, որից 209,235.9 հազար դրամը վճարվել է թվով 12 վարչական շրջաններում օպերատորների միջոցով աղբահանության վճարների գանձման ծառայությունների համար,67,742.96 հազար դրամը հատկացվել է համատիրություններին վարչական շրջաններում աղբահանության վճարների գանձման դիմաց, իսկ 8,470.98 հազար դրամ գումարը ծախսվել է աղբահանության վճարների ընդունման անդորրագրերի տպագրության վրա։
  2. Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելիության ապահովում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,197.29 հազար դրամ` նախատեսված 5,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 43.95%, որը ծախսվել է թվով 18 ավտոբուսներում ուղևորների՝ ներառյալ տեսողական խնդիրներ ունեցողների համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովման շրջանակում կանգառների ազդարարման ավտոմատ համակարգերի տեղադրմանը:
  3. Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 5,830,554.41 հազար դրամ՝ նախատեսված 7,953,310.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 73.31%, որի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում մատուցվել են սանմաքրման (այդ թվում՝ ձյան մաքրման) և աղբահանության ծառայություններ։
  4. Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 352,124.5 հազար դրամ` նախատեսված 352,136.50 հազ. դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 100.0%։
  • «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» (պատվիրակված լիազորություններ) ծրագրի փաստացի ծախսը կազմել է 85,929.82 հազար դրամ։
  1. Գետերի հուների մաքրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 38,683.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով կամ ընդհանուր կատարողականը կազմել է 100.0%։
  2. Կանաչ տարածքների հիմնում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,965,007.84 հազար դրամ, որից 1,602,615.87 հազար դրամը ուղղվել է Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքների պահպանման աշխատանքներին, գարնանային և աշնանային ծառատունկի համար ձեռք են բերվել թվով 5.4 հազար հատ դեկորատիվ ծառեր, 160 հատ թույա, 1.200 սոսի և 750 հազար դեկորատիվ թփեր։ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերի համար հատկացվել է 40,000.0 հազար։
  3. Ախտահանման և միջատազերծման ծառայություններ (դեռատիզացիա) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 22,136.59 հազար դրամ՝ նախատեսված 38,075.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 58.14%, որի շրջանակներում թվով 7 վարչական շրջանների տարբերհատվածներում (աղբի կոնտեյներների հարակից տարածքներ, մանկապարտեզներ, առանձնակի դեպքերում՝ բազմաբնակրան շենքեր) իրականացվել են դեռատիզացիոնաշխատանքներ։
  4. Հասարակական զուգարանների պահպանում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,494.0 հազար դրամ՝ նախատեսված 2,420.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 61.74%, որի շրջանակներում Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում իրականացվել են հասարակական զուգարանների պահպանմանևմաքրմանաշխատանքներ։
  • Սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 277,120.17 հազար դրամ՝ նախատեսված 311,500.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 72.91%, որից 79,155.5 հազար դրամը ուղղվել է 10,526 խմ բուսահողի ձեռք բերմանը և 55 հատ սիզամարգերի գեղարվեստական ձևավորմանը, ձեռք են բերվել թվով 1,200,000 ծաղկասածիլներ, 22,727 կգ կիր: 10,000.0 հազար դրամը ուղղվել է 373 լ թունաքիմիկատ, 536 կգ պարարտանյութի ձեռք բերմանը, Ծրագրի շրջանականերում 3,000.0 հազար դրամ գումարով ձեռք է բերվել 400,0 հատ բանվորական արտահագուստ:
  1. Թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 49,004.7 հազար դրամ՝ նախատեսված 114,02.20 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 42.76%, որի շրջանակներում ստերիլիզացվել է 903 թափառող կենդանի (միավորի գինը էգերի համար 11,500 դրամ, արուներինը՝ 8,800 դրամ), քնեցվել է 124-ը (միավորի գինը 3,900 դրամ), և վնասազերծվել 5,425 կենդանի (միավորի գինը 7200 դրամ)։
  2. Երևան քաղաքի Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր միջոցառումների իրականացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 3,000,0 հազար դրամ՝  նախատեսված 3,000,0 հազար դրամի դիմաց, կամ ընդհանուր կատարողականը կազմում է 100 %:
  3. Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 3,986.41 հազար դրամ՝ նախատեսված 20,300.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 19.64%,որի շրջանակներում 12 վարչական շրջաններում քանդվել են այն ինքնակամ կառույցները, որոնք հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողների հաշվին։
  4. Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 451,109.0 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 591,709.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 76.24%, որից 450,000.0 հազար դրամ գումարն ուղղվել է քանդման ենթակա վթարային շենքերի փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը, իսկ 1,109.0 հազար դրամ գումարը՝ վերաբնակեված բնակիչների համար բնակարանների վարձակալության համար։
  • Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրով (պատվիրակված լիազորություններ) ծրագրով ծախս չի կատարվել, քանի որ դադարել է Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունը։
  1. Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,243,370.6 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Երքաղլույս»ՓԲԸ-ի պահպանման ծախսերին (աշխատավարձ, էլեկտրաէներգիա և ընթացիկ նորոգման աշխատանքներ)։
  2. Շենքերի գեղարվեստական լուսավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 6,825.76 հազար դրամ՝ նախատեսված 9,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 75.84%, որն ամբողջությամբ ուղղվել է Շենգավիթ վարչական շրջանում Գ. Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում շենքերի նեոնային լուսավորության կառուցմանը, ինչպես նաև առկա նեոնային ցանցի վերականգնմանը և պահպանմանը։
  3. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրե դրամաշնորհային ծրագրի» ( պատվիրակված լիազորություններ) ծրագրի փաստացի ծախսը կազմել է 56,388.42 հազար դրամ։
  4. Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 4,530.0 հազար դրամ՝ նախատեսված 15,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 30.2%, որն ուղղվել է վթարային շենքերի սեյսմիկ հետազոտման և ինքնակամ կառույցների օրինականացման ընթացքում շինությունների հետազոտման աշխատանքներին։
  • Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում և բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 259,111.25 հազար դրամ՝ նախատեսված 439,778.2 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 58.91%, որի սահմաններում մայրաքաղաքի վարչական շրջաններում (բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի) մասնակի կամ ամբողջական վերանորոգվել են 482 բազմաբնակարան շենքերի շուրջ 69,572.4 քմ հարթ տանիքներ, ինչպես նաև հիմնանորոգվել են թվով 11 թեք տանիքներ 6 վարչական շրջաններում։
  1. Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 753,984.12 հազար դրամ՝ նախատեսված 1,261,466.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 59.77%, որից 35,546.57 հազար դրամով ձեռք են բերվել բակային տարածքների բարեկարգման և նորոգման համար նյութեր, 140,281.02 հազար դրամի շրջանակներում համատիրությունների միջոցով իրականացվել են բակային տարածքների պահպանման ընթացիկ աշխատանքներ, ինչպես նաև 361,483.37 հազար դրամը ուղղվել է բակերի ընթացիկ նորոգմանը, կառուցմանը և  հիմնանորոգմանը, կառուցվել են 5 մինի ֆուտբոլի դաշտեր, իսկ 16,673.16 հազար դրամով բակային տարածքներում տեղադրվել են նստարաններ և զրուցարաններ։ Ընդհանուր նորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի 77 բակերում։
  2. Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 486,529.33 հազար դրամ՝ նախատեսված 910,402.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 53.44%, որից 432,225.5 հազար դրամով վերանորոգվել կամ մասնակի նորոգվել է 415 բազմաբնակարան շենքերի թվով 797 շքամուտքեր, որոնց աշխատանքների կազմակերպման արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառվել են տարբեր մոտեցումներ՝ աշխատանքների իրականացման ուղղակի պատվերի կամ անհրաժեշտ նյութերով համատիրություններին ապահովելու եղանակով, իրականացվել են նաև Ֆուչիկի փողոցի 23 և Գ. Նժդեհի 56ա երրորդ աստիճանի վթարային շենքերի ամրացման և վերանորոգման աշխատանքները։
  3. Ջրային կառույցների շահագործում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 325,490.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որն ուղղվել է թվով 35 ջրային կառույցների պահպանմանը։
  4. Կաթսայատների պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 24,751.6 հազար դրամ՝ նախատեսվածի չափով՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 2,030.0 հազար դրամով պակաս, որն ամբողջությամբ ուղղվել է Երևանի սեփականություն հանդիսացող կաթսայատների պահպանմանը։
  • Կամարանցումների և այլ շինությունների վերանորոգում և գունազարդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 4,134.33 հազար դրամ՝ նախատեսված 15,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 27.56%, որի շրջանակներում վերանորոգվել է թվով 49 և գունազարդվել է թվով 54 կամարանցում, ներկվել են թվով 9 շենքերի տանիքները:
  1. Վթարային պատշգամբների նորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 29,732.45 հազար դրամ՝ նախատեսված 53,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 56.1%, որի սահմաններում հիմնանորոգվել են 77 շենքի թվով 153 վթարային պատշգամբ:
  2. Կոյուղագծերի կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,436.31 հազար դրամ՝ նախատեսված 4,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 35.91%, որի շրջանակներում ամբողջովին ավարտվել են Արաբկիր վարչական շրջանի թվով 5 հասցեներում կոյուղատար ցանցի հիմնանորոգման աշխատանքները։
  • Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 50,361.2 հազար դրամ՝ նախատեսված 70,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 71.94%։ Փաստացի ցուցանիշի նկատմամբ շեղումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով։ Ծրագրի սահմաններում ձեռք է բերվել և տրամադրվել Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին 25 բժշկական սարքավորում։
  1. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 78,757.29 հազար դրամ՝ նախատեսված 150,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 52.5%, որի շրջանակում թվով 10 պոլիկլինիկաներում իրականացվել են տանիքների վերանորոգման աշխատանքներ։
  2. Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 17,515.0 հազար դրամ՝ նախատեսված 18,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 97.3%, որի սահմաններում թվով 195 սոցիալապես անապահով երևանցիներ անվճար անցել են դժվարամատչելի բուժհետազոտություն, ծրագրի շրջանակներում 200 բնակչի շրջանում իրականացվել է սքրինինգային հետազոտություն։
  • Աջակցություն առողջապահական կազմակերպություններին ծրագրով նախատեսվել է 25,400.0 հազար դրամ, որից 25,000.0 հազար դրամ գումարն ուղղվել է Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնին, իսկ 400.0 հազար դրամ գումարի սահմաններում իրականացվել է բժշկական բրոշյուրների տպագրություն:
  1. Սպորտային միջոցառումների կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 96,501.0 հազար դրամ՝ նախատեսված 138,819.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 69.52%, որի շրջանակներում Երևան քաղաքում 2018 թվականին իրականացվել են մի շարք սպորտային միջոցառումներ։
  2. Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 230,711.29 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված)647,200.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 35.65%, որից 40,000.0 հազար դրամը ուղղվել է Սիրահարների զբոսայգու պահպանմանը: Ծրագրի շրջանակներում 168,233.56 հազար դրամն ուղղվել է Կենտրոն վարչական շրջանում 2750-ամյակի պուրակի շատրվանների տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ շիննյութի ձեռք բերում, Կոմիտասի պանթեոնի վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանում Դ. Մալյան 2 շենքի և Նոր Նորքի 7զանգվածի 34, 35, 36 շենքերին հարակից հանգստի գոտու կառուցմանը:
  • Հեծանվահրապարակի շահագործում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 51,898.0 հազար դրամ՝ նախատեսված 60,000.0 հազար դրամի դիմաց։
  1. Գրադարանային ծառայություններ ծրագրով նախատեսվել է 489,710.20 հազար դրամ գումար, որն ամբողջությամբ ուղղվել է Երևանի համայնքային 19 գրադարանային կազմակերպություններ իսուբսիդավորմանը։
  2. Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներծրագրովփաստացի ծախսը կազմել է 272,809.20 հազար դրամ՝ նախատեսված 272,943.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9% և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ թվով 4 թանգարանների պահպանման համար 263,767.4 հազար դրամ, իսկ 9,041.8 հազար դրամը հատկացվել է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեից «Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի պահպանման համար։
  • Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 380,383.1 հազար դրամ՝ նախատեսված 380,384.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%՝ թվով 5 մշակույթի կենտրոնների պահպանման համար։
  1. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 964,971.06 հազար դրամ՝ նախատեսված 1,227,160.30 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 78,63%, ինչը ներառում է Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների՝ առանձին–առանձին կազմակերպված մշակութային միջոցառումները, որոնցից հիմնականներն են Ամանորի միջոցառումները, Էրեբունի–Երևան-2800 տոնակատարությունը, մարտի 8–ի և ապրիլի 7-ի միջոցառումները, Անկախության օրվան նվիրված միջոցառումները, «Գարուն-Երևան» և «Երևանյան ամառ» միջոցառումները, թատրոնի միջազգային օրվան և ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումները, Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն, «Ոսկե ծիրան» փառատոնը և այլն։
  2. Կենդանաբանական այգու ցուցադրություններծ րագրով փաստացի ծախսը կազմել է 252,007.7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ «Երևանի կենդանաբանականայգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար։
  3. Կենդանաբանական այգու հիմնանորոգում ծրագրով շրջանակներում տրամադրվել է 57,000.0 հազար դրամ:
  4. Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 113,965.8 հազար դրամ՝ նախատեսվածի չափով՝ որն ուղղվել է թվով 5 կազմակերպությունների պահպանմանը։
  5. Թատերական ներկայացումներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 363,250.1 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ թվով 3 թատրոնների պահպանման համար։
  6. Հուշարձանների վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 8,755.0 հազար դրամ՝ նախատեսված 14,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 62.54%, որի շրջանակներում իրականացվել են Երևան քաղաքի հուշարձանների լվացման և այն հուշարձանների նորոգման և պահպանման աշխատանքները, որոնք ընդգրկված չեն պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկում։
  7. Քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 22,666.66 հազար դրամ՝ նախատեսված 56,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրվել են հեռուստաընկերություններ, որոնք հաշվետու տարվա ընթացքում լուսաբանել են Երևանի քաղաքապետարանի աշխատանքները։
  8. Անդամակցության վճարներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 27,973.97 հազար դրամ՝ նախատեսված 31,325.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 89.3%, որն իր մեջ ներառում է Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիային, Եվրոպական քաղաքների ասոցիացիային (EUROCITIES), Միջազգային քաղաքային համայնքների լուսավորում ասոցիացիային (LUCI), Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպությանը, Հայաստանի ավագանիների ասոցիացիային և Հայաստանի համայնքների միությանը հատկացվող գումարները։
  9. Նախադպրոցական ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 7,476,562.91 հազար դրամ՝ նախատեսված 7,827,804.8 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 95,51%, որի շրջանակներում փաստացի հաճախող երեխաթվի սկզբունքով ֆինանսավորվել է 160 մանկապարտեզ։ 1 երեխայինամսականուսուցման (պահպանման) ծախսերիմիջինինքնարժեքըհաշվարկվել է 5հազար դրամիչափով, ինչպեսնաևյուրաքանչյուրմանկապարտեզիպահպանմանծախսերիհամարամսական հատկացվել է 650,0 հազար դրամ։
  10. Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 110,755.52 հազար դրամ, որի շրջանակներում ձեռք է բերվել և Երևան քաղաքի մանկապարտեզներին բաշխվել է 7,515 նոր գույք:
  11. Նախադպրոցական կրթություն (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 9,538.3 հազար դրամ՝ նախատեսված 10,040.3 հազար դրամ գումարի դիմաց, որի շրջանակներում՝ որպես պատվիրակված լիազորություն, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ֆինանսավորվել է «Երևանի հ.175 դպրոց» ՊՈԱԿ-ը։
  12. Հանրակրթական ուսուցում, հատուկ կրթություն, ներառական կրթություն և երեկոյան ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 15,945,437.8 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում՝ որպես պատվիրակված լիազորություն, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով ֆինանսավորվել են Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող թվով 155 դպրոցները։
  • Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով փաստացի ծախսը կազմել է 3,123,556.35 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 3,299,958.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 94.65%, որից՝ որպես ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից հատկացված սուբվենցիա 204,954.5 հազար դրամով ֆինանսավորվել են Երևանի թվով 2 սպորտ-դպրոցներ, իսկ 3,095,004.2 հազար դրամը ուղղվել է թվով 74 երաժշտական, արվեստի դպրոցների, մարզադպրոցների, շախմատի դպրոցների և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների ֆինանսավորմանը։
  1. Արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 58,863.6 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 58,900.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%, որից 291,713.6 հազար դրամն ուղղվել է ՄԱԿ-ի հետ համատեղ ծրագրի իրականացմանը՝ Էրեբունի վարչական շրջանի հ. 3 մանկապատանեկան կենտրոնի վերանորոգման համար:
  2. «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր ՊՈԱԿում արտադպրոցական դաստիարակության կազմակերպում ծրագրով (պատվիրակված լիազորություններ) փաստացի ծախսը կազմել է 7,547.8 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես պատվիրակված լիազորություն՝ հաշվի առնելով կրթահամալիրի առաձնահատկությունները։
  3. Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 142,358.7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, որն ուղղվել է Երևան քաղաքի թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների դասարաններում սովորող աշակերտների ուսման վարձավճարների փոխհատուցմանը։
  4. Արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռք բերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 123,612.5 հազար դրամ՝ նախատեսված 140,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 88.29%, որի շրջանակներում երաժշտական դպրոցներին տրամադրվել է 31 անուն թվով 243 երաժշտական գործիք, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային օջախների և մարզադպրոցների համար ձեռք է բերվել համակարգչային սարքավորումներ և մարզագույք։
  • Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 717,620.01 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 770,900.3 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 93.09%, որի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել թվով 14, մանկապարտեզների նորոգման և բակերի բարեկարգման աշխատանքներ են կատարվել թվով 7 մանկապարտեզներում, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի թիվ 117 մանկապարտեզում կատարվել է ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ:
  1. Դպրոցական օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 22,189.80 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում իրականացվել է նաև 27-րդ մարզական խաղերի կազմակերպում, մանկավարժների խրախուսում, «Ազգային Ժողովի գավաթի» կազմակերպում, առարկայական օլիմպիադաներ, շախմատի 13-րդ օլիմպիադա, հոբելյանական և այլ միջոցառումներ։
  2. Սոցիալապես անապահով աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 721.2 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ Դպրոցներում սովորող սոցիալապես անապահով 1,298 աշակերտ ապահովվել է անվճար դասագրքերով։
  3. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 34,830.8 հազար դրամ` որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն։
  4. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 5,415.46 հազար դրամ՝ նախատեսված 6,427.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 84,26%, որը հիմնականում ներառում է թվով 1,230 երեխաների՝ ամառային ճամբարներ տեղափոխման և ճանապարհի սննդի ապահովման ծախսերը։
  5. Հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 15,850.1 հազար դրամ՝ նախատեսված 31,603.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 50.15%։
  6. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն, սոցիալապես անապահով անձանց աջակցություն ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 314,972.44 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 614,486.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 51.25%, որի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարան դիմած սոցիալական խոցելի խմբերին դասվող անձանց, ինչպես նաև կազմակերվել են բարեգործական ճաշարաններ, մատուցվել են բաղնիքի ծառայություններ, տոնական և հիշատակի օրերին աջակցություն է ցուցաբերվել բնակչության համապատասխան խմբերին և այլն։
  7. Հասարակական կազմակերպություներին աջակցություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 35,732.10 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 41,137.50 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 86.86%, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել թվով 32 հասարակական կազմակերպություների։
  8. Սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 356,650.1 հազար դրամ՝ նախատեսված 365,019.6 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 97.71%։ Բոլոր ծախսերը իրականացվել են ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 137-Ն որոշմամբ սահմանված կարգով։
  9. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 631,633.44 հազար դրամ՝ նախատեսված 692,496.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 91.21%, որի սահմաններում կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի թվով 9,618 աշխատողներ ապահովվել են սոցիալական փաթեթով։
  10. Առողջության ապահովագրություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 291,456.8 հազար դրամ՝ նախատեսված 419,224.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում առողջապահական ապահովագրություն են ստացել թվով 7,614 մարդ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, «Երևանտրանս» ՓԲԸ վարորդները, «ԳՇՊՇ» ՓԲԸ սպասարկող անձնակազմը, «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև Երևանի ենթակայության մանկապարտեզների, գրադարանների, թատրոնների և թանգարանների աշխատակիցները։

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար չի հատկացվել։

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն կատարվել է 5,859,219.6 հազար դրամ հավելուրդով նախատեսված (ճշտված) 3,933,950.7 հազար դրամ պակասուրդի  դիմաց։

  • Քննարկվել է

    05.02.2019 - 20.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

20.02.2019 17:57

Փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9027

Տպել