Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն oրենքի ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն օրենքներով կատարված օրենսդրական փոփոխություններով միասնականացվել են ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակները, պարբերական բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը: Նշված իրավական ակտերի համաձայն` պարբերական բնույթ կրող կենսաթոշակները, նպաստները և դրամական այլ վճարները վճարվելու են սոցիալական ապահովության հաշվին փոխանցվելու միջոցով:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

 

  1. Կարգավորման առարկան

 

Ներկայացվող նախագծով սահմանվել են սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այն է`

ա կենսաթոշակների գումարները` բացառությամբ անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարվող` չվճարված կենսաթոշակի գումարների,

բ  ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարները` բացառությամբ անձի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարվող` չվճարված նպաստի գումարների,

գ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի նպաստի գումարը` բացառությամբ անձի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված նպաստի գումարի,

դ պարգևավճարի գումարը` բացառությամբ անձի` ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, կամ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարվող` չվճարված պարգևավճարի գումարների,

 ե պատվովճարի գումարը` բացառությամբ անձի` պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարվող` չվճարված պատվովճարի գումարների,

զ աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները` բացառությամբ անձի` այդ գումարներն ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված փոխհատուցման գումարների:

Նախագծով առաջարկվել է հաստատել սոցիալական հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նաև պարբերական բնույթ կրող կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ նախագծի հավելվածի համաձայն կնքված պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև  2019 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա` կանոնակարգելով  բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019 թվականի մայիսի 1-ը  համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ:

  • Քննարկվել է

    01.02.2019 - 18.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 810

Տպել