Հիշել նախագիծը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «կոչումների,» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի (այսուհետ՝ փրկարարի որակավորման դաս),» բառերը, «տոկոսային ավելացում» բառերից հետո լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «կոչման (այդ թվում` դասային և հատուկ),» բառերից հետո լրացնել «փրկարարի որակավորման դասի,» բառերը.
  2. 2-րդ մասում «կոչման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարարի որակավորման դասի» բառերը, «նկատմամբ» բառից հետո լրացնել «կամ դրամական բացարձակ մեծությամբ» բառերը.
  3. լրացնել 4.2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.2. Փրկարարի որակավորման դասի համար հավելավճարը տրվում է փրկարար ծառայության ծառայողներին: Փրկարարի որակավորման դասի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափին ավելացող դրամական բացարձակ մեծությամբ:».

  1. 6-րդ մասում «կոչման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարարի որակավորման դասի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում լրացնել 5.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Փրկարարի որակավորման դասի համար հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    18.01.2019 - 03.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9094

Տպել