Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«     » _____________ 2018 թվականի N___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1299-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15 «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1299-Ն որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Խորհուրդը բաղկացած է 4 անդամից: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, որը խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    17.01.2019 - 01.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7595

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ