Հիշել նախագիծը

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Ն

  

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ  ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է վարչական իրավախախտում կատարած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Հոդված 2.

Համաներման կիրառման շրջանակները

 

  1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից:
  2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել  պետական տուրքի  չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
  4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
  5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված և մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարել վարչական տույժի չենթարկված:

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

 Հոդված 3.

Օրենքի ուժի մեջ մտնելը 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    17.01.2019 - 02.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1668

Տպել

Առաջարկներ`

Նարինե Ամատունի

30.01.2019

Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ <2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից>: Եթե նախագծի ընդունման նպատակը մարդասիրական վերաբերմունքն է, ապա առաջարկում եմ նախագիծը կիրառելի դարձնել <Վարչական իրավախախտումների վերաբերյալ> ՀՀ օրենսգրքի 137.2-րդ հոդվածի բոլոր մասերի նկատմամբ, քանի որ ինչպես հայտնի է, նշված հոդվածի մյուս մասերի հիմքով բռնագանձման ենթակա գործերը ևս բազմաթիվ են: Առաջարկս հիմնավորում եմ ոլորտում պետության կողմից ցուցաբերված բարի կամքի դրսևորման միատեսակ մոտեցման անհրաժեշտությամբ, քանի որ եթե <ներվում> է մի խմբին, ապա պետք է <ներվի> նաև նույն ոլորտի մյուս իրավախախտներին, հակառակ դեպքում կստացվի խտրական մոտեցում: Ընդ որում, նշված հոդվածի մյուս մասերով նախատեսված դրամական սանկցիաները ոչ պակաս ծանր բեռ են քաղաքացիների համար: Այսպիսով, առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև հոդվածի մյուս մասերը:

Sahakyan Smart Systems LLC

18.01.2019

Համաներումը հոգեբանական ցավոտ հարված է օրենքը հարգող, պետական մտածողություն ունեցող քաղաքացիներին։ Հերթական անգամ մարդիք համոզվում են որ անօրինականությունը ի վերջո շահեկան է։ Օրեենքը չհարգող և վերջինիս պահանջը չկատարող մարդկանց մի խմբի համար <<հաճոյանալը>> ի վերջո հանգեցնելու է համատարած անօրինականության։ Հագե'ք օրենքը հարգող քաղաքացիներին, այլապես կարժանանաք նախորդների ճակատագրին։

Տեսնել ավելին