Հիշել նախագիծը

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈւՄ

 

 ___-ը  ____________-ի 201___ թվականի N ____-Լ

 

 ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈ­ՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» №275-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 162-րդ կետը.

  1. Հաստատել Աղետի կամ ռազմական գործո­ղության հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանը (այսուհետ՝ Պլան)՝ համաձայն հավելվածի 1-ի:
  2. Հաստատել Պլանի Ճամբարանային ավանի գործողությունների համակարգման շտաբի կազմը համաձայն հավելված 2-ի:
  3. Հաստատել Պլանի Ճամբարանային ավանի կառուցվածքային սխեման համաձայն հավելված 3-ի:
  4. Հաստատել Պլանի Ճամբարային ավանի տեղակայման նպատակով առաջարկվող տարածքների տեղակայման վայրերը համաձայն հավելված 4-ի:
  5. Հաստատել Պլանի Գործողությունների պլան–ժամանակացույցը համաձայն հավելված 5-ի:
  6. Սույն որոշման 1-ին կետով հաստատված Պլանում ներգրավված պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
  • Պլանը ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել սույն որոշման 6-րդ կետով հաստատված գործողությունների պլան-ժամանակույցը և համաձայնեցնել շահագրգիռ մարմինների հետ,
  • միգրացիոն քաղաքականության համար գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպել ուսուցման և վերապատրաստման դասընթացներ,
  • Վարժանքի ամփոփման արդյունքներից ելնելով` գործողությունների պլան-ժամանակացույցը լրամշակել և կրկնակի անցկացնել քննարկման,
  • յուրաքանչյուր տարվա վերջին իրականացնել գործողությունների ծրագրով սահմանված միջոցառու մների գնահատում՝ նկատված թերութունների, բացերի ու  քաղված դասերի հիման վրա առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն:շահագրգիռ մարմիների համաձայնեցման ընթացակարգից հետո՝ գործողությունների կրկնություններից խուսափելու համար և ներկայացնել հաստատման,
  • Արտակարգ իրավիճակների ոլորտը համակարգող լիազոր մարմնի ղեկավարին՝ յուրաքանչյուր տարի կազմակերպել Պլանի համաձայն շտաբային վարժանքներ՝ ներգրավելով շահագրգիռ մարմիններին, իսկ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ կազմակերպել և անցկացնել համալիր վարժանք:
  • Տարածքային կառավարման և զարգացման ոլորտը համակարգող լիազոր մարմնի ղեկավարին՝ ելնելով երկրի առջև ծառացած միգրացիոն քաղաքականության խնդիրներից ու մարտահրավերների անհրաժեշտությունից ելնելով` Պլանում համապատասխան փոփոխությունների կատարման միջոցով առաջարկություններ ներկայացնել նախանշված միջոցառումները վերանայելու համար:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  

          ՎԱՐՉԱՊԵՏ            

 

 

  • Քննարկվել է

    16.01.2019 - 01.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5768

Տպել

Առաջարկներ`

Aleta Danghyan

30.01.2019

ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, սոցիալական և իրավական հարթությունները դեռ անմխիթար, գոյատևող վիճակում են՝ առկա է 1․իրավունքների և ազատության ոտնահարում, 2․ սոցիալական հատակ- աղքատություն, գործազրկություն, մարդկային կապիտալի չգնահատված փաստ։ Հայաստանում արդի կյանքը հավասարակշռված համարժեքություն չունի կապիտալիզմի ազատ տնտեսական – շուկայական հարաբերությունների՝ որոնք անկայուն են ու չհամակարգված, և սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգի չափորոշիչներին։ Տվյալ դեպքում միգրացիոն հոսքի՝ անկախ տեսակից և բնույթից լի է արտակարգ բացասական հանցավոր հետևանքներով , կարևորում եմ Արևմուտքի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի փորձի հետ հաշվի նստել։ Միգրացիոն ռազմավարական քաղաքականությունը պահանջում է․ 1․ Միգրացիոն քաղաքականությանը ուղղված հստակ ուղղվածությամբ իրավական ամրագրում 2․առանձին տարածքների տրամադրում կացարանների՝ ճամբարների կառուցման,համակարգված կենտրոնացում 3․պետական լիազորված վերահսկողություն՝ խստացված ռեժիմով 4․ֆինաննսական լուրջ ներդրումներ, ակնկալվող ծախսերի հստակեցում 5․կրթության ապահովում 6․բժշկական սպասարկում՝ հոգեբանական և ֆիզիկական հիվանդությունների 7․աշխատանքի ապահովում 8․ նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար անվճար ծառայության ստեղծում և գործունեության թափանցիկություն 9․ պատասխանատվության ենթարկել գաղտնի կամ անօրինական ներգաղթի աջակցող անձանց 10․մարդկային վերաբերմունքի իրավունքի ապահովում 11․կացության ժամկետային հստակեցում 12․և այլ պահանջներ Միջազգային համամարդկային մարդասիրական իրավունքը թույլ է տալիս առողջ գիտակցությամբ վերաբերվել բնական խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած Միգրացիոն հոսքերի խնդրին, բայց Հայաստանը դեռ լիարժեք պատրաստ չէ։ Անհրաժեշտ է տնտեսապես՝ սոցիալ-իրավական կայունացում։Ինչքան էլ գիտակցորեն պատրաստ լինենք դիմակայելու, դեռ ժամանակ է պետք կայացման։ Շնորհակալություն

Տեսնել ավելին