13.01.2019
Կարևոր նախագիծ է։ Մնում է հստակեցնել թե ի՞նչ եք պատկերացնում ջրաչափություն ասելով։ Արդյոք կա՞ն ջրաչափության տեսակներ, որոնք պարտադիր պահանջ են։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 63.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 63.2. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը
Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երկուհարյուրապատիկի չափով:
Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի, ջրթափի և/կամ էկոլոգիական թողքի կետերում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջների չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Քննարկվել է
11.01.2019 - 31.01.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ջրային տնտեսություն
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 10274
Տպել13.01.2019
Կարևոր նախագիծ է։ Մնում է հստակեցնել թե ի՞նչ եք պատկերացնում ջրաչափություն ասելով։ Արդյոք կա՞ն ջրաչափության տեսակներ, որոնք պարտադիր պահանջ են։