Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ

814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ավտո­­­տրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասա­կար նյութերի արտա­նետման համար բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի հաշվարկված և վճարված գումար­ները ավտո­տրանս­պոր­տա­յին միջոց­ների սեփականատերերին վերադարձնելն է:
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հար­կային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու և 2017 թվա­կանի դեկ­տեմ­բերի 21-ի «Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքը, որով վերանայվել են Օրենսգրքի 168-րդ հոդ­վածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված բնա­պահ­պա­նա­կան հարկի դրույ­քա­չափերը: Միա­ժա­մանակ, նույն օրենքով հետադարձ ուժ է տրվել բնապահպանական հարկի վերանայված դրույ­քա­չա­փերի կիրառությանը և սահմանվել է, որ դրանց գործո­ղու­թյունը տարածվում է 2018 թվա­կանի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: 2018 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ բնապահ­պա­նական հարկի գումարը պետք է հաշվարկվի վերոնշյալ օրենքով սահմանված դրույ­քա­չա­փերի հիման վրա, իսկ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը գործող դրույքաչափերով ավել հաշվարկված և վճարված բնապահպանական հարկի գումարը պետք է վերադարձվի ավտո­­տրանս­պոր­տա­յին միջոց­ների սեփականատերերին:

Խնդիրը կայանում է նրանում, որ ավել վճար­­ված բնապահ­պա­նա­կան հարկի գումարը քաղա­քացիներին հետ վերա­­դարձ­նելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփո­խու­թյուն և լրացումներ կատա­րել ՀՀ կառավարության 2017 թվա­կանի հուլիսի 13-ի «Ճանա­պար­հային հարկի պար­տա­­վորություններից, ինչպես նաև հար­կային հաշվարկ ներ­կա­յաց­նելու պահանջ սահմանված չլի­նելու դեպքում բնա­պահ­պա­նա­կան հարկի և բնօգտա­գործ­ման վճարից ավելի վճարված գումար­ների հաշվանցման և (կամ) վերա­դարձման կարգը սահ­մանելու մասին» թիվ 814-Ն որոշ­ման մեջ:

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ սահմանելով արտանետման շար­ժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասա­կար նյութերի արտա­նետման համար՝ բնա­­պահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերա­դարձ­ման հետ կապված հարաբերությունները:
4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտանետման շար­ժական աղբյուրներից բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումար­ների վերա­դարձման կարգի սահմանումն է:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղա­քա­ցիների կողմից ավել վճար­­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկի գումարները վերադարձնելու համար:


 

  • Քննարկվել է

    29.12.2018 - 14.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7517

Տպել