Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հարկ է նշել, որ 2007 թվականի դատական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հաշտարարին որակավորման վկայագրի տրամադրումը կամ մերժումը իրականացվում էր հաշտարարների որակավորման հանձնաժողովի կողմից և նույն օրենսգրքի հիման վրա Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ սահմանվել է հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը:

Միաժամանակ, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ հաշտարարության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Արդարադատության նախարարությունը:

Վերոգրյալը վկայում է Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի  2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝

1. հաշտարարության որակավորման հանձնաժողովի՝

1)  կազմը հաստատող մարմինը,

2) կազմին ներկայացվող պահանջները,

3) նախագահի, անդամների լիազորությունները,

2. որակավորման դասընթացների կազմակերպման ու անցկացման կարգը,

3. որակավորման քննության ընթացակարգը,

4. որակավորման վկայագրի տրամադրման ընթացակարգը և այլ կարգավորումներ:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել հաշտարարի որակավորման հանձնաժողովի կազմավորման, գործունեության, որակավորման դասընթացների կազմակերպման, որակավորման քննության, որակավորման վկայագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:


 

  • Քննարկվել է

    21.12.2018 - 05.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7244

Տպել