Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն փաստացի գործունեություն չի ծավալում և ծառայություններ չի մատուցում։

Վերջինս ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

2018թ.-ին ընկերության տարածքի պահպանման, առկա թանկարժեք սարքավորումների, նյութերի, օդափոխության և ֆիլտրացիոն համակարգերի համապատասխան պայմաններում պահպանման, ինչպես նաև ընկերության գործարկման համար մասնագետների վարձատրման և վերապատրաստման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

 «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացիկ ծախսերը հոգալու համար ՀՀ կառավարության 22.03.2018թվականի թիվ 288-Ն որոշմամբ հատկացրած 29 643,90 հազ. դրամ  ֆինանսական միջոցների խնայողաբար օգտագործման արդյունքում ընկերության խնայված գումարը կազմել է 11 062,627 հազար դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալն ու 2018 թվականի ընթացիկ ծախսերը հոգալու համար ներկայացրած նախահաշիվը, լրացուցիչ անհրաժեշտ դրամական միջոցները կազմում են 8 133,291 հազ. դրամ:

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ 2018թ.-ի պահպանման համար նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացումն է:

  • Քննարկվել է

    20.12.2018 - 08.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6333

Տպել