Հիշել նախագիծը

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

Ներկայացվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության  ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը:

  • Տևողություն

    19.12.2018 31.01.2019
  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1281

Տպել

Առաջարկներ`

Aleta Danghyan

14.01.2019

Արդյո՞ք պետությունը իր դերում է մարդու իրավունքների և ազատության երաշխավորման և գնահատման խնդրում, անգամ մարդը լինելով պետության բարձրագույն արժեք, իրականում գործիք է ի շահ պետության, և ոչ թե պետությա՛ն համար նպատակ հայ մարդկային ռեսուրսի գնահատման: Կոռուպցիայի երևույթը ծագում և զարգանում է մադու իր Պետությունից օտարված լինելու հարաբերություններում: Այսօր, ուղղակիորեն պետության կողմից գնահատված չէ մարդկային կապիտալը՝ հայ մարդը իր որակական և արժանապատիվ տեսակով: Պետության գերխնդիրը պետք է լինի իր ազգի ՝ հայ մարդուն երաշխավորելը, պաշտպանելը, գնահատելը և պահպանելը մարդկային վեարտադրողականության աճով: Արդի կյանքում մարդկային հարաբերությունները ,,կարգավորման գոծընթացում,, ուղղակիորեն վերածված են կոնսենսուալ, փոխհամաձայնեցված գործարքների: Կոռուպցիոն երևույթը պետք է արմատախիլ անել. 1. Պետական համակարգից, ինստիտուցիոնալ համակարգի ճշմարտացիորեն համապատասխան կադրային ռեսուրսների ընտրությամբ՝ մրցակցության , հավասարության սկզբունքներով, պետության գլխի և վարչապետի կոշտ ռազմավարական քաղաքականության և վերահսկման հակակոռուպցիոն պահանջով 2. Զարգացնել սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգի չափորոշիչների ՝ ազատության , արդարադատության, մրցակցության, հավասարության , վստահելիության և համերաշխության արմատացումը, գերիշխող իշխանության մենաշնորհի կանխումը 3. Արդարադատության հանդեպ վստահության ստեղծումը 4. Ազգային առողջապահական համակարգի ստեղծումը 5. Գործազրկության վերացումը: Հայ մարդու գիտակից արժանապատիվ բնույթը թույլ չի տա կոռուպցիոն երևույթ, եթե լիարժեք գնահատված և երաշխավորված է իր Պետության կողմից:

Անանուն Անանուն

11.01.2019

Սկզբունքորեն դեմ եմ նման չհիմնավորված ու ոչ սկզբունքային ռազմավարությանը, նախագծերին, քանի որ՝ տվյալ ծրագրով նախատեսվում է ներդնել մեխանիզմներ որոնք առաջին հայացքից թվում է, թե կդվժվարեցնեն կոռուպցիոն դրսեվորումները, սակայն պարզ չէ, թե դրանք ե՞րբ և ինչպի՞սի իրական արդունքների կհանգեցնեն, իսկ եթե չհասնենք ծրագրավորված արդունքի, ապա ո՞վ և ի՞նչ չափով պատասխանատվություն կկրի տյալ սխալ նախագծի կազզման, իրականացման համար։ Իմ առաջարկը. Նախ պետք է իրական, հստակ և հմնավոր գնահատական տալ տվյալ հարցի վերաբերյալ ներկայիս իրավիճակին, սահմանել նախագծով թիրախավորվող կոնկրետ նպատակները և դրանց հասնելու ժամկետները, այնուհետև դրանց իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև կոնկրետ անձանց ովքեր համաչափորեն պատասխանատվություն կկրեն տվյալ ծրագրի կազմման և հմնավորման, իրականացման համար։ Ակնհայտ է, որ կոռուպցիոն դրսեվորումների հիմնական պաճառը դա մարդու ձգտումն է իր համար առավել շահավետ գույքային, մյուսների նկատմաբ առավել շահեկան դիրքի զբաղեցումը, ուստի անհրաժեշտ է կատարել Հայաստանի Հանրապետությում առկա ամբոջ գույքի, այլ նութական արժեքների գույքագրում, անկախ դրա պատկանելությունից, ֆիքսելով դրանց պատկանելիությունը, սահմանել մեխանիզմներ դրանց պատկանելիության փոփոխման ֆիքսման համար, վերացնել կանխիկ դրամը և դրա շրջանառությունը, թողնելով միայն անկանխիկ շրջանառությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

08.01.2019

Հստակ գնահատական տալ նախորդ իշխանությունների կողմից իրականացվող ձևական հակակոռուպցիան քաղաքականությանը:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: