Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի  N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից «Ազադ ֆարմասյութիկլ Ինգրեդիենթս Էյ Ջի» ընկերության կողմից ՀՀ-ում սկսվել է արտադրական և գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունը գիտահետազոտական նպատակներով ցանկանում է ներմուծել «Օրիպավին» նյութը, որից նպատակ ունի սինթեզել  ներկայում մեծ պահանջարկ ունեցող ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի և կանխարգելման բնագավառում օգտագործվող արդյունավետ դեղեր՝ «նալտրեքսոն» և «նալոքսոն»:  Ընկերությունը պլանավորում է  նաև ստեղծել արտադրության նոր եղանակներ, ինչը չի հակասում ՄԱԿ-ի  1961 թվականի «Թմրանյութերի մասին» Կոնվենցիայի պահանջներին: Վերոհիշյալ նյութերը հանդիսանում են օփիատային ռեցեպտորների անտագոնիստ և օգտագործվում են որպես անտիդոտ ալկոհոլիզմի և թմրամիջոցներից թունավորման և գերդոզավորման դեմ (հատկապես հերոինից)  պայքարի նպատակով:  

Նման հետազոտությունների  արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում «Օրիպավինը» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է, ուստի հնարավոր չէ ներմուծել և  կիրառել հանրապետությունում «օրիպավին» նյութը և օգտագործել գիտական փորձաքննության նպատակներով: 

«Օրիպավին» նյութը ընդգրկված է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայի հսկողության ենթակա ցուցակներում՝ Ցուցակ 1-ում: Այս ցանկում ընդգրկված են նաև մորֆինը, մեթադոնը, տրիմեպերիդինը, ֆենտանիլը:  Համաձայն կոնվենցիայի, այս ցանկում ընդգրկված բոլոր թմրամիջոցները ենթակա են Կոնվենցիայով սահմանված՝ թմրամիջոցների նկատմամբ կիրառվող հսկողության բոլոր միջոցների կիրառմանը: Մասնավորապես, դրանց համար հաշվարկվում են քվոտաներ (հոդված 19), ներկայացվում են օգտագործման վերաբերյալ վիճակագրական  հաշվետվություններ (հոդված 20): «Օրիպավին» նյութը շրջանառվում և օգտագործվում է աշխարհի 35 երկրներում: Ցանկում փոփոխություն կատարելուց հետո կհաշվարկվի նյութի քվոտան, որի հաստատումից հետո այն հնարավոր կլինի օգտագործել գիտահետազոտական նպատակներով:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը. 

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  ընդգրկված «Օրիպավինի» տեղափոխումը նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որի արդյունքում հնարավոր կլինի «օրիպավին» նյութը ներմուծել և օգտագործել գիտահետազոտական նպատակներով: 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը. 

     «Օրիպավինի» տեղափոխումը ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ից (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է» հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում ներմուծել  «օրիպավինը», իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, ստեղծել նոր նյութեր, որոնք կարող են կիրառվել ալկոհոլիզմի, ինչպես նաև թմրամիջոցներից թունավորման դեմ պայքարի գործում:

  

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի  21-ի N 1129-Ն որոշման մեջ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի  21-ի N 1129-Ն որոշման մեջ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    18.12.2018 - 02.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6602

Տպել