Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017Թ. N-483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

Ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով վերանայել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով նոր միջոցառումներ, ինչպես նաև կատարելով համապատասխան փոփոխություններ կապված առանձին միջոցառումների կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և վերստուգելի չափանիշների վերաբերյալ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2017թ. մայիսի 4-ին ՀՀ կառավարության N 483-Ն որոշմամբ հաստատվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը»: Իրականացման ընթացքում գտնվող Գործողությունների ծրագրի նպատակն է առավել համակարգված և արդյունավետ դարձնել հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Գործողությունների ծրագրում ընդգրկված են թվով 96 միջոցառումներ, որոնք վերաբերում են մարդու քաղաքական և քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ամրապնդմանն ու պաշտպանությանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը Գործողությունների ծրագրի հաստատումից հետո պարբերաբար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ստանում է համապատասխան առաջարկություններ՝ Գործողությունների ծրագրի վերանայման վերաբերյալ:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի` (Մարդու իրավունքների ազգա­յին ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողություն­նե­րի ծրագրի փոփոխության նպա­­տակով քաղաքացիական հասարակության ներկա­յա­ցու­ցիչների հետ երկխոսության իրա­կանացում) 2018թ. նոյեմբերի 16-ից 17-ը Ծաղկաձորում բոլոր շահագիգիռ կողմերի՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի կատարմանը նվիրված հանրային քննարկում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գործողությունների ծրագրի վերանայմանն առնչվող հարցեր: Հանրային քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը իրենց գրավոր առաջարկությունները պետք է տրամադրեն ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ԳԾ-ի վերանայման գործընթացն ապահովելու նպատակով: Այս համատեքստում, ս.թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է ինչպես շահագրգիռ պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գրավոր առաջարկությունները՝ ՄԻՊ ԳԾ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի փոփոխությունը հնարավորություն կընձեռի առանձնացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի այն հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնց իրականացումը հնարավոր կլինի ապահովել մինչև 2019թ. ավարտը: Արդյունքում, սույն Նախագծով նախատեսվում է փոփոխությունների և լրացումների ենթարկել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման Հավելված N 1-ը, ինչպես նաև դրանում ներառել նոր միջոցառումներ: Միաժամանակ, երկարաժամկետ լուծում պահանջող միջոցառումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության հաջորդ՝ 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից` պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ:

Առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018թ. հոկտեմբերի 2-ին տարածել էր հայտարարություն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց գրավոր առաջարկությունները: Արդյունքում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացվել են մի խումբ առաջարկություններ, որոնց մի մասը տեղ է գտել սույն Նախագծում:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.

  • 2017-2019թթ. ՄԻՊ ԳԾ-ում կամրագրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների կողմից ներկայացված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հրատապ լուծումներ պահանջող նոր միջոցառումներ,
  • Փոփոխությունների և լրացումների կենթարկվի ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման Հավելված N 1-ը, ինչի շնորհիվ պետական մարմինները կապահովեն իրենց իրավասությանն առնչվող միջոցառումների արդյունավետ և անշեղ կատարումը:

 

  • Քննարկվել է

    11.12.2018 - 26.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սփյուռք

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1801

Տպել