Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1416-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի  5-ի N 1416-Ն որոշման կիրարկումն առաջացնում է բացեր, մի շարք խնդիրներ, բացի այդ որոշմամբ սահմանված կարգում կան անհամապատասխանություններ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, որոնք նպաստում են փորձաքննության թերի կատարմանը կամ սահմանում են ոչ հավասար խաղի կանոններ տարբեր տնտեսավարողների միջև, ինչը թույլ է տալիս, որ փորձաքննություն կատարող մի տնտեսավարող սուբյեկտը թերի փորձաքննություն կատարի և վերջնական կամ լիարժեք որևէ ախտորոշում չկատարի՝ կասկածելի բոլոր դեպքերը ուղղորդելով փորձաքննություն կատարող պետական կազմակերպություն, որը կատարում է լիարժեք փորձաքննություն, ախտորոշում, ներառյալ հաստատում կամ հերքում: Գործող որոշմամբ սահմանված չէ փորձաքննության իրականացման գործընթացում անհրաժեշտ նմուշառման ակտը: Որոշման մի շարք դրույթներ ունեն վերախմբագրման և հստակեցման կարիք, ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային և կիրարկման առումով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշումը, հստակեցնել ու պարզեցնել բոլոր խնդրահարույց կամ հակասական դրույթները, առավել դյուրին դարձնելով անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացը և այդ գործընթացում ներգրավված կողմերի գործունեությունը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի, Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման մեջ սահմանել հավասար խաղի կանոններ և պայմաններ տարբեր սուբյեկտների միջև (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից:

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար սահմանվում է փաստաթղթի ձև՝ նմուշառման ակտ, որը կհավաստի թե նմուշառումը, թե փորձաքննության նպատակով նմուշների ուղարկումը կամ ներկայացումը, այդ թվում՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարվող նմուշառումը՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: Սահմանվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության տրման ժամկետ: Մի շարք դրույթներ ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային առումով վերախմբագրվել և հստակեցվել են, ինչը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունմամբ:

Հիմք ընդունելով առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը նոր խմբագրությամբ:

Միաժամանակ մեղրի պարտադիր փորձաքննության պահանջը բխում է՝

  1. Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ փորձաքննության ենթակա են չվերամշակված կենդանական ծագման հումքը և մթերքը, չվերամշակված կենդանական ծագման կերատեսակները, բեղմնավորիչ նյութերը` սերմնահեղուկ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու:
  2. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 9-րդ հավելվածի 3-րդ կետից, համաձայն որի՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև արտադրանքի նույնականացման կանոնները, համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաները և ընթացակարգերը։ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, 30-րդ հոդվածի 1-ին մասից, համաձայն որի՝ Մաքսային միության մաքսային տարածք շրջանառության համար բացթողումից առաջ կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության՝ ձկնային սննդամթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, եւ ուղեկցվում է անվտանգությունը հաստատող տվյալներ պարունակող փաստաթղթով:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը:

  • Քննարկվել է

    26.11.2018 - 12.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6143

Տպել