Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ավելի քան 70 համայնքներ գրավոր ներկայացրել են օրենքի կիրակման ընթացքում առաջացած հետևյալ հիմնական խումբ խնդիրները՝

  • համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկահոլայինխմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տրամադրման նպատակով՝ վաճառքի կամ իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում տոնավաճառներ կամ փառատոններ կազմակերպելու կամ մասնակցելու թույլտվության համար տեղական տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.

Ընթացիկ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ անհրաժեշտ է լուծել համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար տեղական վճարի սահմանման ընթացքում առաջացող խնդիրները:

Համայնքների կողմից ներկայացվել են նաև առաջարկություններ՝ օրենքում կատարելու լրացում, կանոնակարգելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման վճար սահմանելու գործընթացը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև համայնքների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, վճար սահմանելու անհրաժեշտությամբ :

 

  • Քննարկվել է

    23.11.2018 - 09.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9905

Տպել