Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման լրամշակված նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 26.11.2018 16:01:43 Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Նախագծով նախատեսվում են առողջությամբ պայմանավորված սահմանափակումներ, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա, ուստի դրանք կարող են դիտարկվել որպես հաշմանդամության հիմքով խտրականություն։ Մասնավորապես՝ հիվանդությունը կամ դրա բացակայությունը հիմք ընդունելով ոչ ոք չի կարող պնդել, որ անձը արդյունավետ և լիարժեք չի կատարի իր պարտականությունները։ Ուստի՝ նման սահմանափակումները չեն լուծում այն խնդիրները, որոնց համար դրանք ստեղծվում են։ Առաջարկում ենք նախագիծը հանել քննարկումից և օրակարգային դարձնել հիվանդության հիմքով աշխատանքային իրավունքների սահմանափակման քաղաքականությունից հրաժարվելու գործողությունների պլան՝ իրականցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համապատասխանող միջազգային փորձի ուսումնասիրություն։ Այս հարցը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցը դիտարկելիս, որի ժամանակ կոմիտեն արտահայտել է իր դիրքորոշումը նման քաղաքականության խտրական լինելու վերաբերյալ։