Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 41-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դեպքերը:

Եթե հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստանում են հատուցում, ապա Օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կենսաթոշակի իրավունք չունեն: Հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո նշված անձինք ձեռք են բերում վերոհիշյալ հոդվածներով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Համանման դրույթ նախատեսված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով` պարգևավճարների համար:

Գործող իրավակարգավորումների հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ անձը կամ պետք է ստանա զինվորական կենսաթոշակ և պարգևավճար, կամ հատուցման գումար:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝ իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետներում հատուցում վճարել նաև հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

Այսինքն, հնարավոր է իրավիճակ, երբ զինվորական կենսաթոշակների նշված տեսակները նշանակելուց հետո, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրի որոշմամբ անձը միաժամանակ ստանա հատուցման գումար:

Ստեղծվում են անհավասար պայմաններ իրենց զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի իրավունքը մինչև հատուցման գումար ստանալը կամ հատուցման գումարը ստանալուց հետո իրացրած անձանց միջև: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1 կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու դեպքում.

2 կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո դիմելու դեպքում` դադարեցնելու օրվանից:

Միաժամանակ, նշված դրույթների կիրարկման համար անհրաժեշտ` զինկենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին հատուցման գումար նշանակելու վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովելու համար օրենքի 47-րդ կետում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված հատուցման հիմնադրամից տվյալներ ստանալու կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումների մեջ:

 

 

 

 

 

 

  

  • Քննարկվել է

    20.11.2018 - 06.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6791

Տպել