Հիշել նախագիծը

««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էդգար Խաչատրյան 21.11.2018 19:12:46 Կադաստրի կոմիտեի նախագահ՝ Ս.Պետրոսյանի ելույթների և հայտարարություններին, որոնցում նա պնդում էր, որ ոլորտը պետք է ազատականացնել և լիազորություները փոխանցել ինքնակարքավորվող մարմիններին, հակառակ նման օրենքի նախագիծ է դրվում շրջանառության մեջ, որը ավելացնում է կադաստրի կոմիտեի լիազորութունները և սահմանում է տոտալ վերահսկողություն, հաշվի չառնելով գնահատողների կարծիքը և առաջարկները: Նման գործելաոճը բնորոշ էր նախկին ռեժիմին:
2 Arsen Kostanyan 21.11.2018 20:55:37 Այս նախագիծը ժամանակավրեպ է։ , եվ այն պետք է մշակվի գնահատողների , գնահատման կազմակերպությունների, իրավաբանների անշարժ գույքի գործակալների եվ գնահատման հետ առնչվող այլ կազմակերպությունների հետ առանց շտապողականության , իսկ սա զուտ անհաջող մի փորձ է
3 Վահե Մանուկյան 23.11.2018 14:55:17 ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը ՀՀ-ում գործող գնահատողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր տեսլականը այս ոլորտի զարգացման և կայացման վերաբերյալ, այն է ոլորտը տանել ինքնակարգավորման և գնահատողների ինքնակազմակերպված միությունների ձևավորման ճանապարհով: Ողջունելի ենք համարում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարի նման նախաձեռնությունը, սակայն առաջարկելով նախկին իշխանությունների կողմից մշակված ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հակասական է դիտվում գնահատողների ինքնակարգավորման գործընթացի իրականացման ֆոնին: Առաջարկում ենք ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հետամուտ լինի իր իսկ հռչակած ոլորտի ազատականացման և ոլորտն ամբողջովին ինքնակարգավորման տեղափոխելու գաղափարին այն պարագայում, որ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարությունից հետո ձևավորման փուլում է գտնվում Գնահատողների ինքնակարգավորվող միություն <<Փորձագիտական խորհուրդ>> ոչ առևտրային կազմակերպությունը: Արդյունքում պետք է շրջանառությունից հետ կանչվի ներկայացված օրենքի նախագիծը և հնարավորություն ընձեռնի ոլորտում գործող գնահատողներին ակտիվ մասնակցել նոր օրենքի նախագծի մշակման գործընթացին:
4 Վահե Մանուկյան 23.11.2018 15:05:14 Ներկայացված օրենքի նախագիծը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք տարբեր իրավաբանների պնդմամբ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին և գնահատման միջազգային ստանդարտների մի շարք կետերին: Մասնավորապես Հոդված 17-ի 1-ին կետը, այն է ՙԳնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ:՚ իրենից ներկայացնում է վարձու աշխատողների (գնահատողների) աշխատանքային և քաղաքացիական իրավունքների սահմանափակում:
5 Վահե Մանուկյան 23.11.2018 15:08:52 Ներկայացված օրենքի նախագիծը ընթերցելուց հետո տպավորություն է, որ այն միտված է կարգավորելու բանկային համակարգում գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների և նրանց գնահատողների փոխհարաբերությունները, սակայն անտեսելով և հաշվի չառնելով գնահատման մնացած դաշտը, որի մաս են կազմում փորձագետները վնասի գնահատողները և այլն:
6 Վահե Մանուկյան 23.11.2018 15:19:15 Այս նախագծում շատ հատկանշական է այն փաստը, որ Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքը վերախմբավորվում է Գնահատման գործունեության մասին օրենքի, իր մեջ ներառելով նաև շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների, բիզնեսի գնահատման դեպքերը: Սակայն լիազոր մարմին է համարվում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, ինչը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ավելին ուսումնասիրելով միջազգային փորձը կարող ենք փաստել որ նման գործունեությունները կարգավորվում և վերահսկվում են Ասոցիացիաների, միությունների, գնահատողների պալատների միջոցով, որոնք ունեն հստակ մեխանիզմներ և մասնագիտական փորձ, գիտելիքներ դա իրականացնելու համար:
7 Վահե Մանուկյան 23.11.2018 15:58:47 Գնահատողների կողմից բազմիցս անդրադարձ է կատարվել (բողոքի տեսքով) սույն Նախագծի հոդված 23-ի 67 կետի 2 ենթակետին, որը վերաբերվում է գնահատողների կողմից կազմված գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի սահմանմանը: Ըստ որի գնահատողը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցում ոչ ավելի հաճախ, քան երկու տարին մեկ անգամ: Գտնում եմ, որ գնահատողների կողմից կազմված գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունները պետք է իրականացվեն բացառապես շահառուի կողմից ներկայացված բողոքի (բողոքների) հիման վրա, ինչը հաջողությամբ կիրառվում է միջազգային պրակտիկայում: Ավելին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարի կողմից հայտարարվել է, որ այս դրույթը իրենց նույնպես մտահոգում է սակայն ներկայացված նախագծում դա չի հավել:
8 Հովհաննես Փափազյան 24.11.2018 01:41:04 Սույն օրենքի նախագիծը հակասում է “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի (ընդունվել է 21.03.2018թ.) 17-րդ “Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը” հոդվածի 5-րդ մասի “Արգելվում է կատարել” 3-րդ ենթակետի մեջբերում եմ, “շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի” պահանջներին: Սույն նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ ենթակետը հղում է անում նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերին, իսկ նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը իր հերթին հղում է անում օրենքի շահառուների հետ չքննարկված նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետի վրա: Այսինքն սույն նախագծում առկա է խախտում այն է՝ շարունակական հղում, որը արգելվում է Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի (ընդունվել է 21.03.2018թ.) վերոնշյալ (17-րդ հոդված 5-րդ մաս 3-րդ ենթակետ) հոդվածով: Սա նշանակում է, որ սույն օրենքի նախագիծը ենթակա է լրամշակման:
9 Հովհաննես Փափազյան 01.12.2018 01:27:05 Սույն օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում, որպես գնահատման պարտադրի դեպքեր ներկայացված են համապատասխանաբար “անշարժ գույքի գրավադրման դեպքերում” և “անշարժ գույքի ապահովագրության դեպքերում” դրույթները: Դեռևս մեկ տարի առաջ այս դրույթների վերաբերյալ ներկայացրել և հիմնավորել եմ իմ առարկությունները https://www.e-draft.am/projects/605/digest (կետ 15), որը լիազոր մարմինը ընդունել է մասնակի, և օրենքի նախագիծը լրաշակել է: Ոչ ամբողջությամբ՝ մասնակի ընդունելու համար, լիազոր մարմինը ներկայացրել է 4 հիմնավորում: Այժմ հրապարակային անրադառնանք լիազոր մարմնի կողմից բերված հիմնավորումներին և ներկայացնենք լիազոր մարմնի կողմից նախկինում բերված հիմնավորումների և նպատակների հակաօրինականությանը: Եվ այսպես լիազոր մարմնի կողմից որպես մասնակի ընդունման հիմնավորում և նպատակ ներկայացել է, որ 1. Գրավադրման գործարքների թափանցիկության ապահովում, 2. Վարկատու կազմակերպության կողմից վարկառուների նկատմամբ կանխակալ մոտեցման բացառում, 3. Վարկային ռիսկերի նվազեցում, 4. Գրավի առարկա հնադիսացող անշարժ գույքի հարկադիր օտարման դեպքում արժեքի հետ կապված վեճերի բացառում https://www.e-draft.am/projects/605/digest: Ներկայացված վերոգրյալ 4 կետերի հիմնավորումից ակնհայտ երևում է որ դրանք հակասում եմ “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի “Նորմատիվ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջները” 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին այն է մեջբերում եմ “ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԻՐ ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ”: Նշվածից բացահայտ ակնառու է, որ մասնակի ընդունման հիմնավորումը և բերված փաստակ-հիմնավորումները հակասում են վերոգրյալ օրենքին: Քանի որ գրավադրման գործարքների թափանցիկությունը (1), վարկառուների նկատմամբ կանխակալ մոտեցումը (2), վարկային ռիսկերի նվազեցումը (3) և հարկադիր օտարման դեպքերը (4) դուրս են սույն օրենքի նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից և չեն կարող, ինչպես նաև վերոգրյալ օրենքի դրույթով իրավունք չունեն կարգավորվել սույն օրենքի շրջանակներում:
10 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:20:55 Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը Գույքի գնահատումը՝ ինչպես շարժական, այնպես էլ անշարժ, ՀՀ-ում գործող իրավական ակտերով և օրենքներով, հանդիսանում է նաև դատական փորձաքննության տեսակ և այն կատարվում է դատական փորձագետների կողմից, որն էլ իր հերթին՝ դատավարական գործընթացում, նախաձեռնողի համար, կարող է հանդիսանալ ապացույցներից մեկը և բնականաբար, դատական փորձաքննության շրջանակներում կատարված գույքի գնահատումները ներկայումս կատարվում են և կատարվելու են ինչպես գործող “Անշարժ Գույքի Գնահատման Մասին Օրենք”-ի դրույթների, այնպես էլ սույն օրենքի նախագծում մեջ բերված դրույթների համաձայն՝ ընդունվելու և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում: Հիշեցնենք նաև, որ փորձաքննության նշանակման և փորձագիտական եզրակացության շրջանակներում գնահատում իրականացնելու նախաձեռնողներ՝ բացի դատական, նախաքննության և հետաքննության մարմիններից կարող են հանդես գալ և այլ անձինք մասնավորապես Հարկադիր Կատարողները, Մաքսային Կոմիտեն, Ապահովագրական ըներությունը, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, Ֆինանսական Համակարգի Հաշտարարը, որոնց ՀՀ-ում արդեն իսկ գործող օրեսնդրությամբ տրված է նման իրավասություն: Նշված ոլորտում, մեր ունեցած երկարամյա փորձից ելնելով, կարող ենք խորին համոզմամբ պնդել, որ սույն օրենքի նախագծը՝ ներկայիս իր ձևակերպմամբ, ուժի մեջ մտնելու դեպքում, կխաթարի ՀՀ-ում գործող դատական փորձագետների կողմից կատարվող փորձաքննությունների շրջանակներում՝ շարժական գույքերի գնահատումներով, նախաքննական մարմինների համար ապացույցներից մեկը հանդիսացող եզրակացությունների ձեռք բերումը, եթե չասենք, որ ոլորտը կբերի մեղմ ասած կոլապսի, քանի որ նշված փորձագետները, սույն օրենքի ուժով, այլևս իրավունք չեն ունենալու շարժական գույքի գնահատումներ իրականացնելու՝ որովհետև օրենքը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ուղղակի չեն ունենալու գնահատողի որակավորման վկայականներ, նման մտահոգություն և այլ բազում հիմնավորումներ մեր կողմից հայտնվել է դեռևս օրենքի նախագծի մշակման և վերամշակման տարբեր փուլերում, և ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ներկայացվել է օրենքի նախագիծը մշակողներին: Եվս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սույն օրենքի նախագծով, ՀՀ-ում գործող դատա-ապրանքագետ փորձագետներին (նման փորձաքննություններ իրականացնում են ՀՀ Արդարադատության Նախարարության Փորձագիտական Կենտրոնը, ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փորձաքննությունների Ազգային Բյուրո), որոնք տևական ժամանակ (տասնամյակներ) զբաղվել են միայն շարժական գույքի գնահատմամբ և բնականաբար անշարժ գույքի ոլորտին վերաբերող հարցերին տիրապետոլու որևէ պարտավորվածություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներ չեն ունեցել, ներկայումս պարտադրվելու են որակավորման վկայական ստանալու համար մասնակցել որակավորման քննության, որի շրջանակներում առաջադրված հարցերը վերաբերելու են անշարժ գույքի ոլորտին: Առաջարկում ենք, սույն օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել հետևյալ կերպ. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների գնահատման, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լիազոր պետական մարմնի կողմից անշարժ գույքի կադաստրային գնահատման, Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման դեպքերում գույքի գնահատման, ինչպես նաև փորձագիտական գործունեության արդյունքում կատարված գնահատումների վրա:
11 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:21:48 Հոդված 3. Գնահատման մասին օրենսդրությունը Առաջարկում ենք գնահատման միջազգային ստանդարտները հստակ ներառել սույն օրենքի նախագծի օրենսդրության ցանկում, և Հոդված 3.-ը վերաշարադրել հետևյալ կերպ. Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:22:17 Հոդված 11. Գնահատման կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը Առաջարկում ենք վերաշարադրել «գնահատող(ներ)ի հետ կնքված աշխատանքային պայմանագր(եր)ի պատճեն(եր)ը» նախադասությունը «տեղեկանք գրանցված գնահատող(ներ)ի մասին» նախադասությամբ, քանի որ աշխատանքային պայմանագիրը իր մեջ ներառվող որոշ դրույթներով հանդերձ հանդիսանում է, ինչպես առևտրային, այնպես էլ անձնական գաղտնիք։ Իսկ ինչպես հայտնի է առևտրային և անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
13 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:22:59 Հոդված 11. Գնահատման կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը Կտրականապես դեմ ենք սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով և 8-րդ մասով սահմանված պահանջների դրույթներին: Այս դրույթի պահանջները հակասում են ՀՀ սահմանադրությանը, գործող օրենքներին, ուստի խիստ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել այս դրույթը: Քանի որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործունեության համար և այլ անձինք (թե իրավաբանական թե ֆիզիկական) պարտավոր չեն պատասխանատվության ենթարկվել ոչ իրենց կողմից կատարված խախտունների համար: Գտնում ենք, որ նման մոտեցում նաև անտրամաբանական է: Բացի այդ կարծում ենք, որ նման ձևակերպումը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Ավելին գնահատող կազմակերպությունների համար գործունեության դադարեցումը մեկ տարի ժամկետով հանդիսանում է անհամարժեք պատիժ, որը կհանգեցնի արհեստականորեն այդ կազմակերպություններին շուկայից դուրս մղման և դրանց լուծարմանը: Իսկ որ ամենակարևորներից է, այդ դեպքում կտուժեն այդ կազմակերպություններում աշխատող այլ բարեխիղճ գնահատողներ: Բերենք մեկ օրինակ. ենթադրենք մի տեսական իրավիճակ, եթե ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՒՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ 3 ՏԱՐԲԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ 3 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԱՊԱ ՏՎՅԱԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ, կամ որ նույնն է հիվանդանոցների, դատարանների, քննչական մարմինների և այլնի դեպքերում: Կարծում ենք որ այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ նման դրույթի պահանջները անտրամաբանական են և չեն կարող կյանքի կոչվել: Ուստի առաջարկում ենք ընդհանրապես հանել այս դրույթը:
14 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:23:23 Հոդված 13. Հաշվետվության տվյալների վիճահարույց լինելը Սույն հոդվածը ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ է պարունակում, քանի որ լիազոր մարմինը բացի շահառուների պահանջով և նախօրոք սահմանված ստուգումների ժամանակացույցից, հնարավորություն է ստանում իր նախաձեռնությամբ՝ առանց հիմքերի, ցանկացած պահի իրականացնելու գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվում է համապատասխան եզրակացություն, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության և դրա թերագնահատման կամ գերագնահատման վերաբերյալ։
15 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:24:08 Հոդված 15. Գնահատման կազմակերպության և գնահատողի իրավունքներն ու պարտականությունները: Սույն օրենքի նախագծի լրամշակված տարբերակի 15-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ունենք հետևյալ դիտարկում, այն է կարծում ենք գնահատման կազմակերպության և գնահատողի իրավունքները ևս պետք է տարանջատված լինեն միմյանցից, ինչպես տարանջատված են պարտականությունները: Քանի որ գնահատողը և գնահատման կազմակերպությունը ինչպես իրավական տեսանկյունից, այնպես էլ գնահատման գործունեության ողջ ընթացքում իրականացվող գործառույթում ունեն տարբեր կարգավիճակներ: Բացի այդ գնահատողները հանդիսանում են գնահատման կազմակերպության աշխատակիցներ: Հետևաբար գնահատողների և գնահատման կազմակերպության իրավունքները պետք է տարբերվեն են միմյանցից: Հատուկ ուզում ենք ընդգծել, որ տարբեր իրավունքներ ասելով նկատի չունենք որ մեկի իրավունքը գերակա է, մյուսի նկատմամբ կամ մեկը պետք է ունենա ավելի շատ իրավունք քան մյուսը և այլն: Այլ ընդամենը ցանկանում ենք ընդգծել որ գնահատման գործընթացի պրոցեսում յուրաքաչյուրը ունի իր ֆունկցիա իրեն հատուկ իրավասությունները և պարտականությունները:
16 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:25:03 Հոդված 20. Գնահատման մասնագիտական որակավորման տեսակները, ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը Օրենքի նախագծով նախատեսվում է որակավորման քննությունները անցկացնել երկու փուլով՝ թեստավորման և բանավոր։ Նախ նշենք, որ ներկայումս որակավորման քննությունները անցկացվում են միայն թեստավորման եղանակով, ուստի անհասկանալի և ռիսկային է բանավոր քննությունների ներմուծման գաղափարը։ Նախկինում անցկացված բանավոր քննությունների պրակտիկայից ելնելով վստահ և համոզված ենք, որ նորից բանավոր քննությունների ներմուծման գաղափարը կբերի կոռուպցիոն մեծ ռիսկերի, ինչպես նաև բանավոր քննության արդյունքները կախված կլինեն հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ կարծիքներից և վերջիներիս անձնական շահագրգռվածություններից: Իսկ նման մոտեցումը կհանգեցնի գնահատման գործունեության ոլորտում ոչ կոմպետենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց առկայությանը դրանցից բխող հետևանքներով: Ուստի առաջարկում ենք բանավոր քննությունների անցկացման գաղափարը ընդհանրապես բացառել, հզորացնելով խստացնելով թեստավորման եղանակը։
17 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:25:27 Հոդված 20. Գնահատման մասնագիտական որակավորման տեսակները, ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը. Առաջարկում ենք որակավորման քննությունները անցկացնել նաև թղթային տարբերակով՝ այսինքն հնարավորություն տալ հայտատուին ընտրելու թե որ եղանակով է ցանկանում հանձնել քննությունը։ Այս առաջարկը ևս հիմնված է թեստավորման եղանակով անցկացվող քննությունների պրակտիկային վրա: Բացի այդ թղթային տարբերակը կբացառի համակարգչային եղանակով անցկացվող քննությունների վրա “կողմնակի” անձանց ներգործության ռիսկը: Ինչպես նաև հնարավորություն կտա այն ֆիզիկական անձանց, ովքեր առավել արհեստավարժորեն (նկատի ունենք քննությունների համար հատկացված ժամանակը) չեն կարողանում օգտվել համակարգչային տեխնիկայից:
18 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:25:52 Հոդված 22. Վկայականի գործողության դադարեցումը Օրենքի նախագծի այս դրույթին նախկինում ևս անրադարձել ենք, սակայն նախագիծը մշակողների կողմից անտեսվել է, այժմ նորից ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը. «Սույն օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով» : Իսկ 3-րդ մասի համաձայն «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ: Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է մեկ ամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:»: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասում ասվում է «Սույն հոդվածի 1-ի մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից:»: Սա նշանակում է, որ մի կողմից գնահատողին իրավունք է վերապահվում լիազոր մարմնի որոշումը դատական կարգով բողոքարկելու, այսինքն նախագիծը մշակողները չեն բացառում լիազոր մարմնի (մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա) կողմից տեսականորեն կայացված ոչ իրավաչափ որոշման հավանականությունը, մյուս կողմից լիազոր մարմնի այդ որոշումը ուժի մեջ է մտնում հաջորդ օրվանից, այսինքն գնահատողը անկախ դատական կարգով բողոքարկելու իր իրավունքը իրացնելու հանգամանքից այդ ժամանակահատվածում զրկվում է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Նման մոտեցումը հակասում է անմեղության կանխավարկածի գաղափարին, որը սահմանված է ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածում այն է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»: Բացի այդ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ի մասը սահմանում է. «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ…..:»: Ուստի առաջարկում ենք. լիազոր մարմնի կայացրած որոշումը ուժի մեջ մտնի մեկ ամիս հետո եթե այն դատական կարգով չի բողոքարկվել, իսկ եթե բողոքարկվել է, ապա մինչև օրինական ուժի մեջ մտած դառավճռի կայացման օրվան հաջորդող օրվանից: Նման պարագայում կպահպանվի, անմեղության կանխավարկածի գաղափարը և սահմանադրական դրույթի պահանջը:
19 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 16:26:13 Հոդված 22. Վկայականի գործողության դադարեցումը» 1-ին մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի վերաբերյալ: Նշված հոդվածի կետերը պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, շահերի բախում և առավելապես հիմնված են սուբյեկտիվ կարծիքի վրա, քանի որ վկայականի գործողության դադարեցման համար հիմք հանդիսացող տոկոսային շեղումների (30% և ավել գերագնահատումներ ու թերագնահատումներ) հաշվարկման որևէ մեթոդոլոգիա հիմնավոր մեխանիզմ, ձև, կամ կարգ, օրենքի նախագծում հստակեցված ու պարզաբանված չէ։ Այսինքն օրենքի նախագծով նախատեսված այս կետերը լիակատար չեն և չեն կարգավորում այս իրավահարաբերությունների առանձնահատկությունները, որոնց պահանջները սահմանված է “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածներով, ինչպես նաև Իրավական Ակտերի Մեթոդական Ցուցումներով ընդունված 05․04․2012թ․թիվ 13 արձանագրային որոշմամբ: Բացի այդ հարց է առաջանում թե ով և ինչ մեխանիզմով է որոշվելու, որ հստակ թերագնահատված կամ գերագնահատված է գնահատված օբյեկտի արժեքը 29% կամ 31%-ով, որը “մանևրելու” “անձնական շահագրգռվածության” հնարավորություն է տալիս վերահսկողներին։ Կամ որ մեթոդոլոգիայով և ինչ հիմնավորմամբ է որոշված թույլատրելի ու անթույլատրելի շեղումների տոկոսային սահմանաչափերը, այն դեպքում, որ մեր երկրում նույն և/կամ նմանատիպ գույքի վերաբերյալ առաջարկների և պահանջարկների միջև առկա են էական տարբերություններ որոնք գերազանցում են օրենքի նախագծով առավելագույնը 80%-ի նախատեսված սահմանը: Ավելին գնահատված օբյեկտի արժեքի որոշումը իր մեջ պարունակում է թվաբանական գործողությունների իրականացում, որը իր մեջ պարունակում է տեխնիկական և/կամ մեխանիկական վրիպակների, սխալմունքների հավանականություն, որի արդյունքում հնարավոր է ինչպես թերագնահատումներ, այնպես էլ գերագնահատումներ, որոնց սահմանաչափերը կարող են գերազանցել նշված տոկոսային սահմանաչափերը: Այսինքն այստեղ շատ կարևոր հանգամանք է հանդիսանում այն փաստի պարզաբանումը ու հիմնավորումը, որ գերագնահատումները կամ թերագնահատումները կատարվել են միտումնավոր, այսինքն ինչ ինչ պատճառներից, շահագրգռվածությունից ելնելով, թե տեխնիկական և/կամ մեխանիկական վրիպակները, սխալմունքները հանգեցրել են գնատված օբյեկտի արժեքի թերագնահատման կամ գերագնահատմանը: Ուստի անհրաժեշտ է հստակ տարանջատել թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել թերագնահատում կամ գերագնահատում: Առաջարկում ենք օրենքի նախագծով առաջարկվող ստուգումների անցկացման մեխանիզմները և կարգը ամբողջությամբ վերանաել, բացառելով սույն վերամշակված տարբերակով առաջարկվող մոտեցումը:
20 "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 02.12.2018 19:06:12 Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Հոդված 10. Պայմանագրի պարտադիր պայմանները Սույն օրենքի նախագծի 4-րդ հոդվածում՝ “Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները” տրվել է “Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր” սահմանումը այն է՝ “լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող ծրագրային ապահովում (այսուհետ՝ Հաշվառմանծրագիր), որում լրացվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ”: Բացի այդ 10-րդ հոդվածի “Պայմանագրի պարտադիր պայմանները”, 2-րդ մասի “Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ” 1-ին կետում նշված է “գնահատվող օբյեկտի անվանման և ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ”: Նման ձևակերպումները հակասում են “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի այն է՝ “Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ ԲԱԶՄԻՄԱՍՏ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ԱՊԱՀՈՎԵՆ ԴՐԱՆՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ” պահանջներին: Ավելին նշված հոսվածները հակասում են նաև ՀՀ Կառավարության կողմից 05.04.2012թ. ընդունված թիվ 13 արձանագրային որոշման “Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ” 10.6 բաժնի կետերով սահմանված դրույթների պահանջներին: Քանի որ սույն օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տրված գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագրի սահմանումում ներկայացված ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ներկայացված ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ բառակապակցությունները ունեն բազմիմաստ նշանակություն, միանշանակ չեն ընկալվում և չեն ապահովում դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: ՀԵՏԵՎԱԲԱՐ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՆԹԱԿԱ Է ԱՌՆՎԱԶՆ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ: