Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը և հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Զենք կրելու իրավունք ունեցող Դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը եվ հատկացվող զենքի տեսակը, ձԵՎը, մոդելը, քանակը, ինչպես նաԵՎ հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին»կառավարության որոշման ընդունման

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը: Ընդ որում, նույն օրենքի 56-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը:   

Վերոնշյալը վկայում է դատական կարգադրիչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանող Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը և հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝

  • զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը,
  • դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատական կարգադրիչներին հատկացվող զենքի և հատուկ միջոցների կապված  հարցերը:

 

  • Քննարկվել է

    15.11.2018 - 01.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1251

Տպել

Առաջարկներ`

Լևոն Ղազարյան

15.11.2018

Անտրամաբանական է կոնկրետ հաստիքին հատկացվելիք զենքի տեսակների տարանջատումը։ Չեմ կարծում, որ լինի այնպիսի մի մասնագետ, որը կհիմնավորի կոնկրետ պաշտոնի տեսակով պայմանավորված հատկացվելիք զենքի տեսակի (լառայողական_մարտական, քաղաքացիական_գազային) տարանջառման անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ դատական կարգադրիչների կոնկրետ տեղակայման և ծառայության իրականացման վայրի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով իրականացնել զենքի` ըստ տեսակների և քանակի հատկացումը։ Ավելին` նախատեսել նաև տրավմատիկ տեսակի զենքի հատկացում։ Այս պարագայում հնարավոր կլինի գերատեսչական կամ այլ իրավական ակտով սահմանել նաև կոնկրետ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված օրվա հերթափոխի զենքով և հատուկ միջոցներով հագեցվածության աստիճանը, հերթափոխի տարբեր ծառայողներին տարբեր տեսակի զենքեր և հատուկ միջոցներով հատկացնելու դեպքերը։

Տեսնել ավելին