Հիշել նախագիծը
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արտակ Քյուրումյան 24.11.2018 14:00:39 | Ինչու է հարկավոր այս օրենքի նախագիծը, եթե նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: | Չի ընդունվել: | |||
| 2 | Արտակ Քյուրումյան 24.11.2018 19:55:31 | Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած հայտարարելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները: | Չի ընդունվել: |