Հիշել նախագիծը

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 14.11.2018 23:32:27 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից; մասնավորապես անհասկանալի է թե ինչ փաստաթղթեր ի նկատի ունի նախագծի հեղինակը` <..... ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը..> ասելով: խոսքը վերաբերում է այն փաստաթղթերին, որոնք տրամադրվում են այլ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցները գազաբալոնային սարքավորումներվ վերասարքավորելիս /մասնավորապես Արցախի Հանրապետություն, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ/: Նշված երկրներում գրանցված տրանսպորտային միջոցները կթույլատրվեն լիցքավորման իրենց երկրների օրենսդրությմաբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու պայմանով: Այդ փաստաթղթերի ձևանմուշները տեղադրված կլինեն լիազոր մարմնի կայքէջում: Ներկայումս քննարկվում է ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում հիշյալ փաստաթղթերի միասնական ձևանմուշներ սահմանելու հարցը:
2 Նենսի Գևորգիան 14.11.2018 23:32:27 նույն հոդվածի 5-րդ մասի հանաձայն Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման: մինչդեռ պարզ չէ, թե ում կողմից են գազաբալոնները ենթակա խոտանման: նախագծերի փաթեթով առկա չէ նաև չխոտանման համար պատասխանատվություն, ինչպես նաև առկա չէ պատասխանատվություն անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրմանո և վկայագրման համար: նույն դիտողությունը վերաբերում է նաև <Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է:> դրույթին: եթե նախագծի հեղինակի կարծիքով սանկցիաների հարցը կարգավորված է վիվօ-ում առաջարկվող փոփոխությունների նախագծով (h2-ով լրացվող 150.11-րդ հոդվածի 1-ին մաս),ապա կարծում ենք,որ գազաբալոնների խոտանման և ուղեսրահում չտեղադրման պահանջները չեն կարող հանդիսանալ <լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը> ընդհանուր ձևակերպմամբ դիսպոզիցիայի մաս: ընդունվել է մասնակի 5-րդ հոդվածը խմբագրվել է, միաժամանակ անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը համարվում է գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտում, ինչի համար պատասխանատվությունը սահմանված է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում: Նույնը վերաբերվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրմանը:
3 Նենսի Գևորգիան 17.11.2018 23:48:54 նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 2-րդ մասում <Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերն առաջարկում ենք փոխարինել <լիազոր մարմնի կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերով, քանի որ կարծում եմ, որ զուտ փաստաթղթի նմուշի հաստատմամբ աննպատակահարմար է անհարկի ծանրաբենել կառավարությանը: չի ընդունվել Սահմանված նմուշի փաստաթղթերի տրամադրման հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ սահմանվելիք գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացները կանոնանարգող Կարգում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեն կարող հանդիսանալ
4 Նենսի Գևորգիան 17.11.2018 23:50:46 նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը: ընդունվել է հիմնավորումը խմբագրվել է