Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը նրանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս նրանց ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով: Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում:

Գործող կարգի համաձայն` եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով կենսաթոշակի իրավունք` անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից կենսաթոշակ նշանակելու դեպքեր:

Օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս դրանից հաշվանցվում է նույն ժամանակահատվածում այլ կենսաթոշակի գումարը, որն ստանալու իրավունք կունենար անձը` դիմելու դեպքում:

Մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է, բայց նա, ունենալով ծերության, հաշմանդամության կամ կերակրողը կորցնելու դեպքում նպաստի իրավունք, չի դիմում նպաստ նշանակելու համար:

Օրենքի 44-րդ  հոդվածի համաձայն` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայացած և մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:  Ստացվում է, որ եթե անձը դիմել է վերափորձաքննության և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացել է, ապա թաղման նպաստ չի վճարվում:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել վերը նշված` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  1. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1.» ենթակետում լրացվել են «այլ զորքեր» բառերը, որով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվառվի նաև Հայաստանի Հանրապետության զինված այլ ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը.
  2. կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
  3. եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից.
  4. սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս` եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի այսուհետ` նպաստ իրավունք, ապա համարվում է, որ անձը նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը, որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից.
  5. թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին.

Միաժամանակ, Օրենքի հավելվածում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահամնել, որ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է աշխատողի աշխատավարձը և ՀՀ պետական բյուջե է վճարվում  Հայաստանի Հանրապետության դրամով արտարծույթի փոխանակման ծախսերը փոխացվում են միջազգային կազմակերպությանը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

 ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.11.2018 - 28.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7157

Տպել