Հիշել նախագիծը

«Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահավող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱ­ՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2009 թվականի ապրիլի  30-ի N 550-Ն որոշմամբ սահմանվել է ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանության ցանկը:

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար դատական կարգադրիչներին ներկայացվող պահանջները: Զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը Կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ պահանջ է նախատեսված «Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի Սահմանադրության ընդունումից հետո օրենքների համապատասխանեցման արդյունքում համապատասխան ոլորտները կարգավորող որոշ օրենքների անվանումները, համապատասխան մարմինների անվանումները,  ինչպես նաև պաշտոնների համապատասխանեցման վերաբերյալ լիազորող նորմեր պարունակող հոդվածները փոփոխվել են: Համապատասխան մարմիների անվանումները սահմանվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:

Վերոգրյալը վկայում է «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը  սահ­մա­նե­լու և Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության 2009 թվականի ապրիլի  30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանա­չելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահավող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը  սահ­մա­նե­լու և Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության 2009 թվականի ապրիլի  30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած  ճանա­չելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝ ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանեցման հետ կապված հարցերը:

 

 

  • Քննարկվել է

    12.11.2018 - 27.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6972

Տպել

Առաջարկներ`

Լևոն Ղազարյան

12.11.2018

Առաջարկվում է նախագծում կատարել լրացումներ՝ ներառելով ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնները։

Տեսնել ավելին