Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

     Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրվել է <<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր), որն ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2017 թվականի փետրվարի 9-ի ԱԺՈ-282-Ն որոշմամբ:

     Համաձայնագիրը սահմանում է զինվորական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության ապրանքների փոխադրումների պլանավորման և իրականացման ժամանակ կողմերի փոխգործողությունների, կողմ երկրների և համաձայնագրի կողմ չհամարվող երկրների տարածքով դրանց տարանցման կարգը, ինչպես նաև սահմանում է փոխադրումների անվտանգության պահպանման կարգը համատեղ միջոցառումների և զորավարժությունների, խաղաղարար գործողությունների, արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման ժամանակ` կողմերի լիազորված մարմինների նախնական համաձայնեցումից և պլանավորումից հետո:

     Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, կողմերը համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ ավանդապահին իրազեկում են լիազոր մարմինների նշանակման մասին:

     ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 17.02.2017թ. N 01526 գրությամբ միջնորդում է սահմանված կարգով նախաձեռնել լիազորված մարմնի նշանակման գործընթացը, որի շրջանակներում նպատակահարմար է որպես լիազոր մարմին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 

     Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Քննարկվել է

    20.03.2017 - 04.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8019

Տպել