Հիշել նախագիծը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

... 2018 թվականի N …-Ն

 

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի դրույթները/ 1-ին, 2-րդ և 10-րդ կետերը, ինչպես նաև նպատակ ունենալով մարզերում խթանել տնտեսական ակտիվությունը  և ընդլայնել զբաղվածությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
  2. Հաստատել պետական աջակցության տրամադրման նպատակով մարզերում ներդրումային ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն հավելված N 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. ...
Երևան

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

...-ի N ...-Ն որոշման

     

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության կարգը:
    • Սույն կարգի իմաստով պետական աջակցություն է համարվում․

ա) ֆինանսական աջակցություն, որը կարող է տրամադրվել բացառապես Ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 250.0 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Ֆինանսական աջակցությունը ենթակա է վերադարձման Ծրագիրը մեկնարկելուց 5 տարի հետո 5 տարվա ընթացքում՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

բ) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների, շենք- շինությունների) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը, որը կարող է օգտագործվել բացառապես Ծրագրի իրականացման նպատակով և որի շուկայական արժեքը չպետք է գերազանցի Ծրագրի արժեքի 30 տոկոսը: Անշարժ գույքը տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված N2 ձևով ներկայացված անշարժ գույքին համապատասխան պետական անշարժ գույքի առկայության դեպքում՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագիրը ստորագրելուց հետո 1 ամսյա ժամկետում: Անշարժ գույքը ենթակա է վերադարձման սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

1.2 Անձի սնանկացման, լուծարման, գործունեության դադարեցման դեպքում ենթակա է վերադարձման միայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը: Ֆինանսական աջակցությունը սույն մասում նշված դեպքերում չի վերադարձվում:

  1. Սույն կարգով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է բացառապես մշակող արդյունաբերության ոլորտում իրականացվող Ծրագրերի համար, բացառությամբ էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների:
  2. Պետական աջակցություն ստանալու համար անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
  3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիր` համաձայն N 1, 3 և 4 ձևերի.

2) ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների և անհրաժեշտ անշարժ գույքի ցանկերը` համաձայն N 2 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:

  1. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար:
  2. Դիմումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` ոլորտի լիազոր պետական մարմին)` կարծիքի և գնահատման:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և ոլորտի լիազոր պետական մարմինը` 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:
  4. Ծրագիրը գնահատվում է համաձայն հետևյալ չափորոշիչների`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն

2) զբաղվածության ընդլայնում

3) արտադրողականության բարձրացում

4) արտահանման ուղղվածություն

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձ

6) անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմանը։

  1. Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը`

Ծրագիրը գնահատվում է անձի կողմից ներկայացված չափորոշիչների հիման վրա` հետևյալ մեթոդաբանությամբ`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 7 միավոր.

2) զբաղվածության ընդլայնումը` գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% աշխատատեղերի ավելացման, կամ մինչև 20 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30%-50% աշխատատեղերի ավելացման, կամ 20-50 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 50%-ից ավելի աշխատատեղերի ավելացման, կամ 50 և ավելի նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 7-10 միավոր:

Տոկոսային արտահայտությամբ աշխատատեղերի ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման քանակների միջև գնահատականի տարբերության դեպքում անձը գնահատվում է երկու բաղադրիչների առավել բարձր գնահատականով.

3) արտադրողականության բարձրացում` գնահատվում է առավելագույն 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 8-րդ կետի 4-րդ և 7-րդ սյունակներում նշված ցուցանիշները։ Նոր ստեղծվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի դեպքում համեմատվում է տվյալ ճյուղի միջին արտադրողականության հետ.

4) արտահանման ուղղվածությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրանքի արտահանման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտահանման դեպքում` 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտահանման դեպքում` 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր հաջորդ տարվա ցուցանիշը նախորդի նկատմամբ.

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի մինչև 50%-ը` գնահատվում է 0-3 միավոր,

բ. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի 50%-100%-ը` գնահատվում է 4-6 միավոր,

գ. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի 100%-ից ավելի` գնահատվում է 7-10 միավոր.

6) դիմումի ներկայացման օրվա դրությամբ անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը։ Ընդ որում`

ա. միջին՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերերը` գնահատվում է 1 միավոր,

բ. փոքր՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ գնահատվում է 2 միավոր,

գ. գերփոքր՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ գնահատվում է 3 միավոր։

Նոր ստեղծվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի դեպքում անձը գնահատվում է որպես գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կողմից ներկայացված կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է վերոնշյալ փաստաթղթերը, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
  2. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:
  3. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերը համարվում են դրական, իսկ դրանից պակաս միավոր ստացած ծրագրերը` բացասական:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սահմանված ժամկետում ներկայացրած գնահատականների միջին թվաբանական արդյունքը։
  5. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվում նաև տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ համապատասխան մարմինների կարծիքների բացակայության մասին:
  6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը համապատասխան որոշման նախագիծն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը և ընդունված որոշումը տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:
  8. Պետական աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը անձի հետ կնքում է պայմանագիր՝ համաձայն N 2 հավելվածի:
  9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը համապատասխան կազմակերպություններից պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները (պայմանագրով նախատեսված դեպքում անկախ աուդիտի փորձագիտական եզրակացությունը), դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպություններից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ՝ քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Ծ Ր Ա Գ Ր Ի   Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Ը

  1. Համառոտ նկարագիր (լրացվում է տեքստային)

 

1.

Տեղեկատվություն անձի գործունեության մասին

2.

Տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին

3.

Ծրագրին վերաբերող յուրահատուկ այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

 

  1. Ծրագրի իրականացման նպատակով տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն (հարակից պատվերներ, ծառայությունների մատուցում և այլն)

 

NN
ը/կ

Կազմակերպության ուղղվածությունը

Համագործակցության ձևը

1.

 

 

2.

 

 

 

Ձև N 2

 Ց Ա Ն Կ N 1

 ՁԵՌՔԲԵՐՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 NN 
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը 
(դրամ)

Սարքավորումների արտադրման և ձեռքբերման երկիրը

1

2

3

4

5

6

7

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

N1 ցանկը լրացնելու ուղեցույց

 

1) 2-րդ՝ «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր) սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը, հոսքագծի կամ որևիցե այլ ապրանքի համալրող ապրանքի դեպքում կարող են նշվել նաև դրանց նկարագրերը,

2) 3-րդ՝ «Անվանումը» սյունակի համապատասխան տողում նշվում են յուրաքանչյուր ապրանքի անվանումը (հնարավորության դեպքում մոդելը) և (կամ) նկարագիրը,

3) 4-րդ՝ «Չափի միավոր» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի չափի միավորը` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի:

 

Ց Ա Ն Կ N 2

 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

N

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՄԱԿԵՐԵՍ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1

2

3

4

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

Ձև N 3

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին

 

1.

Անձի անվանումը

 

2.

Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները

 

3.

Կազմակերպաիրավական ձևը

 

4.

Համապատասխանությունը ՓՄՁ-ի սուբյեկտների դասակարգմանը

 

5.

Ուղղվածությունը/գործունեության բնագավառը

 

6.

Ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքները

 

Առկա տարածք

Անհրաժեշտ տարածք

Հողատարածք

 

 

Շենքեր և շինություններ

 

 

Այլ

 

 

7.

Սեփականության ձևը,
այդ թվում՝ բաժնետերեր` ըստ բաժնեմասի

 

1.

2.

3.

4.

8.

Հիմնադրման տարեթիվը

 

9.

Ծրագրի նպատակը

 

10.

Մարքեթինգային քաղաքականության նկարագրությունը

 

11.

Նորարարությունը և մրցակցային առավելությունները

 

12.

Սարքավորումների արտադրության տարեթիվը (միջին)

 

13.

Մաշվածությունը (%)

 

 

  1. Ներդրումներ

 

N

Ուղղվածությունը

Սեփական միջոցները

Այլ միջոցներ

1

2

3

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

 

Ընդհանուր ներդրումներ

 

 

 

  1. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

______________________________________________________________________

 

N 3 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» 1-ին բաժնի՝

ա. 4-րդ տողում լրացվում է անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը (գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, փոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, միջին առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր),

բ. 5-րդ տողում լրացվում է անձի կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում` կատարվում է համապատասխան նշում (օրինակ` «անձի կողմից որևիցե գործունեություն չի իրականացվում»),

գ. 6-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ.մ չափի միավորով,

դ. 7-րդ տողում նշվում է՝ անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում՝ 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները,

ե. 9-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին,

զ. 10-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին,

է. 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` առկայության դեպքում նշելով նաև պայմանագրերի կամ պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում տնտեսության այլ ոլորտների հետ կապը և ազդեցությունը տնտեսության այլ ճյուղերի վրա, համագործակցությունը տարածաշրջանում գործող այլ սուբյեկտների հետ,

ը. 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները,

2) N 3 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 4

  1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

 

NN
ը/կ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

Ցուցանիշ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

2.

Արտադրանք (մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Իրացում (մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

Արտահանում (մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

Արտահանման երկրներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.

Աշխատատեղերի քանակ, այդ թվում՝ նոր ստեղծվող

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.

Միջին աշխատավարձ (հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8.

Արտադրողականություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9.

ԱԱՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.

Շահութահարկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11.

Եկամտային հարկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12.

Այլ հարկեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13.

Դրամական միջոցների զուտ հոսքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14.

Դրամական միջոցների մնացորդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15.

Տարեկան շահույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16.

Կուտակային զուտ շահույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N 4 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» 1-ին բաժնի՝

ա. 2-րդ և 3-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները (առնվազն 10 տարվա կտրվածքով): Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ և 3-րդ սյունակների համապատասխան վանդակներում դրվում է «-» նշան,

բ. 8-րդ տողում նշվում է աշխատանքի միջին արտադրողականությունը (Ա)՝ արտահայտված մլն դրամով

Ա=Հ/Թ,

որտեղ՝ «Հ»-ն համախառն հասույթ, «Թ»-ն անձնակազմի միջին ցուցակային թվաքանակն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

...-ի N ...-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 Ք. Երևան

 _____ ___________20___ թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_____________, մի կողմից, և ________________________,(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հասցեն, գրանցման համարը, ամսաթիվը) ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 201_ թվականի ___________ -ի N -Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

  1. Պայմանագրի առարկան

 

         1.1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում Որոշմամբ սահմանված պետական աջակցության տրամադրումը ընկերությանը, համաձայն Հավելված 1-ի, նոր արտադարության (արտադրությունների) հիմնման, առկա արտադրության ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման նպատակով:

         1.2. Սույն պայմանագրի շրջանակներում որպես պետական աջակցություն է դիտարկվում.

ա) Որոշմամբ սահմանված ֆինանսական աջակցությունը, որը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ ընկերության կողմից սույն  պայմանագրի 3.6 կետի համաձայն ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Ֆինանսական աջակցությունը ենթակա է վերադարձման Ծրագիրը մեկնարկելուց 5 տարի հետո 5 տարվա ընթացքում՝ սույն պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

բ) Որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների, շենք շինությունների) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը: Անշարժ գույքը տրամադրվոււմ է բացառապես Ծրագրի իրականացման նպատակով՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում:

 

 

 

  1. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. Ընկերությանը տրամադրել պետական աջակցությունը՝ սույն պայմանագրի 1.2 կետով սահմանված ժամկետում,

2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում փոփոխել սույն պայմանագրի դրույթները,

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.3 և 3.6-րդ կետերով (առկայության դեպքում նաև 3.6.1 կետով) նախատեսված հաշվետվությունները, նախքան (մինչև) ընկերության կողմից սահմանված ժամկետներում այն ներկայացնելը:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. գործարկել արտադրությունը՝ ծրագրին համապատասխան.

2.3.2. պահպանել սույն պայմանագրի դրույթները՝ ծրագրի իրականացման ժամանակահատվածում.  

2.3.3. տեղեկատվություն տրամադրել ծրագրի ընթացքի վերաբերյալ, և պահպանել հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները՝ համաձայն սույն պայմանագրի 3.3 և 3.6 կետերի.

2.3.4. սույն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում չփոխել տրամադրված պետական աջակցության օգտագործման նպատակային նշանակությունը.     

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ.

2.3.6. իր միջոցների հաշվին իրականացնել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսերը:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

 

 

  1. Հաշվետվություն, մոնիթորինգ և հսկողություն

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.4. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.4.1 Մոնիթորինգի իրականացման արդյունքում կողմերը ստորագրում են նախարարության կողմից մշակված աշխատանքային ծրագրի ընթացիկ իրավիճակի մասին ակտ:

3.5.        Սույն պայմանագրի դրույթների իրականացման նկատմամբ հսկողությունը նախարարությունը իրականացնում է հետևյալ ձևերով.

         3.5.1 ներքին (կամերալ) հսկողություն, որն իրականացվում է նախարարությունում՝  ներկայացրած հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա. 

3.5.2 արտաքին հսկողություն, որն իրականացվում է ընկերության արտադրության տարածքում գտնվելու կամ գործունեության իրականացման վայր այցելության ձևով, ներառյալ աշխատանքային ծրագրի և սույն պայմանագրի պայմանների և աշխատանքային ծրագրի կատարման վերաբերյալ փաստաթղթերի քննարկմամբ և ուսումնասիրմամբ:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ՝ համաձայն սույն պայմանագրի Հավելված 2-ի՝ կցելով արտադրության գործարկումը, տեխնոլոգիաների, սարքավորումների և հոսքագծերի մատակարարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

3.6.1. Ծրագրի արժեքը 500 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում ընկերությունը 3.6 կետով նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև անկախ աուդիտի փորձագիտական եզրակացություն:

        

 

  1. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, սահմանված ժամկետներում չի տրամադրում սույն պայմանագրի 3.6 կետով (առկայության դեպքում նաև 3.6.1 կետով) սահմանված տեղեկատվությունը, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վերադարձնել Որոշմամբ սահմանված պետական աջակցությունը:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

4.2 Վեճերի քննման և լուծման ժամանակահատվածում կողմերը չեն ազատվում սույն պայմանագրով սահմանված իրենց պարտավորություններից:          

 

 

  1. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը պետք է գործարկվի սույն պայմանագրի կնքումից ոչ ուշ քան 3 տարվա ընթացքում:

5.3.Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

  1. Պետական աջակցության հետ վերադարձի կարգն ու պայմանները

 

6.1. Ընկերությունը պարտավորվում է վերադարձնել Որոշմամբ սահմանված պետական աջակցությունը հետևյալ դեպքերում.

6.1.1. Որոշմամբ սահմանված անշարժ գույքն օգտագործվել է Ծրագրով չնախատեսված այլ նպատակներով,

6.1.2. Զուտ շահույթի և ընդամենը ծախսերի հարաբերակցությունը 10 և ավելի տոկոս կազմելու դեպքում Ֆինանսական աջակցությունը ենթակա է վերադարձման Ծրագիրը մեկնարկելուց 5 տարի հետո 5 տարվա ընթացքում՝ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա կողմերի միջև կնքված ժամանակացույցով և պայմաններով:

6.1.3. Ընկերության սնանկացման, լուծարման, գործունեության դադարեցման դեպքում ենթակա է վերադարձման միայն Որոշմամբ սահմանված անշարժ գույքը: Ֆինանսական աջակցությունը սույն մասում նշված դեպքերում չի վերադարձվում:

6.2. Ընկերությունը պարտավորվում է հետ վերադարձնել անշարժ գույքն առնվազն նույն վիճակում, ինչպես այն տրամադրվել է՝ հաշվի առնելով բնական մաշվածությունը:

 

 

  1. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

7.1 Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

         8.1. Սույն պայմանագրում պայմանագրի առարկայի վերաբերյալ փոփոխությունները իրականացնում է ՀՀ կառավարությունը:

         8.2. Այն փոփոխությունները, որոնք չեն դասվում սույն պայմանագրի 8.1. կետի պայմաններին՝ իրականացվում են կողմերի համաձայնությամբ:

8.3. Սույն պայմանագրի գործողության ընցացքում ընկերության կազմակերպաիրավական ձևի, մասնակիցների /բաժնետերերի/ ռեեստրի, իրավաբանական անձի գրանցման և գործունեության հասցեների փոփոխման դեպքում, ընկերությունը պարտավոր է 14 /տասչորս/ օրացուցային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցել նախարարությանը:        

 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9.1. Սույն պայմանագրի գործողությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել՝

9.1.1. կողմերի համաձայնությամբ

9.1.2. միակողմանի կարգով

9.2 Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել՝ անհաղթահարելի ուժի ներգործության արդյունքում:

9.3. Նախարարության նախաձեռնությամբ սույն պայմանագրի գործողությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նաև ընկերության կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ժամանակ՝ անշարժ գույքի անհատույց տրամադրման դեպքում՝ Ծրագրի ողջ ժամանակահատվածում, իսկ ֆինանսական աջակցության դեպքում՝ մինչև Ծրագրի գործարկումը: Սույն պայմանագիրը դադարեցվում է միակողմանիորեն՝ նախարարության նախաձեռնությամբ՝ այդ մասին ընկերությանը ծանուցելու օրվանից երկու ամիս հետո:

9.3.1 Հայաստանի Հանրապետության կառավարության 201_ թվականի ___________ -ի N –XX որոշմամբ սահմանված կարգի 9-րդ կետի շեղումները հիմք չեն պայմանագրի դադարեցման համար:

9.4 Սույն պայմանագրի դադարեցման դեպքում ընկերությունն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձնում անշարժ գույքը:

9.5. Սույն պայմանագրի դադարեցման մասին տեղեկատվությունը հասցեագրվում է.

9.5.1. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

9.5.2. ՀՀ ֆինանսների նախարարություն

9.5.3 Ոլորտի լիազոր պետական մարմին

 

  1. Եզրափակիչ դրույթներ

 

10.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

10.2. Հաշվետվությունները, պահանջված տեղեկատվությունը համարվում է պատշաճ առաքված, եթե դրանք առաքվել են փոստով՝ տպագիր ստորագրված օրինակներով:

10.3 Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

  1. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

 

Նախարարություն                                                                        Ընկերություն

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է․Աղաջանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

Ց Ա Ն Կ N 1

 ՁԵՌՔԲԵՐՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 NN 
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը 
(դրամ)

Սարքավորումների արտադրման և ձեռքբերման երկիրը

1

2

3

4

5

6

7

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Ց Ա Ն Կ N 2

 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

N

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՄԱԿԵՐԵՍ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

ԱՐԺԵՔԸ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

Հավելված 2

 Հաշվետվություն

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ*

 

20___թ. 
հունիսի 30-ի դրությամբ

20___թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղեր (մարդ)

 

 

Վերոնշյալ աշխատատեղերի մասով վճարվող միջին աշխատավարձը (դրամ)

 

 

 

 

Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր ներդրումների չափը (դրամ)

 

 

Ծրագրի շրջանակներում ներկրված սարքավորումները (դրամ)

 

 

Արտադրանք (դրամ)

 

 

Իրացում, 
որից` արտահանում (դրամ)

 

 

 

 

 

 

Հաշվետվության տրամադրման պահին կատարված ներդրումների չափը (դրամ)

 

 

 

 Այլ տեղեկություններ __________________________________________________
____________________________________________________________________
Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ __________________
____________________________________________________________________
Առաջարկություններ___________________________________________________
 *- ներկայացվում է ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 15-ը և հուլիսի 15-ը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.11.2018 - 21.11.2018

  • Տեսակ

    Պայմանագիր

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3656

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

միաժամանակ կարծում եմ, որ նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել կառավարության 05.10.2017թ. <45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> N 42 որոշմանը:

Նենսի Գևորգիան

17.11.2018

առաջարկում եմ խուսափել կառավարությանն անհարկի ծանրաբեռնելուց և գործուն մեխանիզմների առկայության պարագայում աջակցությունը տրամադրել նախարարի հրամանի միջոցով, որը կարող է հիմնվել նույն մարմինների գնահատականների վրա:

Նենսի Գևորգիան

17.11.2018

կարգի դրույթներն ըստ էության արտատպված են ԱԱՀ-ի երկարաձգման արտոնության տրամադրման կարգից, որը կարծում եմ բազմիցս ապացուցել է դրա ոչ արդարացվածությունը: ասվածի վկայությունն է այն, որ արտոնությունը տրամադրվում է գրեթե բոլոր դիմող տնտեսվարոներին, և առկա չէ թեկուզ մեկ դեպք, երբ նախարարության մոնիթորինգի արդյունքում արտոնությունը վերացվի:

Տեսնել ավելին