Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 38-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«38) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հուլիսի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

Հոդված 3. 2018 թվականի հուլիսի 7-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտված անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարները ենթակա են վերադարձման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2018 - 20.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8666

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

Նախագծով հետապնդվող նպատակն անհասկանալի է։ Հիմնավորված չէ որոշակի աշխատանք իրականացնող անձանց նման հարկային արտոնությունների տրամադրումը։ Պարզ չէ,թե ինչու 110հազ դրամ ամսական աշխատավարձ ստացող ցանկացած այլ աշխատողի աշխատավարձը ենթակա է հարկման, իսկ դայակինը ոչ։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ համապատասխան ծրագրի շրջանակներում պետությունը ըստ էության քիչ է վճարում։ Եվ ինչ? Պետությունը քիչ է վճարում նաև նույն աշխատավարձի սանդղակում գտնվող հազարավոր պետական ծառայողների եվս` հարկելով վերջիններիս աշխատավարձը:Պետությունը վճարում է 50%, եվ չեմ կարծում որ հիմնավորումն արդարացված է: Այնուամենայնիվ, եթե նպատակը 55հազ պակաս չվճարելն է, ապա կարծում համապատասխան կարգում "ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձը" բառերը կարելի է փոխարինել "ոչ պակաս, քան 55հազ դրամը` հարկումից հետո" բառերով: Նման կարգավորման դեպքում ըստ էության 50%-ի հարկման բեռը եվս կընկնի պետության վրա եվ աջակցության փաստացի չափը ավել կլինի 50%-ից, բայց գոնե մյուս կեսի մասով կհարկվի ընդհանուր կարգով:

Աստղիկ Գրիգորյան

06.11.2018

Վարչարարության տեսակետից ավելի նպատակահարմար չէր լինի և ընդհանրապես հարկատուի համար էլ հարկվող եկամուտը նվազեցնել որոշակի գումարում օրինակ 60000-70000 ՀՀ դրամ նոր հարկել? շատերի համար դժվար կլինի վճարել հետո սպասել մի քանի ամիս նոր այդ գումարը հետ ստանալ գումարած բյուրոկրատական քաշքշուկը

Տեսնել ավելին