Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի

N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

     Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն առանձին սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ են սահմանվել հակառակորդի հետ շփման գծում (առաջնագծում) մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների համար: Մասնավորապես, <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում 17.12.15 ՀՕ-176-Ն օրենքով կատարված լրացման արդյունքում զինվորական ծառայության ստաժի կրկնակի չափով հաշվարկման պայման է սահմանվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացումը, իսկ <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> 15.12.16 ՀՕ-245-Ն ՀՀ օրենքով սահմանվել է, որ նշված օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջա­դրանք կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ վնասվածք ստանալու դեպքերի վրա: Նշված կարգավորումների իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ընդունվող զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու մասին որոշումների ցանկում առանձնացնել և ներառել հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ պատճառական կապի որոշում կայացնելու իրավասությունը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի

N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

 

          Որոշման նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարի 08.04.2013թ. <<Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին>> N 410-Ն հրամանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի

N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

          Որոշման նախագծի ընդունումը 2017 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Քննարկվել է

    20.03.2017 - 04.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8576

Տպել