Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը:

     Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

    «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

    Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

  1. Ակնկալվող արդյունքը:

   Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

     Ոորոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտություն է առաջանալու ընդունել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման:

   

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

  • Քննարկվել է

    26.10.2018 - 10.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9941

Տպել