Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱ­ԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ­ՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱ­ՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱ­ԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի  278-Ն ԵՎ  306-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Դատական վիճակագրությունը, համարվելով ընդհանուր վիճակագրության մաս, նպատակ է հետապնդում ապահովել դատական համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված գործուն միջոցների ներդնումը, դատարանների գործունեության թափանցիկությունը և դատական մարմինների գործունեության  այս կամ այն ոլորտի օբյեկտիվ վերլուծությունը, ինչպես նաև այդ գործունեության արդյունքում նյութական և դատավարական օրենսդրության կիրառման կապակցությամբ առաջացած խնդիրների լուծումը:

Դատական վիճակագրության հավաքման և վարման համար հիմք են հանդիսացել 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.1-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 278-Ն և «Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» N 306-Ն որոշումները: Սակայն հարկ է նշել, որ 2018 թվականի փետրվարի 07-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճակագրության հավաքման և վարման հետ կապված լրացուցիչ պահանջների ամրագրումը, դատավարական օրենսգրքերում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունները վկայում են վիճակագրական քարտում լրացվող տեղեկություններին, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկին և վիճակագրական հաշվետվություններին ներկայացվող պահանջների փոփոխման անհրաժեշտության մասին: 

  Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է վերոնշյալ հարցերի կարգավորմանն ուղղված Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Դատական վիճակագրության հավաք­ման և վարման կարգը, ըստ դատական գործի տեսակի դատա­կան գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրա­պարակման ենթակա վիճակագրա­կան տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվություն­ների բովանդակության նկարագրությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 278-ն և թիվ 306-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝

           1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը.

           2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը.

           3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը.

           4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատական վիճակագրության հավաքման, վարման և հրապարակման հետ կապված հարցերը:

 

 

  • Քննարկվել է

    23.10.2018 - 07.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6905

Տպել