Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Արձանագրություն

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2006 թվականի նոյեմբերի 6-ի միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

 

Հայսատանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` ‹‹Կողմեր››,

առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 2006 թվականի նոյեմբերի 6 Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի (այսուհետ`Համաձայնագիր) և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում Կողմերի միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից ելնելով՝

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

          Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

2-րդ Հոդվածի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  • ա) իրավասու մարմիններ.
  • Հայկական Կողմից – Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն;

6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների առընչությամբ – Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ.

  • Ղազախական Կողմից – Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարություն,
  • 6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների առընչությամբ - Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ,

Համաձայնագրի 5-րդ Հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Հոդված 5

  1. Բեռների փոխադրումը իրականացվում է ավոտրանսպորտային միջոցներով առանց թույլտվության առկայության՝
  • Կողմերի պետությունների միջև,
  • Տարանցում երկու Կողմերի պետությունների տարածքներով.

 

  1. Թույլտվություն նաև չի պահանջվում նշանակման վայր տեղափոխվող, դատարկ, առանց տարբերակիչ նշանների, ժամանակավոր (տարանցիկ) գրանցման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցների համար:
  2. Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա տրանսպորտային միջոցներով իրականացվում են դեպի  երրորդ պետություն / երրորդ պետությունից  բեռնափոխադրումներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումների::

Հոդված 11-ը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ:

3. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված և մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ժամանակավորապես տեղակայված ավտոտրանսպորտային միջոցը փոխադարձաբար ազատվում է այդ տարածքում գանձվող ճանապարհային և բնապահպանական ծախսերից, բացառությամբ վճարովի ճանապարհների երթևեկության գանձումներից::

 

Հոդված 2

          Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

          Սույն Արձանագրության գործողությունը դադարում է Համաձայնագրի գործողության դադարեցման օրվանից:

          Կատարված է                               թվականին,                                քաղաքում երկու բնօրինակով, յուրաքանչյուրը ղազախերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդորում՝ բոլոր տեքստերը հավասապես նույնական են:

          Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում անհամաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից

  • Քննարկվել է

    19.10.2018 - 04.11.2018

  • Տեսակ

    Արձանագրություն

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6458

Տպել