Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

 ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` ‹‹Կողմեր››,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ խթանել Կողմերի միջև հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կապը կարևոր գործոն են յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում առավել ակտիվ երկկողմ հարաբերությունների առկա ներուժը,

 

համաձայնեցին հետևյալի մասին`

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում հաստատել միջկառավարական համագործակցություն` խթանելու Կողմերի ջանքերն` ուղղված փորձի և լավ գործելակերպի փոխանակմանը:

 

Հոդված 2

 

2.1. Կողմերը սույն Համաձայնագրի ներքո կարող են նախաձեռնել առավել սերտ համագործակցություն որոշակի հարցերի շուրջ:

2.2. Կողմերը կառաջարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտների համապատասխան մարմինների միջև ուղղակի համագործակցություն և կաջակցեն դրանց:

 

Հոդված 3

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում Կողմերի միջև հարաբերությունները կիրականացվեն իրենց ներպետական օրենսդրության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ), Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հանձնարարականների և ակտերի ու սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

 

Հոդված 4

 

4.1. Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում, չսահմանափակվելով դրանցով Կողմերի միջև փոխադարձ համաձայնության դեպքում.

-  լայնաշերտ հասանելիություն,

-  էլեկտրոնային կապի և փոստային ծառայությունների մասին օրենսդրություն,

- հայկական և լեհական կազմակերպությունների համատեղ մասնակցություն Եվրոպական միության ծրագրերին և նախաձեռնություններին,

- Կողմերի միջև գործարար կապերի խրախուսում և հայկական ու լեհական ընկերություններին աջակցում,

- համապատասխան մասնագիտացված միջազգային կազմակերպությունների համաժողովներին և ֆորումներին մասնակցության հետ կապված իրենց դիրքորոշումների նախապատրաստում և/կամ փոխադարձ աջակցության ցուցաբերում:

- Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման խթանում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսության թվայնացման, տվյալների կառավարման, կիբեռ անվտանգության և ընդհանուր ենթակառուցվածքային առաջընթացների վրա:

- Հանրային-մասնավոր համագործակցության խթանում. համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր, համատեղ ձեռնարկություններ, հետազոտական և զարգացման լաբարատորիաների ստեղծում, երկու երկրներում գլոբալ մարտահրավերների և կարիքների վրա հիմնված տեխնոլոգիական առաջընթացի հզորացման համար փորձի փոխանակման համագործակցություն:

 

4.2. Կողմերը համագործակություն կիրականացնեն հետևյալ միջոցներով`

          -  տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում,

          -  երկկողմ խորհրդատվությունների անցկացում,

          - փորձագետների և համատեղ աշխատանքային խմբերի առաքելությունների կազմակերպում,

          - փոխադարձաբար համաձայնեցված՝ համագործակցության այլ համապատասխան ձևերով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի դրույթների կատարման առնչությամբ նամակագրության համար Կողմերը կկիրառեն անգլերենը: Այլ կազմակերպությունների և մարմինների միջև նամակագրության լեզուն կորոշվի փոխադարձ համաձայնությամբ:

 

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է երրորդ կողմերին չհայտնել սույն Համաձայնագրի ներքո ձեռք բերված տեղեկատվությունն` առանց մյուս Կողմի նախնական համաձայնության:

 

 

Հոդված 7

 

7.1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում ծագած ցանկացած վեճ կլուծվի Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: 

7.2. Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է խոչընդոտեն Կողմերի՝ այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների և պարտավորությունների կատարմանը:

 

Հոդված 8

 

8.1. Սույն Համաձայնագրի կիրառման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.

- Հայաստանի Հանրապետությունում` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,

- Լեհաստանի Հանրապետությունում` Ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարություն:

8.2. Կողմերը միմյանց ժամանակին կծանուցեն սույն Համաձայնագրի ներքո իրավասու մարմիններին վերաբերող ցանկացած փոփոխության մասին:

 

Հոդված 9

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Նման լրացումները և/կամ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 10.1 կետի համաձայն:

 

Հոդված 10

 

10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի հինգ (5) տարի ժամկետով` ինքնաբերաբար երկարաձգվելով յուրաքանչյուր անգամ հնգական (5-ական) տարի նոր ժամանակահատվածներով:

10.2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի մյուս Կողմին նախնական գրավոր ծանուցում ուղարկելուց երեք (3) ամիս հետո:

10.3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է ազդի համագործակցության այն միջոցառումների վրա, որոնք արդեն ընթացքի մեջ են:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2018թ. փետրվարի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լեհերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

 

 

 

 

 

 

 

Լեհաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.10.2018 - 04.11.2018

  • Տեսակ

    Համաձայնագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7280

Տպել