Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Vardan Minasyan 17.10.2018 18:23:00 Ուզում եմ հայտնել մեր անհամաձայնությունը վերը նշված որենքի որոշ կետերի հետ 1.Հոդված 1-ում՝ (Օրենքի 4-րդ հոդվածում ) նշված է, փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ.• լիազոր մարմինը դե ֆակտո որակավորումը իրականացնելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի (այսուհետ ՊՈԱԿ) մասնագետների ներգրավվմամբ, ինչը հավասար պայմաններ չի ստեղծում ՊՈԱԿ-ի և հավատարմագրված կազմակերպությունների համար և լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հավատարմագրված կազմակերպությունների համար: ՀՀ-ում կան անձանց սերտիֆիկացման մարմիններ և այլ հաստատություններ որոնք ևս իրավունք ունեն և տալիս են փորձագետի որակավորում , ուստի թող լինի նաև այլ ընտրանք, քանի որ պետք է լինի ազատ ընտրության հնարավորություն: Ինչպես նաև խնդրում ենք մեկնաբանել, թե ինչու է ընդհանուր ոլորտից առանձնացված հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտը: Պարզաբանում Հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից չի ընթերցվել օրենքի շրջանառվող նախագծը՝ կրկին անգամ պարզաբանում ենք, որ Նախագծով ՊՈԱԿ-ին փորձագետների որակավորման գործառույթ վերապահված չէ:
2 Vardan Minasyan 17.10.2018 18:23:00 Հոդված 4. օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում պետք է բացառել այս փոփոխությունը, քանի որ ոչ մի փաստ հիմնավորով, որ ՊՈԱԿ-ի իրականացրած փորձաքննության մակարդակը անհասանելի է հավատարմագրված անձանց համար չկա և չի կարող լինել /հավատարմագրման պահանջները ավելի խիստ են քան ՊՈԱԿ-ը .. /, հակառակը՝ տեխնածին վթարների և դժբախտ պատահարների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում հենց ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննություն իրականացրաց ԱՎՕ-ներին • ՊՈԱԿ-ը իր աշխատած տարիների գործունեության ընթացքում ձախողել է Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունների մեծ մասը, ինչի արդյունքում տուժել է ամբողջ ոլորտը՝ եթե պարզ համեմատական տանենք օրինակ Ռուսաստանի հետ, մենք որոշ ոլորտների կանոնակարգեր և կարգեր չունենք, ինչն էլ ունենք, համեմատական կարգով, գրականություն է: Հարց է ծագում, եթե ՊՈԱԿ-ը իր վրա արդեն դրված լիազորությունները չի կարողանում պատշաճ մակարդակով իրականացնել, ինչպես կարելի է հանդուրժել նոր մոնոպոլ լիազորությունների տրամադրումը; Չի ընդունվել Լիազոր մարմնի կողմից ոլորտի փորձագետներին որակավորելու գործառույթի շնորհիվ ոլորտում կապահովվի փարձաքննության պատշաճ մակարդակը: ՊՈԱԿ-ի գործունեության ձախողության դեպքեր իր ստեղծման պահից՝ 2005 թվականից առ այսօր չեն արձանագրվել: Մասնավոր կազմակերպությունների կողմից օրենքի նախագծի շրջանակներում ՊՈԱԿ-ի գործունեության հետ համեմատականներ ներկայացնելը չի բխում նախագծով կարգավորվող իրավահարաբերությունների բնույթից և բովանդակությունից: Ի տարբերություն մասնավոր հավատարմագրված կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ը ոլորտում փորձաքննություն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, ինչը վկայում է պատշաճ և որակով անվտանգության ապահովում պետական մակարդակով:
3 Vardan Minasyan 17.10.2018 18:23:00 Հոդված 11 Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի գ կետը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ով է փոխհատուցելու արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասները, որոնք անհամեմատ ավելի զգալի կարող են լինել քան մնացածը իրար հետ, ինչպես նաև չկա ոչ մի հիմնավորում թե ինչու պետք է ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը : Պարզաբանում Նախագծով նշված նորմն ուժը չի կորցնելու:
4 Vardan Minasyan 17.10.2018 18:23:00 Հոդված 12. Բացառել հավատարմագրված կազմակերպությունների փորձագետների պատասխանատվության կրկնակի պարտադիր ապահովագրումը, քանի որ հավատարմագրվելիս արդեն ապահովագրվում են: Պարզաբանում Հավատարմագրվելիս ոչ մի փորձագետի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վերաբերյալ գործող նորմ գոյություն չունի: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ Նախագծով ապահովագրական նորմեր նախատեսված չեն:
5 Vardan Minasyan 17.10.2018 18:23:00 Նախորդ նույն օրենքի նախագծի քննարկաման հետ կապված չի տրվել այս հարցի մեկնաբանությունը՝ առավել վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը հաստատելիս պետք չէ հնարել <հեծանիվ> և ըստ ցանկության գրեթե ամենինչը (գրեթե բոլոր ԱՎՕ-ը) ճանաչել առավել վտանգավոր՝ անպայման ( կամ գոնե) համեմատական է պետք տանել Առավել վտանգավոր արտադրական օբյեկտների Ռուսական ցանկի հետ /մեր ԱՎՕ-ների մեծ մասը Սովետական են/, առավել ևս մենք ԵՏՄ-ի անդամ ենք: Նույն համեմատականը նաև վերաբերվում է պարտադիր ապահովագրությանը՝ տարեք համեմատականներ Ռուսաստանի հետ, ևս մի նոր բեռ չի ավելանա բազմաթիվ առանց այդ էլ դժվարին տնտեսական պայմաններում գուրծունեություն իրականացնող ԱՎՕ շահագործող կազմակերպությունների վրա: Նախագծով ներկայացրած առանձնապես ԱՎՕ-ի ցանկը նույնիսկ չունի դասակարգման աստիճաններ : Պարզաբանում Օրենքի նախագծով և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ «առավել վտանգավոր արտադրական օբյեկտ» եզրույթ չի կիրառվում: «Հեծանիվների» և ապահովագրության վերաբերյալ դրույթներ նախագծով նույնպես նախատեսված չեն:
6 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 «Դամի » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊ ընկերությունն /այսուհետ՝ Ընկերություն/ իր գործունեությունը ծավալում է 2009 թվականից սկսած: Ընկերությունն այս տարիների ընթացքում տարեկան իրականացրել է մոտ 1000 միավոր ԱՎՕ-ների փորձաքննություններ, որոնց դեպքերով վթարներ չեն գրանցվել՝ որոնք ուղիղ կապ ունենան մեր կողմից կատարված փորձաքննությունների հետ : Հարկ է առաջացել ներկայացնել Ընկերության դիրքորոշումը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ վերաբերյալ: Այսպես. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում որպես փորձագետ կամ փորձագիտական խումբ տրված է հասկացություն, ըստ որի պարզ է դառնում, որ փորձագետը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի /այսուհետ՝ Ազգային կենտրոն/ կողմից որակավորված անձն է: Այս առումով հարկ ենք համարում կիսել մեր մտահոգությունը. Նախ և առաջ, գործող օրենսդրությամբ հավատարմագրման գործընթացն իրականացվում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 06.08.2012 թվականի թիվ 1201-Ն որոշմամբ սահմանված կարգով: <<Հավատարմագրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հավատարմագրումը հիմնվում է անկողմնակալության, թափանցիկության սկզբունքների վրա: Ներկայացված նախագծում Ազգային կենտրոնին իրավունք է վերապահվում որակավորում տալ: Ազգային կենտրոնը Նախագծով իրավունք է ձեռք բերում նաև իրականացնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունը: Մինչդեռ դրանով արգելք է ստեղծվում հավատարմագրված կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար այն առումով, որ Ազգային կենտրոնը ի վերջո իրականացնելու է թե փորձաքննություն, և թե որակավորում է տալու փորձագետին: Առկա չէ որևէ հիմնավորում, թե բացի Ազգային կենտրոնից, հավատարմագրված կազմակերպությունները ինչու չեն կարող իրականացնել այդ փորձաքննությունը, և առհասարակ ինչու է որպես առանձին տեսակ դիտարկվում: Հարց է առաջանում, եթե միևնույն հիմնարկի կողմից երկու խոշոր գործառույթ իրականացնելու արդյունքում, ինչ երաշխքիներ կարող են լինել, որակյալ ու օբյեկտիվ գործունեության համար: Ստացվում է, որ հավատարմագրված կազմակերպությունների գործունեությունը վտանգի տակ է դրվում, քանզի մրցակցություն ձևավորվելու արդյունքում կարելի է բացառել Ազգային կենտրոնի կողմից մեծ թվով փորձագետների որակավորում տալը, ինչպես նաև համաձայն ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են: Այս նորմը լիովին կիրառելի է Նախագծով արտահայտված հիմնավորման նկատմամբ: Բացի այդ, Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվել է, որ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացումը տրվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, այն այսօր համարլված է միջազգային ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ լաբորատորիաներով և չափիչ-ուղղիչ սարքերով, որոնք իրենց միջոցների հաշվին օրեցօր համալրվում են և որոնցով հնարավոր է իրականացնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ պատշաճ կարգով և ամբողջ ծավալով, դրանով իսկ խուսափելով այդ օբյեկտներում հետագա հնարավոր տեխնածին վթարներից և արտադրական պատահարներից: Անհնար է բացառել, որ որևէ այլ կազմակերպություն չի կարող ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիա, կամ չափիչ-ուղղիչ սարքեր: Սույն պարագայում առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության առանձնացումը զուտ սարքավորումներով հագեցած լինելու հիմնավորմամբ իմաստազուրկ է: Համաձայն << Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին >> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը` գործունեություն է, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին, իսկ 8-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է, որ տեխնիկական անվտանգության պահանջներն են նաև հրդեհային անվտանգության ստանդարտների պահպանումը: Այսինքն՝ ներկայումս հավատարմագրված կազմակերպությունների կողմից իրականացվող փորձաքննությունների շարքում է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության տեսակը: Նախագծով ակնհայտ ուղղորդում է նկատվում դեպի Ազգային կենտրոն: Նախագծում տեղ գտած լրացումների և փոփոխությունների համար պետք է հիմք հանդիսանար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպությունների գործունեության կոպիտ խախտումները, որոնց արդյունքում վտանգի են ենթարկվել մարդու կյանքն ու առողջությունը: Այդ պարագայում անթույլատրելի կլիներ որևէ հավատարմագրված կազմակերպության գործունեությունը: Որևէ վիճակագրություն չի ներկայացվում այն մասին, թե ուսումնասիրությունների արդյունքում ինչ ցուցանիշներ են գրանցվել հավատարմագրված կազմակերպությունների, Ազգային կենտրոնի կողմից կատարված փորձաքննություններով (մասնավորապես <ԴԱՄԻ> ՍՊԸ-ի): Պարզ չէ ինչպես և ինչպիսի համեմատական է անցկացվել Նախագիծը մշակելիս, և ի վերջո, որ երկրների փորձն ու օրենսդությունն է հիմք ընդունվել Նախագծով Ազգային կենտրոնին վերապահելով իրավունք իրականացնելու փորձաքննություն կոնկրետ օբյեկտների նկատմամբ, միևնույն ժամանակ տալ որակավորում փորձագետներին ևս փորձաքննություն կատարելու իրավունք ունենալու համար: Արդյունքում ակնհայտ է, որ նման պայմաններում, Նախագծի ընդունումը և կիրառումը կասկածի տակ է դնելու փորձաքննությունների արդյունքները, փորձագետներին որակավորում տալու գործընթացը: Նախագծով չի ապահովվել վերահսկողության մեխանիզմ, զսպումների համակարգ, որով հնարավոր կլիներ օբյեկտիվորեն հետևել, վերահսկել որակավորման գործընթացի թափանցիկությունը: Ընկերության տեսակետը հետևյալն է. Ցանկացած պարագայում հավատարմագրումը, փորձագետի որակավորման գործընթացը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ: Այն պետք է իրականացվի լիազոր այն մարմնի կողմից, որը չունի որևէ շահագրգռվածություն որակավորման գործընթացում հնարավորինս նվազ դրական ցուցանիշներ տալու: Լիազոր մարմնի՝ ի դեմս աշխատակիցների, որակավորումը, որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը, ինքնին պետք է երաշխիք ստեղծի գործընթացի օբյեկտիվ անցկացման համար: Ինչ վերաբերում է Ազգային կենտրոնի գործունեությանը, ապա ներկայումս գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով վերջինիս վերապահված են որոշակի գործառույթներ, որոնց ընդլայնումը, ինչպես վերը նշվեց, չի հանգեցնի դրական հետևանքների: Պարզաբանում Հարցերի պատասխանները տրված են սույն ամփոփաթերթով:
7 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 2. Նախագծով սահմանվում է, որ որպես <<լիազոր մարմին>> հանդես է գալու Ազգային կենտրոնը: Նախագիծը մշակողների կողմից գոնե պետք է հիմնավորում ներկայացվեր ներկայիս գործող լիազոր մարմնից իր գործառույթը վերցնելու և Ազգային կենտրոնին փոխանցելու վերաբերյալ: Սույն պարագայում ռեեստրի վարման գործընթացի իրականացման նպատակահարմարության հարցն է ևս առաջ գալիս: 2. Պարզաբանում 2. Նախագծով Ազգային կենտրոնը որպես լիազոր մարմին հանդես չի գալու: Լիազոր մարմինը ներկայումս և հետագայում հանդիսանալու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
8 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 3. Նախագծի 4-րդ հոդվածում նշվել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտի նկատմամբ ապամոնտաժվելու փաստը չկիրառվելու դեպքում՝ օբյեկտը շահագործող անձի կողմից ներկայացված՝ արտադրական վտանգավոր օբյեկտների աշխատանքների ավարտը հավաստող փաստաթուղթը՝ հաստատված Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից, ինչպես նաև «Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով»: Վերը նշվածից ստացվում է, որ հավատարմագրված անձը պետք է տեղեկանքներ տրամադրի ապամոնտաժման փաստի մասին: Այս դեպքում հավատարմագրված անձն որևէ իրավական ակտով չի հանդիսանում տեսչական կամ վերահսկողություն իրականացնող որևէ այլ մարմին և նման գործառույթ վերջինիս վերապահելը չի բխում օրենքի տրամաբանությունից: 3. Պարզաբանում 3. Հարցադրում կատարող անձի վկայակոչած նորմեր նախագծով նախատեսված չեն:
9 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 4. Նախագծի 7-րդ հոդվածով օգտագործվել է <<ոչ հավաստի եզրակացութուն>> բնորոշումը, մինչդեռ Նախագծում տրված չէ դրա հասկացությունն, մինչդեռ ըստ <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Ի վերջո կեղծ եզրակացության համար նախատեսված է համապատասխան պատասխանատվություն: 4. Պարզաբանում 4. Նախագծի 7-րդ հոդվածում նման տերմին օգտագործված չէ: Միաժամանակ հայտնում եմ, որ գործող օրենքի 21-րդ հոդվածով արդեն իսկ օգտագործված է եզրույթը, իսկ նախագծով նոր եզրույթներ նախատեսված չեն, որոնց հասկացությունը տրված չլինի:
10 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 5. Նախագծի 11-րդ հոդվածում նշված է, որ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը ուժը կորցրած պետք է ճանաչվի: Բացի այդ, Նախագծի 8-րդ հոդվածով նշվել է, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերն ուժը կորցրած է պետք ճանաչել: Պարզ չէ այդ նորմերի ուժը կորցրած ճանաչելու նպատակը: 5. Պարզաբանում 5. Նախագծով 20-րդ հոդվածում փոփոխություններ չեն նախատեսվել, իսկ 17-րդ հոդվածի իրավական նորմերի ուժը կորցնելը պայմանավորված էգործառույթների փոխանցմամբ:
11 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 6. Նախագծում մի առանձին հոդված նվիրված է ապահովագրությանը: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ հավատարմագրվող կազմակերպությունը ի սկզբանե ապահովագրվում է: Ապահովագրության բացակայությամբ փորձաքննության անցկացման արգելք սահմանելը աննպատակ է, Կազմակերպության տեսակետն այս առումով այն է, որ փորձագետի համար հնարավոր չէ սահմանել պատասխանատվություն առանց պարտադիր ապահովագրության փորձաքննության իրականացման համար, քանզի, ինչպես վերը նշվեց, այդ հարցի կարգավորումն արդեն իսկ տրված է: Խնդրում եմ Ընկերության դիրքորոշումը հաշվի առնել Նախագծի քննարկման ընթացքում: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ «Դամի » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊԸ 6. պարզաբանում 6. Նախագծով ապահովագրության հետ կապված իրավադրույթներ նախատեսված չեն:
12 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 18.10.2018 19:23:34 Ինչպես նաև խնդրում ենք հաշվի առնել մեր կողմից նախորդ սույն օրենքի նախագծին տրված առաջարկությունները , որոնք չեն մեկնաբանվել, այդ իսկ պատճառով առաջարկները կրկնում ենք և հույսով ենք, որ այս անգամ կարձագանքեն : Ընդունվել է Մեկնաբանվել են վերը նշված դիտողությունները
13 ara abrahamyan 18.10.2018 22:13:45 Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1. 8-րդ պարբերությունում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը. 2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝ «փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ. ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ - ԱՐԴՅՈ՞Ք ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ /«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի/ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ և ՈՉ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը ևՍ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է: ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ և ՈՐՈՇԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ: ՉԷ՞ ՈՐ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԵԼ ՄԻևՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԲԱԶՄԻՑՍ ԱՆՑՆԵԼ ԻՐԱՐ ԼԻՈՎԻՆ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ: ՌԻՍԿ - ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԼԾԱԿ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի «ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման. ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ /ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ «ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ/, ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ և ՆՄԱՆ ԱՅԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ: ՀԵՏևԱԲԱՐ՝ ՆՈՒՅՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵՆ ՏԱՐԲԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԱՎՕ-ՆԵՐ: ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՎԱՐԱՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՈՒՆԵՆԱԼ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ և «ՈՒՂՂԱԿԻ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ /ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՂ <ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ> /: ՌԻՍԿ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՈՒՄ: հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է: 3. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ԱՅՍԻՆՔՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ Ե՞Ն ՍԱՀՄԱՆՎԱԾ/ԵԼՈՒ: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 4. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱՆ՝ ՁԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑՎՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է: ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐևԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ, ԱՌԱՎԵԼ ևՍ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻևՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ»: Ե՛Վ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, և՛ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, և՛ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՎՕ-ՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ: ԵՎ Ի ՎԵՐՋՈ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ և ԱՆԱՉԱՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ և ՇԱՀԱԳՐԳԻՌ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄՐՑԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ <ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ> ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՍ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒԺԵՐՈՎ: ՌԻՍԿ – ՈԼՈՐՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՆԱև ՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ԿԱՏԱՐՅԱԼ <ԱՆԱՐԽԻԱՅԻ>: Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը 13. Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման: 14. Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝ 1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները. 2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը. 3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը. 4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին. 5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին: 15. Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝ 1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն. 2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԿԵՏԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ: ՌԻՍԿ-ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՕՐՈՔ ՉԳՆԱՀԱՏԵԼԸ ՏՎՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՈՒԺԵՐԻ: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝ 17. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « ե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին» ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ –ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՄՇԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՏԻՐԱՊԵՏԵԻՆ և/ԿԱՄ ՏԱՐԱՆՋԱՏԵԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ: Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՎՔԵՐ, ԻՆՉՊԵՍ, ԻՆՉ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԸ, ԱՐԴՅՈՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՎ և ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ, ԲԱՑ, ԱՆԱՉԱՌ, ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ: Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ, ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ: ԹԵ ՄԵԿ ՊՈԱԿ-Ի ՇԱՀԸ ԱՌԱՎԵԼ ԳԵՐԱԿԱ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԽԱԼԽԼՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ՍՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ: 1. Չի ընդունվել 2. Պարզաբանվում է 3. Պարզաբանվում է 4. Պարզաբանում 5. Պարզաբանում 6. Չի ընդունվել 7. Ընդունվել է 8. Պարզաբանում 9. Պարզաբանում 1. Նախագծով փորձագետների որոկավորումն իրականացվելու է ոչ թե «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, այլ լիազոր մարմնի կողմից: Իսկ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ոլորտի լիազոր մարմին չի հանդիսանում: 2. Հարցադրմամբ բարձրացված խնդիրները կապված չեն կոնկրետ սույն նախագծով կարգավորվող հարաբերությունների հետ, այլև մեկնաբանվում են Կառավարության ենթադրյալ որոշման նախագծի դրույթներ: 3. Հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության ոլորտը միաժամանակ տարանջատվում է ինչպես տեխնիկական անվտանգության, այնպես էլ հարցադրողի կողմից մեջբերած նորմով սահմանված բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության ոլորտներից: Լիազոր մարմնին ոլորտի փորձագետների որակավորման գործառույթի վերապահումը նաև միտված է վերոնշյալ խնդրի լուծման համար, որպեսզի «փորձագետները» կարողանան տարանջատել տեխնիկական անվտանգությունը մյուս ոլորտներից: 4. Բացի չափորոշիչներից Կառավարությանը վերապահվում է նաև փորձագետների որակավորմանը ներկայացվող պահանջները և որակավորման գործընթացը սահմանելու իրավասությունը: 5. Նպատակը մասնավոր կազմակերպությունների կողմից ոլորտում չարաշահումները վերացնելն ու տեխնիկական անվտանգության ապահովումը բարձր և պետական մակարդակով իրականացնելն է, հավատարմագրված կազմակերպությունների կողմից անվտանգությունը բիզնես չդիտարելուն ուղղված լիազոր մարմնի կողմից օրեսնդրական նախաձեռնություն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նախագծի ընդունումից հետո օրենքից բխող համապատասխան Կառավարության որոշումներում իրականացվելու են անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ: 6. Հարցադրմամբ պարզ չէ, թե կոռուպցիոն ռիսկը ինչով է դրսևորվելու այն պարագայում, երբ լիազոր մարմինը պայթեցման աշխատանքների իրականացման թույլտվության կամ արգելմանն ուղղված գործառույթներով վերապահված չի լինելու: 7. Գործընթացի ընթացքում կտիրապետի և/կամ կտարանջատվի որակավորում և ուսուցում եզրույթները: 8. Նախագծով փորձագետների որակավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները սահմանվելու են Կառավարության կողմից, որի հիման վրա ներգրավվելու են նաև ոլորտի մասնավոր կազմակերպությունների մասնագետներ: 9. Ժամակետները ենթակա են փոփոխության, իսկ ապահովագրության հետ կապված դրույթներ նախագծով նախատեսված չեն:
14 Emil Aramyan 18.10.2018 22:34:43 Սույն նախագիծը միտված է արտոնյալ դիրք ապահովել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համար՝ վերջինիս ձեռքում կենտրոնացնելով բոլոր հնարավոր լծակները, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների որակավորման գործառույթը, տեխնիկական անվտանգության փորձաքննության /որից, ի դեպ, ստանում է համապատասխան եկամուտ/ գրեթե մոնոպոլ իրականացումը՝ հանդիսանալով նաև իր իսկ գործունեության վերահսկողը: Հղում անելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին՝ տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները կա՛մ մեղմ ասած չեն տիրապետում նշված կառույցի շրջանակներում գործող տեխնիկական անվտանգության ապահովման համակարգերին, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են դրանց կառուցվածքային և ֆունկցիոնալ մեխանիզմների մասին պատկերացումները՝ մոլորության մեջ գցելով ոլորտի նրբություններին չտիրապետող հանրությանը: Հարց է առաջանում՝ ո՞ր «միջազգային լավագույն փորձն» է «առաջնորդել» սույն նախագծի հեղինակներին «արդիականացնել» գործող տեխնիկական անվտանգության համակարգը նման կերպով՝ արդյունքում ստանալով շահերի ակնհայտ բախում: Նախագծում ինչու՞ է անտեսվում Օրենքով արդեն իսկ սահմանված տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակների դերը, հատկապես՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ: Ինչ վերաբերվում է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ բաժնում <Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն> ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ բերված տեղեկատվությանը, ԱՊԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՅՆ ԿԱԶՄՎԵԼ Է ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ ԼԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՂ ՆՈՐԱԹՈՒԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԹԵ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ, ԹԵ ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ: Չի ընդունվել Նախագծով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը չի իրականացնելու ոլորտի փորձագետների որոկավորումը, այլ այդ գործառույթը վերապահված է լիազոր մարմնին, ինչը միտում ունի ինչպես հավատարմագրված կազմակերպությունների, այնպես էլ ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ իրականացնել խիստ վերահսկողություն՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և չարաշահումները վերջին ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատել, որ Նախագծով ՊՈԱԿ-ին որևէ վերահսկողական գործառույթ վերապահված չէ:
15 <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ 19.10.2018 13:33:04 1, Օրենքի նախագծի Հոդված 1-ի 2 -րդ կետում նշված <<առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման.>> կարիք ունի պարզաբանման, եթե ցանկն արդեն հաստատվածն է, ապա պետք է լինի հղում տվյալ որոշմանը, իսկ եթե դեռ հաստատված չէ, ապա ավելի արդյունավետ կլինի այն ներկայացնել որպես սույն օրենքի հավելված, կամ նշել թե երբ պետք է սահմանվի և հաստատվի այդ ցանկը։ 2) Օրենքի նածագծի Հոդված 5, կետ 5, ե/կետ 2 <<պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:>> Այս գործընթացը հանքարդյունաբերական ոլորտում գործնականորեն կիրառելի չէ, շատ է բարդացնում գործընթացները։ Եթե նույնիսկ տրամադրվի նախնական ժամանակացույց, ապա պետք է հաշվի առնել, որ պայթեցման աշխատանքներին նախորդում են հորատման աշխատանքները, որոնք կախված են տեխնիկայի վիճակից, մարդկային գործոնից, ուստի հնարավոր են ժամանակացույցի շեղումներ, ուստի 7 օր առաջ տեղեկատվություն տրամադրելը գրեթե անհնար է։ Բացի այդ պարզաբանված չէ, թե ինչ պետք է անել, եթե նախապատրաստական աշխատանքները ավարտվում են ավելի շուտ, կամ որ ավելի կարևոր է ուշացումով, ինչ քայլեր են նախատեսվում նման դեպքում։ 1. Ընդունվել է 2. Ընդունվել է 1. Կառավարության որոշման նախագիծը Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է Կառավարության քննարկմանը: 2. Նախագծում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ: