Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

        Պետական սահմանում  և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14-14 արձանագրային որոշման հավելվածի 2.13. կետի պահանջներից և նախատեսվում է այն իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում:

        Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև շահագրգիռ պետական կառավարման մարմինների միջև պլանավորված և արդյունավետ համագործակցությամբ: Ծրագրի կարևոր խնդիրներից է շահագրգիռ պետական կառավարման մարմինների կարողությունները կենտրոնացնել մեկ տեղում և այն ուղղել պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:

        Ծրագրում հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու շահագրգիռ պետական կառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստման և ծառայողների մասնագիտական պարապմունքների անցկացման աշխատանքները:

2.

Կարգավորման նպատակը

 

Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումը կնպաստի շահագրգիռ պետական կառավարման մարմինների համագործակցության և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

3.

Ընթացիկ իրավիճակը

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ մշակում է խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլան, որում պլանավորվում են բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովմանը:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովման մակարդակը և կարողությունները, ընդլայնել շահագրգիռ պետական կառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ  համագործակցությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Սույն որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    04.10.2018 - 19.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7362

Տպել