Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ 

ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․

«Նույնացման հանձնաժողովի նախագահը և քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են:» 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝

     1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցել իրավասու որևէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:»,

  1. 2. 3-րդ մասում «մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող» բառերից հետո լրացնել «ենթադրյալ» բառը: 

   Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով,
  • 10-րդ մասում «անդամները» բառից հետո լրացնել «և քարտուղարը» բառերը: 

 Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 10-րդ կետում և 12-րդ մասի առաջին նախադասությունում «հիմնական» բառը փոխարինել «օրենքով սահմանված պարտադիր» բառերով:

2) 16-րդ մասում «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով: 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 և 4.2 մասերով հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցումը հատուկ կատեգորիայի երեխա զոհերին կարող է տրամադրվել մինչև նրանց չափահասության տարիքի հասնելն ըստ հրատապության՝ տվյալ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումների շրջանակում: Միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը կայացվում է նույնացման հանձնաժողովի կողմից՝ գործընկեր հասարակական կազմակերպության միջնորդության հիման վրա:

 4.2 հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից  զրկված  հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական օգնութուն տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը ընդունում է  նիստին այդ անձի օրինական ներկայացուցչի ներկայությամբ»: 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի  3-րդ մասը շարադրել  նոր խմբագրությամբ.

«3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:» 

Հոդված 7.

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.10.2018 - 19.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9628

Տպել