Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Հայաստանի Հանրապե­տության բարձրագույն ուսումնա­կան հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե­լության քննությունների ցանկը հաստատելու մասին

 ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներից:  

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացին թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում:

Երևանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով (օտար լեզուներ և հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն) ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկի հստակեցում, կանոնակարգում:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

 Դիմորդներին լիարժեք տեղեկատվության տրամադրում ՀՀ բուհերի մասնագիտութունների և ընդունելության քննությունների վերաբերյալ:

  • Քննարկվել է

    04.10.2018 - 20.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5180

Տպել