Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ    ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ՝ ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում, և 9-րդ՝ գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և վերջինիս կիրարկման մեխանիզմների մշակում, կետերով նախատեսվում է մշակել նորմատիվ իարվական ակտեր: Սակայն, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» (ՀՕ-180-Ն) ՀՀ օրենքի համաձայն, նորմատիվ իրավական ակտ մշակվում է Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կողմից: Հետևաբար ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

4.  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն  ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների  սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և վերջինիս կիրարկման մեխանիզմների մշակման համար:  

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա  սահմանել ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջներ և  հաստատել գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդկան և վերջինիս կիրարկման մեխանիզմները:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ նախատեսվում է սահմանել  ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջներ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» (ՀՕ-180-Ն) ՀՀ օրենքի համաձայն, նորմատիվ իրավական ակտ մշակվում է Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կողմից, սակայն, ՀՀ ջրային օրենսգրքով անհրաժեշտ իրավական հիմք սահմանված չէ: ՀՀ ջրային օրենսգրքով ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար իրավական հիմքի ապահովման նպատակով  անհրաժեշտություն է առաջացել  2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ստեղծման նպատակով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ ջրային օրենսգրքում սահմանելու իրավական հիմք՝ ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար:

  • Քննարկվել է

    01.10.2018 - 16.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7248

Տպել