Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

__________________ 2018 ԹՎԱԿԱՆԻ N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  Հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողներիև թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
  • 2 կետի առաջին նախադասությունը  շարադրել նոր խմբագրությամբ.

 «Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով` «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ գործունեության այլ բնագավառները նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» կամ «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորում»  համապատասխան մասնագիտական ուղղությունը, ինչպես նաև նշում ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը` համաձայն N 1 ձևի:»,

  • 12-րդ կետում երրորդ նախադասության «պատահական ընտրությամբ» բառերից հետո լրացնել՝ «հանձնաժաղովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ։» բառերով,

3) Ձև 1-ում, Ձև 2-ում և Ձև 3-ում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների»  բառերով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ                     

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                         

 

  • Քննարկվել է

    28.09.2018 - 15.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

15.10.2018 14:30

Մ. Մկրտչյան 5

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6280

Տպել